ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 հունվար)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ռուսաստան՝ Ռուսական տպագրության օր, Լիտվա՝ Ազատության պաշտպանների օր, Շվեցիա՝ Սուրբ Կնուտի օր, Հնդկաստան՝ Լորիի փառատոնի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1856 –ծնվել է հայ խորհրդային գրականագետ, պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ Երվանդ Շահազիզը:
1858 - Մոսկվայում, Ստ. Նազարյանցի խմբագրությամբ լույս է տեսել «Հյուսիսափայլ» ամսագիրի առաջին համարը:
1860- Թիֆլիսում լույս է տեսել «Կռունկ հայոց աշխարհի» պարբերականը (խմբ. Մ. Աղաբեկյան):
1866 –ծնվել է գրականագետ, թարգմանիչ, բանաստեղծ, մանկավարժ Գասպար Մալլարյանը:
-սկսել է հրատարակվել Երուսաղեմի հայկական պատրիարքարանի պաշտոնական «Սիոն» թերթը:
1872 – ծնվել է հայազգի մտավորական, միստիկ, հոգևոր ուսուցիչ, կոմպոզիտոր, պարուսույց և փիլիսոփա Գեորգի Գյուրջիևը ։
1883- Թիֆլիսում լույս է տեսել արևելահայ առաջին մանկական պատկերազարդ ամսագիրըՙ «Աղբյուրը» (խմբ. Տ. Նազարյան):
1913 –ծնվել բանագետ Գրիգոր Գրիգորյանը:
1923 –ծնվել է քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանը:
1934 —ԽՍՀՄ Ժողկոմխորհրդի կողմից սահմանվել է գիտությունների թեկնածուի կոչումը:
1956 –վախճանվել է հասարակական-քաղաքական գործիչ, փիլիսոփա Հայկ Ասատրյանը:
1984 –վախճանվել է մանկավարժ, հասարակական գործիչ Բենիամին Ժամկոչյանը:
1990- Բաքվում սկսվել են խաղաղ հայ բնակչության զանգվածային ջարդերը:
1992-Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ Շահումյանովս գյուղի հրետակոծման ժամանակ ադրբեջանցիները առաջին անգամ օգտագործել են «Գրադ» կայանքներ:
1998- Ուկրաինայում հիմնադրվել է Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմը:
2004-Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի նկատմամբ սպանություն նախապատրաստելու մեջ մեղադրվող Լևոն Աբրահամյանը դատապարտել է 6 տարվա ազատազրկման:
2005- տեղի է ունեցել Արարատյան հայրապետական թեմի «Իմ քահանա» համացանցային կայքի շնորհանդեսը:
2006-«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հերքել է լուրը, թե թողնում է խմբագրի պաշտոնը և անդամագրվում է գործարար Գագիկ Ծառուկյանի ստեղծած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար:
2020-լուծարվել է Եղվարդի ծննդատունը, որի բուժաշխատողները բողոքի ակցիա են սկսել իրականացնել:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
86 մ.թ.ա. —վախճանվել է հռոմեացի զորավար և քաղաքական գործիչ Գայ Մարիոսը: 1599 —վախճանվել է անգլիացի բանաստեղծ Էդմունդ Սպենսերը:
1625- վախճանվել է հոլանդացի նշանավոր նկարիչ Յան Բրեյգել Ավագը:
1703- Մոսկվայում լույս է տեսել առաջին ռուսական ամսագիրը` «Սանկտ-Պետերբուրգյան նորություններ»-ը:
1813 —ռուսական բանակը ցար Ալեքսանդր 1-ինի և գեներալ-ֆելդմարշալ Կուտուզովի ղեկավարությամբ անցել է Նեման գետը և սկսել Վարշավայի հերցոգության ազատագրումը Նապոլեոնից:
1831- ծնվել է ռուս դիվանագետ, կրոնական-պահպանողական ուղղության նշանավոր մտածող, փիլիսոփա, գրող, գրական քննադատ, հրապարակախոս Կոնստանտին Լեոնտևը։
1832 –ծնվել է ռուս նկարիչ Իվան Շիշկինը:
1915- Իտալիայի Ավեցցանո քաղաքում տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 30 000 մարդ:
1945- Երկրորդ համաշխարհային պատերազմի Բեռլինի ճակատամարտի ժամանակ սկսվել է Արևելա-պրուսական գործողությունը:
1953 —ԽՍՀՄ-ում սկսվել են ձերբակալություններ այսպես կոչված «բժիշկների գործերով»:1970 —Բիաֆրիի կապիտուլացիայով ավարտվել է պատերազմը Նիգերիայում:
1985- Եթովպիայում ուղևորատար գնացքի վթարի զոհ են դարձել 428 մարդ:
1987- ծնվել է ռուս նշանավոր թենիսիստուհի, թենիսի նախկին աշխարհի առաջին ռակետ և «Մեծ սաղավարտի» եռակի չեմպիոն Մարիա Շարապովան:
1991- խորհրդային զինված ուժերը գրոհելով գրավել են Վիլնյուսի հեռուստակենտրոնը, սպանելով տասնչորս մարդու։
2012- Իտալիայի ափերի մոտ տեղի է ունեցել 4234 ուղևոր ունեցող Costa Concordia օվկիանոսային զբոսանավի վթարը։ Զոհվել է երեսուն մարդ, երկուսը՝ անհետ կորել են։
2015 —Դոնբասյան պատերազմի ժամանակ տեղի է ունեցել ավտոբուսի գնդակոծություն Վոլնավախայի մոտ:
Կ.Խաչիկյան