Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքեր և որքանով են 2022-ին հարստացրել Փաշինյանի ընտանեկան հիմնադրամի «քսակը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո քաղաքական դաշտում «Իմ քայլը» դաշինքի, այնուհետ խորհրդարանական խմբակցության ի հայտ գալուն զուգահեռ մեկ այլ՝ «Իմ քայլը» նախաձեռնություն էլ ծնվեց. խոսքը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ ստեղծված բարեգործական հիմնադրամի մասին է: «Իմ քայլի» տնօրենն այժմ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մխիթար Հայրապետյանն է, հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ տիկին Հակոբյանը: 2018-ից ի վեր հիմնադրամը մի քանի հարյուր հազար միլիոնի փոխանցումներ է ստացել: Իսկ ինչ պատկեր է գրանցվել նախորդ տարի:

Եվ այսպես՝ 

Նաիրե Իգիթյանը հիմնադրամին փոխանցել է 100 000 դրամ: Համացանցում որոնելիս նման անուն ազգանունով ընդամենը մեկ մարդ ենք գտնում, այն է՝ Օշականի բժշկական ամբուլատորիայի աշխատակից Նաիրե Իգիթյանը։

«Յունիքորն Թրեյդ» ՓԲԸ-ն Փաշինյանի ընտանեկան հիմնադրամին է փոխանցել 1 000 000 դրամ: Մամուլում այս ընկերությունը կապվում է Գուրգեն Արսենյանի անվան հետ:

Գյումրի-Գարեջուր ՍՊԸ 250 000 դրամ է փոխանցել, ինչպես գիտենք՝ այն պատկանում է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին: Հիշեցնենք, որ վերջինս հանդեպ քրեական գործ է հարուցված:

Նվիրատուների ցուցակում հայնդիպում ենք Վահագն Թևոսյանի անուն-ազգանունը, նա ընդամենը 1000 դրամ է նվիրաբերել հիմնադրամին։ Թևոսյանը, հիշեցնենք, նախկինում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր, այժմ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ է։

Նվիրատուներից մյուսը, որը 5000 դրամ է փոխանցել, և ենթադրվում է, որ փոխանցումը կատարել է Հայաստանից, Կլառա Ջանգիրյանն է։ Այդպիսի անուն-ազգանունով քաղաքացի Հայաստանում չկա, փոխարենը կա Կլարա Ջհանգիրյան անուն-ազգանունով անձ, ով ԲԴԽ նախագահի նախկին ԺՊ Գագիկ Ջհանգիրյանի դուստրն է:

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն փոխանցել է 2 000 000  դրամ: Ըստ «Հայբիզնեսբանկ»-ի հաշվետվության՝ նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին բանկի միակ բաժնետեր է դարձել «էմ էֆ էմ գլոբալ ինվեստ» ընկերությունը, որը գրանցված է Շվեյցարիայում՝ Ցյուրիխում։ Հունվարին բանկում բաժնետերերի նոր փոփոխութուն է տեղի ունենում ու «Էմ էֆ էմ գլոբալ ինվեստ»-ի (MFM Global invest AG) բաժնետոմսերի 25 տոկոսն անցնում է «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությանը։ Սա, ըստ էության, նշանակում է, որ «Հայբիզնեսբանկ»-ի բաժնետեր է դարձել Հայաստանի Կենտրոնական բանկը, քանի որ «Բնակարան երիտասարդներին» վարկային կազմակերպության հիմնադիրն ու բաժնետերը ԿԲ-ն է։ Այս գործարքներից հետո նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դարձել է բանկի տնօրենների խորհրդի անդամ։

Մոհամադ Մաքքին Փաշինյանի ընտանեկան հիմնադրամին է փոխանցել 50 000 ԱՄՆ դոլար:

Լերման Մեսրոպյան անուն ազգանունով անձը հիմնադրամին է փոխանցել 5000 ԱՄՆ դոլար:

«ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ» ԲՀ-ն փոխանցել է 4 000 000 դրամ:

Արմեն Կարապետյան անունով քաղաքացին փոխանցել է 850 $:

Ինչ վերաբերում է խոշոր չափի փոխանցումներին, ապա 200 հազար դրամից մինչև 37 մլն դրամ բոլոր փոխանցումները կատարվել են անանուն։ Նվիրատուների ամբողջական ցանկը կարելի է տեսնել այստեղ:

Եթե 2018-ին հանգանակվել էր ավելի քան 270 միլիոն դրամ, 2019-ին՝ 756 միլիոն դրամ, 2020-ին՝ 421 միլիոն դրամ, 2021-ին՝ 1, 9 միլիոն դրամ, իսկ 2022-ին 11 ամիսների ընթացքում՝ 126001 դրամ: Կտրուկ նվազել են նաև նվիրատվությունները սփյուռքից և դա հասկանալի է․ հատկապես պատերազմից հետո սփյուռքի վստահությունը ՀՀ իշխանությունների հանդեպ կտրուկ նվազել է։ Ինչ վերաբերվում է օլիգարխներին, ապա, ըստ երևույթին, այստեղ գործ ունենք երկու հավանական տարբերակների հետ: Կամ օլիգարխները որոշել են այլևս չմուծվել Փաշինյանի ընտանեկան հիմնադրամին կամ նրանք դա անում են այլ խողովակներով՝ ոչ հրապարակային:

Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Ամենադիտված