Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կլիման դարձել է անկանխատեսելի, ամեն ինչ հնարավոր է»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2016-2017 թթ. ձմեռը Հայաստանի համար խստաշունչ էր. Աշոցքում ջերմաստիճանը նվազեց մինչև -33 աստիճան, Արարատյան դաշտում երկարատև ցրտեր եղան, առանձին օրերի գրանցվել է -24 աստիճան: Նաև՝ սառը քամիներ, միմյանց հաջորդող մառախլապատ օրեր, մթնոլորտում խոնավության բարձրացում, որը շարունակվեց երկար ժամանակ իրար հաջորդող օրերի ընթացքում՝ ցրտի զգացողությունն ավելի սաստկացնելով:

Չենք կարող ասել, թե այս ձմեռը ցրտերի սաստկության առումով ռեկորդային է Հայաստանի պատմության գոնե վերջին հարյուրամյակում, բայց ցուրտ ու խոնավ եղանակի երկարատևության առումով զգալի էր, որ գոնե Երևանին, Արարատյան դաշտին ոչ բնորոշ եղանակային պայմաններում էինք: Ի դեպ, ցուրտ եղանակը մի քանի օրից շարունակվելու է, քանի որ, արդեն ավելի որոշակի տեղեկությունների համաձայն, փետրվարի 17-ից հետո սպասվում է արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցում: Հիշյալ զանգվածների մուտքը ՀՀ տարածք, ինչպես արդեն ներկայացրել ենք Արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի հետ հարցազրույցում, դարձյալ կհանգեցնի ջերմաստիճանի անկման, հնարավոր է, Երևանի ցածրադիր հատվածներում և Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանն առանձին օրերի վերստին մոտենա -20 աստիճանի:

Դրսում էլ, ինչպես ասում են, մի բան չէ: Այն, ինչ Հայաստանում այս ձմռան ընթացքում արդեն իսկ արձանագրվել է, մեր երկրի համար ոչ թե արտառոց, աննախադեպ, այլ սակավադեպ է: Անհամեմատ ավելի զարմանալի ու, թերևս, անհանգստացնող երևույթներ են արձանագրվել արտերկրում: Ահավասիկ…

Սահարա անապատում, որն աշխարհի ամենաշոգ և ամենաչոր տարածքներից է, և որտեղ օդի տարեկան միջին ջերմաստիճանը սովորաբար կազմում է 30 աստիճան, 2016թ. դեկտեմբերի 2-րդ կեսին` 70-ական թվականներից հետո առաջին անգամ, ձյուն է եկել, Ալժիրի Աին Սաֆրա անապատային քաղաքի կարմիր ավազներն հանկարծակիորեն ծածկվել են ձյան շերտով:

Սովորաբար տաք Ստամբուլում Թուրքիայի գլխավոր օդանավակայանը 2017թ. հունվարին փակվել է ձյան աննախադեպ տեղումների պատճառով, հարյուրավոր չվերթներ չեղյալ են համարվել: Նավագնացության համար փակվել է Բոսֆորի նեղուցը: Տեղացի երեխաներն իրենց համար բացահայտել են, թե ինչ բան է ձյան վրա սահնակով սահելը: Այդ նույն ժամանակ սառնամանիքի տիրապետության տակ էր Եվրոպան: Գրեթե ամբողջ Իտալիայում և Իսպանիայում ոչնչացել են ցանքատարածությունները, տնտեսագետներն արդեն խոսում են առաջիկա ամռանը և աշնանը պտուղ-բանջարեղենների գների բարձրացման անխուսափելիության մասին:

Այս ձմռանը Ղրիմում սառել են նույնիսկ շատրվանները: Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանում գրանցվել է տարածաշրջանում ռեկորդային սառնամանիք՝ -62 աստիճան: Մոսկվայում էլ գրանցված -30 աստիճանը գերազանցել է շատերի սպասումները: Իսկ ահա փետրվարի 11-ին ձյան առատ տեղումներ են եղել Աֆղանստանում: Ինչո՞ւ, ի՞նչ է կատարվում… Հայաստանում, Ռուսաստանում և բազմաթիվ այլ երկրներում 2016-2017թթ. ձմեռն ինչո՞ւ է այսքան խստաշունչ, ինչպե՞ս է դա զուգորդվում կլիմայի գլոբալ տաքացման հետ և ի՞նչ սպասել առաջիկայում: Ինչո՞ւ է, որոշ կանխատեսումների համաձայն, սպասվում ցուրտ կամ նույնիսկ խիստ ցուրտ ձմեռների մի ամբողջ շարք: Ո՞ւր մնաց կլիմայի գլոբալ տաքացումը, որով մեզ վախեցնում էին վերջին տարիներին:

«Ինձ ներկայիս վիճակը չի զարմացնում, որովհետև, համոզված եմ, կլիման դարձել է անկանխատեսելի, ամեն ինչ հնարավոր է,- մեզ հետ զրույցում ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր Կարինե Դանիելյանը, - հնարավոր է, որ ձմռանը ջերմաստիճանը հանկարծ կտրուկ բարձրանա, հնարավոր է` ամռանը հակառակը՝ ջերմաստիճանի կտրուկ նվազում լինի: Այս երևույթները կլիմայի գլոբալ փոփոխության արտահայտումն են Հայաստանում, և եթե մենք լսում ենք, տեսնում ենք` աշխարհում ինչ է կատարվում, ապա ակնհայտ է, որ այդ ապակայունացումը, կլիմայի տատանումները գնալով աճում են:

Եթե կարդանք ՄԱԿ-ի հրապարակումները` հատկապես աղետների, ռիսկերի աճի և այդ փոփոխությունների մասին, ապա ամեն տարի ՄԱԿ-ի համապատասխան կառույցները ֆիքսում են. 2015 թվականը ռեկորդային էր բարձր ջերմաստիճանի առումով, 2016 թվականը ռեկորդային էր և՛ տարբեր տարածքներում բարձր ջերմաստիճանի առումով, և՛ հատկապես այդ ապակայունացման առումով: Մենք տեսնում ենք, որ երկար ժամանակ կարող է ցուրտ լինել, կարող է անձրև, տեղումներ լինեն, հետո երկար ժամանակ կարող է չորային լինել: Եվ տարածքային տարբերությունը. տեսնում ենք որոշ տարածքներում, օրինակ վերջերս` Չիլիում, երաշտ էր, անտառներն այրվում էին, մեկ այլ տեղ ջրհեղեղներ, սելավներ են: Այս ամենը պատահականություն չէ, դա կլիմայի ամբողջ համակարգի գլոբալ ապակայունացման արտահայտությունն է:

Ընդգծեմ, որ կատարված-կատարվող այս գործընթացներում մարդածին գործոնը շատ մեծ է: Իրավիճակը շտկելու համար միայն ջերմոցային գազերի արտանետման սահմանափակումը, ինչը հիմնական խնդիր է համարում կոնվենցիան, իմ կարծիքով, բավարար չէ: Անհրաժեշտ է լուծել բոլոր էկոլոգիական խնդիրները, էկոհամակարգային մոտեցումը պետք է շատ ավելի լայն լինի, պետք է աշխատենք վերականգնել բնական էկոհամակարգերը, որոնք կայունություն են ապահովում մոլորակի վրա: Ցավոք, մենք դա բացարձակապես անտեսում ենք»:

Ի դեպ, ԱՄՆ-ը, իր նախագահ Դոնալդ Թրամփի կամոք, դուրս եկավ ջերմոցային գազերի սահմանափակման վերաբերյալ միջազգային համաձայնագրից, և առաջիկայում մեր մոլորակի վրա էկոլոգիական առումով ծանր իրավիճակ կարող է լինել, մանավանդ, եթե հզոր տնտեսություն ունեցող աշխարհի այլ պետություններ ևս հետևեն ԱՄՆ-ի օրինակին: Տարբեր երկրների բնապահպանների կողմից բարձրաձայնվող այս մտահոգության առնչությամբ գիտնականն ասաց.

«Այո, դա էլ լուրջ խնդիր է, սակայն եղանակային այն անոմալիաները և վայրիվերումները, որոնց մասին խոսում ենք, իմ խորին համոզմամբ, հետևանք չեն միայն ջերմոցային գազերի արտանետման»:

Հայտնի է, որ երկրագնդի կլիմայի ձևավորման գործում մեծ է օվկիանոսային հոսանքների դերը: Տաք հոսանքները, այսինքն՝ այն հոսանքները, որոնց ջերմաստիճանը բարձր է շրջապատող ջրի ջերմաստիճանից, հասարակածային շրջաններից դեպի մերձբևեռային շրջաններ շարժվելով, իրենց հետ մեծ էներգիայով արտահայտվող ջերմություն են տեղափոխում՝ մեղմելով այդ շրջանների ցուրտը: Տաք հոսանքների վրա ձևավորված ջրային գոլորշիները, տեղափոխվելով ցամաք, իրենց հետ բերում են ջերմություն ու խոնավություն:

Գոլֆստրիմը (անգլ.՝ Gulf Stream) օվկիանոսային տաք հոսանք է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասում` Համաշխարհային օվկիանոսի ամենահզոր տաք հոսանքը: Ըստ Վիքիպեդիայի ազատ հանրագիտարանի, ինչպես նաև այլ աղբյուրների` Գոլֆստրիմի լայնությունը 70-90 կմ է, դեպի հյուսիս-արևելք Գոլֆստրիմի հոսանքը լայնանում է (Նյուֆաունդլենդյան ծանծաղուտի մոտ՝ մինչն 200 կմ): Ֆլորիդայի նեղուցի շրջանում հոսանքի շերտի հաստությունը 700 - 800 մ է, որոշ հատվածներում արագությունն օվկիանոսի մակերեսի մոտ հասնում է ժամում մինչև 10 կիլոմետրի: Լայն առումով Գոլֆստրիմը Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասում տաք հոսանքների հզոր համակարգ է, որը ձգվում է մոտ 10 հազար կմ, հասնում մինչև Բարենցի ծով և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում գտնվող Սվալբարդ (նախկինում՝ Շպիցբերգեն) կղզեախումբ։ Հոսանքում ջրի առավելագույն ծախսը կազմում է մոտ 0,1 խորանարդ կիլոմետր (М.И.Кошляков в книге “Десять открытий в физике океана”, авторы А.С.Монин, Н.Н.Корчагин, Институт океанологии им.П.П.Ширшова РАН, М., 2008):

Որոշ գնահատականներով` Գոլֆստրիմի ջրի հոսքի ծավալը մոտ 20 անգամ գերազանցում է երկրագնդի բոլոր գետերի ջրերի գումարային ծախսը: Օվկիանոսային այդ տաք հոսանքի տարեկան միջին ջերմաստիճանը 25 °C - 26 °C է: Գոլֆստրիմի համակարգը մեծ ազդեցություն ունի հատկապես Եվրոպայի կլիմայի վրա։

Մամուլում հրապարակումներ կան, որ կլիմայի գլոբալ տաքացման հետևանքով Արկտիկայի սառցադաշտերը հալվում, լցվում են օվկիանոս, սառեցնում այն: Դրա հետևանքով սառչում է նաև Ատլանտյան օվկիանոսում հոսող ջրային տաք հոսանքը՝ Գոլֆստրիմը, որը տաք եղանակ է ապահովում ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանի մի մասում: Մեզ հետաքրքրեց նաև այս կապակցությամբ Կարինե Դանիելյանի կարծիքը.

«Այո, այդ խնդիրը քննարկվում է, գրականության մեջ արդեն կա, որ դա հատկապես Եվրոպայի համար մեծ վտանգ է, որովհետև Եվրոպայի բարեխառն կլիման մեծամասամբ բացատրվում է հենց Գոլֆստրիմով: Եղանակային այս վայրիվերումները նաև դրա հետ են կապում»:

Մեր հարցին, թե այս գործընթացն ինչ-որ տեղ կկանգնի՞, թե մեզ սպասվում է սառցադաշտային մի նոր, թեկուզ և անցյալում եղածից կարճատև ժամանակաշրջան, գիտնականը տվեց հետևյալ պատասխանը.

«Դժվարանում եմ ասել, վիճակն, իրոք, անկանխատեսելի է: Եթե հաշվարկում, ստանում են մեր մոլորակի մթնոլորտի միջին ջերմաստիճանը, ապա պարզ է դառնում է, որ այն, անցյալի համեմատ, բարձրանում է, բայց եթե ավելի խորքային նայենք, մեր այս ձմեռը ձեզ օրինակ: Տարբերությունը ձմռան և ամռան, ցածր և բարձր ջերմաստիճանների միջև, այս հակադրությունը մոլորակում գնալով աճում է»:

Արթուր Հովհաննիսյան

լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում էՎան Դեյկն խոսել է «Ռեալ»՝ իր հնարավոր տեղափոխության մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ» Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ» 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը
Ամենադիտված