Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պերենջիևը բացատրել է «Անխորտակելի եղբայրություն - 2023» զորավարժությունների անցկացումից Հայաստանի հրաժարումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Riafan.ru–ն գրում է, որ այս տարի Հայաստանում պետք է անցկացվեին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի զորավարժությունները։ Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, ասել է, որ նպատակահարմար չէ երկրում անցկացնել «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժություններ։ Մասնակից երկրները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանն արդեն ծանուցվել են պաշտոնական Երևանի որոշման մասին։ Այժմ ՀԱՊԿ միացյալ շտաբը առաջարկներ է մշակում այլ պետությունների տարածքում զորավարժություններ անցկացնելու համար։


Հիշեցնենք, որ զորավարժություններ անցկացնելուց Հայաստանի հրաժարվելու դեպքն առաջինը չէ ՀԱՊԿ-ի պատմության մեջ։ FAN-ի համար նախատեսված իր հեղինակային սյունակում Ռուսաստանի Պլեխանովի անվան տնտեսագիտական ​​համալսարանի քաղաքական վերլուծության և սոցիալ-հոգեբանական գործընթացների ամբիոնի դոցենտ  Ալեքսանդր Պերենջիևը կարծիք է հայտնել, որ նման միտումը վկայում է ՀԱՊԿ-ում հնարավոր ճգնաժամի մասին։ Քաղաքագետը պարզաբանել է պաշտոնական Երևանի դիրքորոշումը և առաջարկել վիճահարույց հարցի հնարավոր լուծումը։
Ըստ նրա պահանջվում է ՀԱՊԿ–ի ինստիտուցիոնալ վերագործարկում: 


ՀԱՊԿ զորավարժություններից Հայաստանի հրաժարվելու հարցը բավականին բարդ է: Բայց մի կողմից էլ իրադարձությունների նման զարգացման նախադրյալները պարզ են։ Պաշտոնական Երևանը բողոքներ ունի ՀԱՊԿ-ից, քանի որ կազմակերպությունը չի աջակցում հանրապետությանը Ադրբեջանի հետ առճակատման հարցում։ Խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է։ Ընդգծենք, որ Հայաստանի վրա ոչ ոք չի հարձակվել։ Նախկինում շատ ենք խոսել այս թեմայի շուրջ, չխորանանք: Միակ բանը, որ պետք է հիշեցնել, Մադրիդյան սկզբունքների առկայությունն է, որոնք հիմք են հանդիսացել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը լուծելու համար։ Հայաստանը ամեն կերպ ձգձգել է դրանց իրականացումը, ինչը հանգեցրել է 2020 թվականի աշնան իրադարձություններին։

Հետո պետությունը հայտնվել է շատ անբարենպաստ վիճակում։ Բայց հենց այդ իրադարձությունները հնարավորություն տվեցին ավելի մեծ չափով իրականացնել հենց նույն այդ Մադրիդյան սկզբունքները, չնայած Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ որոշված ​​չէ, բանակցությունները դադարեցվել են, Ռուսաստանն է միջամտել պատերազմին առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի տարածքում ապրող հայ բնակչությանը պաշտպանելու համար։ Բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը տարածաշրջանի այդ հատվածը ճանաչել է Հայաստանի մաս։ Ռուսական կողմը հասկացրել է, որ ճանաչում է Ադրբեջանի ամբողջականությունը։ Բացի այդ, նույնիսկ ԼՂ-ին հատուկ տարածքի կարգավիճակի շնորհումը պետք է տեղի ունենա բանակցային գործընթացի շրջանակներում, որն, ի դեպ, Ռուսաստանն ակտիվացրել է։


Ի դեպ, Ռուսաստանն էլ դժգոհություններ ունի ՀԱՊԿ-ի իր դաշնակիցների նկատմամբ։ Օրինակ 2008 թվականի իրավիճակի հետ կապված, երբ Ռուսաստանը ստիպված եղավ Վրաստանին պարտադրելով խաղաղության տեր կանգնել Հարավային Օսիային և Աբխազիայինն։ Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարում ՀԱՊԿ-ը նույնպես աջակցություն չի ցուցաբերել։ Ավելին, Ուկրաինայի տարածքում նացիզմի դեմ պայքարում Ռուսաստանը բախվել է իր դաշնակիցների անուղղակի դատապարտմանը: Հիշենք, օրինակ, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտարարությունը Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում առ այն, որ ինքը չի ողջունում ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչումը։ Այստեղ կարելի է հիշել նաև Ղրիմը Ռուսաստանին վերադարձնելու ժամանակաշրջանը։ Այս ցուցակը կարելի է շարունակել, կան շատ կոպիտ եզրեր:


Սակայն Ռուսաստանն իրեն պահում է այն սկզբունքով, որ եթե չես ուզում, մի՛ արա, առանց քեզ էլ կանենք։ Ռուսաստանը ուժեղ, հզոր, անկախ պետություն է, իսկ ՀԱՊԿ երկրները միացել են կազմակերպությանը, որպեսզի առաջին հերթին Ռուսաստանը պաշտպանի իրենց, բայց իրենք առանձնապես չեն շտապում աջակցել Ռուսաստանի Դաշնությանը։ Չնայած դրան, Ռուսաստանը շարունակում է վարել իր քաղաքականությունը և չի նայում այդ պետությունների դիրքորոշմանը։ Իսկ ՀԱՊԿ անդամները կոնֆլիկտային պատմություններում կցանկանային իրենց կողքին ունենալ այնպիսի օգնական, ինչպիսին Ռուսաստանն է։ Բայց այդ առումով Հայաստանի հետ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։


ՀԱՊԿ-ը չի կարող բացահայտ հակադրվել Ադրբեջանին, և մենք գիտենք, թե ինչու: Նախ Ռուսաստանն ու Ադրբեջանը Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել 2022 թվականի փետրվարի 22-ին։ Երկրորդ հերթին Բելառուսը լավ ռազմատեխնիկական համագործակցության մեջ է Ադրբեջանի հետ։ Հիշենք թեկուզ Polonaise համակարգերի նույն մատակարարումները Ադրբեջան։ Իսկ եթե վերցնենք այլ պետություններ՝ Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, ապա նրանք հոգևոր, մշակութային առումով Ադրբեջանն ավելի մոտ են, քան Հայաստանին, և, իհարկե, նրանք չեն գնա Ադրբեջանի դեմ։ ՀԱՊԿ անդամները իհարկե հարկ չեն համարում թշնամանալ Հայաստանի հետ, բայց, ընդհակառակը, Ադրբեջանի հետ զարգանում են ակտիվ ռազմատեխնիկական համագործակցություն։


Մինչդեռ իր տարածքում զորավարժություններ անցկացնելուց երկրի հրաժարման հետ կապված իրավիճակը ՀԱՊԿ-ում առաջին անգամ չէ։ Անցյալ տարի Ղրղզստանը հրաժարվեց զորավարժություններ անցկացնել Տաջիկստանի հետ ծագող ռազմական հակամարտության պատճառով։ Ինչ էլ ասենք, բայց ՀԱՊԿ–ի ճգնաժամը ջրի երես է դուրս եկել: Թերևս արժե դա ընդունել: Հիմա հարցն այլ է: Իսկ ի՞նչ անել:


Թերևս պահանջվում է հենց կազմակերպության ինստիտուցիոնալ վերագործարկում: Իհարկե, կարելի է սպասել, մինչև ճգնաժամն ինքնին լուծվի։ Բայց կա վախ, որ դա տեղի չի ունենա: ՀԱՊԿ զորավարժություններն անհրաժեշտ են, պետք է փոխգործակցության համակարգեր մշակվեն։ Միգուցե արժե՞ վերանայել մասնակից երկրների հարաբերությունները ՀԱՊԿ շրջանակներում։ Օրինակ առաջարկել Հայաստանին ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները անդամակցությունից փոխանցել գործընկերության։

Կազմակերպությունում նման կարգավիճակ կա, բայց երկրներից ոչ մեկը նման կարգավիճակ չունի։ Ուշադրության է արժանի այն փաստ, որ նման կերպ մի հետաքրքիր մեխանիզմ է դրվում։ Օրինակ Հայաստանը դառնում է ՀԱՊԿ-ի գործընկեր։ Այդ ժամանակ կարելի է առաջարկել նմանատիպ կարգավիճակ ձեռք բերել այլ պետությունների՝ Սիրիային, Պակիստանին և ... Ադրբեջանին: Քանի դեռ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, դա կխանգարի Ադրբեջանին դառնալ կազմակերպության գործընկեր։ Բայց, դառնալով ՀԱՊԿ-ի գործընկեր, միգուցե՞ կազմակերպությունն ավելի մեծ դեր կունենար պաշտոնական Բաքվի և Երևանի միջև հակամարտությունը կարգավորելու գործում։ Իհարկե, սրանք ընդամենը մտքեր են, բայց ինչո՞ւ ոչ:


Ամեն դեպքում, ճգնաժամային պահերը փոփոխությունների են մղելու ինչպես ՀԱՊԿ-ի ներսում, այնպես էլ պետությունների հարաբերություններում։ Պետք է նշել, որ միշտ չէ, որ դա պետք է լինի դեպի վատը: Հակամարտություններից խուսափելու համար կարևոր է փոխգործակցության ավելի հստակ կանոններ սահմանել:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Ամենադիտված