Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վահե Ղազարյանի և «սորոսականների» միջև չհայտարարված պատերազմում հաշիվը 1:0՝ հոգուտ նախարարի է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2020 թվականին ՀՀ կառավարությունը ստեղծեց Ոստիկանական բարեփոխումների համակարգող խորհուրդը, որում ուժային գերատեսչությունների հետ միասին ներգրավված էին քաղաքացիական հասարակության կազմակերպությունները՝ ի դեմս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորման» և «Վարորդի ընկեր» իրավապաշտպան կազմակերպության:

Երեկ, սակայն, պարզ դարձավ, որ հասարակական կազմակերպությունները դադարեցնում են աշխատանքը Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդում․ «Վերջին երկու տարում ակնհայտ դարձավ, որ անգամ հատվածային բարեփոխումների գործընթացը ակտիվորեն դիմադրություն է ստանում համակարգային բարեփոխման չենթարկված ոստիկանության ղեկավարության կողմից (այդ թվում՝ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի, փոխոստիկանապետ Կամո Ցուցուլյանի», - ասված էր երեք ՀԿ-ի տարածած հայտարարության մեջ:

Գաղտնիք չէ, որ վերը նշված ՀԿ-ները ֆինանսավորվում են արևմտյան մի շարք գրանտային կազմակերպությունների, գլխավորապես՝ Սորոսի հիմնադրամի կողմից, ԶԼՄ-ները վերջիններիս հաճախ անվանում են հենց սորոսական: Վահե Ղազարյանի՝ ոստիկանապետ նշանակվելուց հետո վերը նշված շրջանակները մի կողմից փորձում էին հասնել՝ համակարգում բարեփոխումների գործընթացի ողջ կուռացիան իրենց ձեռքը վերցնելուն, մյուս կողմից՝ անթաքույց ցանկանում էին հասնել Վահե Ղազարյանի փոխատեղմանը իրենց՝  «քիմքին» ավելի հարմար թեկնածուով: Այս ընթացքում Արևմուտքից ֆինանսավորվող ՀԿ-ներին հաջողվեց իրենց ձեռքը վերցնել դիցուք՝ պարեկային ծառայության ներդրմանն ուղղված ռեֆորմը, տեղ գտնել ոստիկանական համակարգի բարեփոխումները համակարգող խորհրդում, ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, որտեղ, ի դեպ, հանդուրժողականություն էին ուսուցանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ: Սորոսի հիմնադրամը պարբերաբար նաև սեմինարներ է կազմակերպել՝ ոստիկանության բարեփոխումների տեսլականը և օրակարգը խորագրով:

Ուշագրավն այս պատմության մեջ այն է, որ սույն ՀԿ-ների ցանկությունը՝ իրենցով անել ոստիկանական համակարգը, նոր չէ: Իշխանափոխությունից հետո Բաց հասարակությունների հիմնադրամի կայքում հրապարակվեց ճանապարհային քարտեզ, որում հիմնադրամը ներկայացրել էր իր առաջիկա անելիքները: Որպես նպատակ էր սահմանվում հանել ոստիկանությունը վարչապետի անմիջական ենթակայությունից՝ տալով կառույցին նախարարության կարգավիճակ և ապահովելով Ազգային ժողովին նրա հաշվետվողականությունը՝ խորհրդարանական վերահսկողության հստակ գործիքների սահմանմամբ և կիրառմամբ:  Թեև ֆորմալ առումով հիմնադրամը և վերջինս կողմից ֆինանսավորվող ՀԿ-ները իրենց նպատակին հասան, սակայն գործնականում ՆԳՆ-ն լինելու է վարչապտի ենթակայության տակ․ նախարարը և նրա տեղակալները նշանակվելու և ազատվելու են միայն վարչապետի առաջարկով: Իսկ այս հանգամանքը, ինչպես նաև այն, որ ՆԳՆ նախարար նշանակվեց հենց սորոսական շրջանակների քննադատության գլխավոր թիրախ Վահե Ղազարյանը խոսում է այն մասին, որ Փաշինյանը չի ցանկանում ռիսկի դիմել և վերջիններիս հանձնել իր գլխավոր հենարաններից մեկը՝ ուժային բլոկը: Այս տեսանկյունից նրա համար օպտիմալ տարբերակը սուպերնախարարությունը յուրայինին վստահելն է, իսկ Ղազարյանը այն պաշտոնյաներից է, ով այս ընթացքում առանց վարանելու կատարել է Փաշինյանի բոլոր հրամանները և ինչն էլ ավելի կարևոր է՝ Փաշինյանի թիկունքում «խաղեր տալու» մեջ նրան դեռևս չեն նկատել:

Դեռևս 2018-ին գծված պլանների ձախողմամբ էլ պայմանավորված վերը նշված ՀԿ-ների երեկվա դեմարշը: Միևնույն ժամանակ, նրանց տարածած հայտարարության մեջ նշվում է, որ շարունակելու են հետևել ՆԳՆ աշխատանքին, սա, կարծես թե, նախազգուշացում է նորանշանակ նախարար Ղազարյանին, որ վերջինս մնալու է արևմտյան գրանտներով սնվող ՀԿ-ների խոշորացույցի տակ: Ի դեպ, այս հայտարարությանը անմիջապես հետևեց նաև Փաշինյանի թիմակից Արսեն Թորոսյանի գրառումը, ով վերջերս Գեղարքունիքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը կապեց ոստիկանության ոչ պատշաճ վերահսկողության հետ: Սա էլ յուրահատուկ քար էր՝ ուղղված Վահե Ղազարյանին, չմոռանանք, որ Արսեն Թորոսյանը նույնպես պատկանում է այսպես կոչված՝ սորոսական շրջանակներին:

Նշենք, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ նորանշանակ ներքին գործերի նախարարի պատասխանը չի ուշանա, նրա կադրային փոփոխություններից առաջինը լինելու է Պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանի պաշտոնանկությունը, քանի որ վերջինս անմիջականորեն աշխատում էր հայտնի ՀԿ-ների հետ։ Ուշագրավ է նաև այն, որ Ումրշատյանը տարին փակեց կարգապահական տույժով։ Ակնհայտ է, որ մի կողմից՝ Վահե Ղազարյանը շարունակելու է համակարգը արևմտյան ՀԿ-ների ազդեցությունից դուրս բերելու գործընթացը, իսկ մյուս կողմից՝ այդ ՀԿ-ները շարունակելու են մանրադիտակի տակ պահել նորաստեղծ նախարարության աշխատանքը՝ հարմար առիթներ փնտրելով կառույցի թերացումները ջրի երես հանելու համար: Թե ինչով ի վերջո կավարտվի այս չհայտարարված պատերազմը՝ ցույց կտա ժամանակը..

Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Ամենադիտված