ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 հունվար)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ռուսաստան՝ Դատախազության աշխատողների օր, Թուրքմենիա Գոեկ-Թափեի ճակատամարտի զոհերի հիշատակի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1853 –ծնվել է ֆիզիոլոգ Վարդան Վարդանովը:
1867 – ծնվել է ազգային-ազատագրական շարժման գործիչ Նիկոլ Դումանը:
1926 –վախճանվել է դերասանուհի Զաբելը:
1933- Երևանում երթուղի է մտել առաջին տրամվայը։
1941- ծնվել է երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը։
1945- բացվել է Հայաստանի կոմպոզիտորների 1-ին համագումարը։
1950 —ԽՍՀՄ-ում կրկին մտցվել է մահվան դատավիճիռ լրտեսության, դավաճանության և սաբոտաժի հոդվածներիով:
1982- բացվել է հայ անվանի կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի հիմնադրած թատրոնը:
1989 –սկսվել է ԽՍՀՄ-ի վերջին մարդահամարը, որը տևել է մեկ շաբաթ:
1990-ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ Լեռնային Ղարաբաղում մտցվել է ուղղակի կառավարում ստեղծված Հատուկ կառավարման խորհրդի կողմից, որը ղեկավարել է Ա.Ի.Վոլսկին:
2001-Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ալբերտ Բազեյանին ազատել է Երևանի քաղաքապետի պաշտոնից և Ռոբերտ Նազարյանն է նշանակվել Երևանի քաղաքապետ:
2010- Սահմանադրական դատարանը 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ - թուրքական արձանագրությունները ճանաչել է Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող:
2011-Հայաստանում հայտնաբերվել է աշխարհի ամենահին գինու հնձանը Արենի գյուղի մոտակայքի նույն այն քարանձավում, որտեղ հնագետները հայտնաբերել էին խաղողի տրորման, խմորման և պահպանման համար նախատեսված կավե տարաներ, բաժակներ և խաղողի կորիզներ, ինչն ապացուցում է, որ Հայաստանում գինի են պատրաստել ավելի քան 6000 տարի առաջ:
2015- Գյումրու Մյասնիկյան 188 հասցեում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից սպանվել են սեփական տան մեջ գտնվող Ավետիսյան ընտանիքի բոլոր 7 անդամները։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
930 —կարմատների առաջնորդ Աբու Տահիրի կողմից սկսվել է Մեքքայի թալանը:
1570 —Իոհան 4-րդ թագավորի բանակը մտել է Նովգորոդ և սկսել մահապատիժները:
1591 –ծնվել է իսպանացի նկարիչ Խոսե դե Ռիբերան:
1628- ծնվել է ֆրանսիացի գրող և նշանավոր հեքիաթասաց Շառլ Պերոն։
1665-վախճանվել է ֆրանսիացի հռչակավոր մաթեմատիկոս Պիեռ դե Ֆերման։
1780 — Ցյուրիխում սկսել է հրատարակվել Zurcher Zeitung թերթը:
1876- ծնվել է ամերիկացի նշանավոր գրող, լրագրող և հասարակական գործիչ Ջեկ Լոնդոնը։
1879 — Հարավային աֆրիկայում սկսվել է պատերազմ բրիտանացի գաղութարարների և տեղական զուլուսական ցեղերի միջև:
1903 –ծնվել է ռուս խորհրդային ֆիզիկոս Իգոր Կուրչատովը:
1910- ծնվել է թատրոնի և կինոյի գերմանացի դերասանուհի Լուիզա Ռայները, որը եղել է «Օսկարի» կրկնակի դափնեկիր, և ամենատարեց օսկարակիր անձնավորությունը, մահացել է 104 տարեկանում։
1943 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է «Իսկրա» օպերացիան, որով իսկ վերացվել է Լենինգրադի բլոկադան:
1951- ընդունվել է ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան:
1964- տեղի է ունեցել Զանզիբարյան հեղափոխությունը և Զանզիբարի անկախացումը, որը 1964 թվականին միանալով Տանգանիակային ստեղծել է Տանզանիա պետությունը։
1976 –վախճանվել է անգլիացի կին գրող Ագաթա Քրիստին:
1991 —ԱՄՆ-ի կոնգրեսի երկու պալատներն էլ թույլատրել են նախագահ Ջորջ Բուշին ուժ գործադրել Քուվեյթի նկատմամբ Իրաքի ագրեսիան կանխելու համար:
1998- ինքնասպանություն է գործել իսպանացի նավաստի Ռամոն Սամպեդրոն, որը մոտ 30 տարի պայքարել էր Էֆտանազիայի իրավունքի համար, այդ դեպքերի հիման վրա նկարահանվել է «Ծովը ներսում» ֆիլմը։
2004- աշխարհի ամենամեծ Քուին Մերի- 2 օվկիանոսային նավը կատարել է իր առաջին նավարկությունը:
2010- Հայիթիում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 316 000 մարդ, մոտ 311 000-ը վիրավորվել են։
2021-դադարեցվել է Flash Player պլագինի աշխատանքը:
Կ.Խաչիկյան