Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միխայիլ Ալեքսանդրով. Ռուսաստանի ԱԳՆ-ն խաղում է Արցախի հայերին շրջափակելու Բաքվի ջանքերի հետ համատեղ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Realtribune.ru–ն գրում է, որ այն թե ի՞նչ է փորձում հասնել Բաքվի ռեժիմը Արցախում, ինչո՞ւ են ՌԴ իշխանությունները լռում Ստեփանակերտ-Գորիս ռազմավարական նշանակության ավտոճանապարհի շրջափակման հարցում և IA Realist-ի այլ հարցերի  պատասխանել է քաղաքական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը։


Հարց. Ի՞նչն է խանգարում ՌԴ զինված ուժերին ապաշրջափակել Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը։


Միխայիլ Ալեքսանդրով. Այնպես չէ, որ պետք է ապաշրջափակել ուղին, հարցն այն է, որ մեր ղեկավարությունը պետք է որոշի թե ինչ անել։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը պետք է ճիշտ գնահատի իրավիճակը, ճիշտ եզրակացություններ անի և ճիշտ գնահատականներ տա։ Միգուցե այդ ժամանակ գործը չհասնի երթուղին ուժով ապաշրջափակելու անհրաժեշտությանը։ Արտաքին գործերի նախարարությունը, եթե գործում է Ռուսաստանի ազգային շահերի շրջանակում, և չի գտնվում ադրբեջանական լոբբիստների ազդեցության տակ, ապա առաջին հերթին պետք է հայտարարություն անի առ այն, որ Ադրբեջանը խախտել է եռակողմ պայմանագիրը։

Պետք է արձանագրել այդ խախտումը, եթե արձագանք չլինի, պետք է պահանջել այդ բնապահպանների դուրսբերումը Լաչինի միջանցքից, քանի որ ադրբեջանական կողմը պետք է կատարի եռակողմ պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, իսկ դա խախտում է իր դաշնակցին պարտավորությունները Ռուսաստանի նկատմամբ, որը արձանագրված է դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագրում։ Ի՞նչ է պատասխանելու Ադրբեջանը դրան։

Արդյո՞ք այն կրկին անտեսվելու է: Եթե այո, ապա դա նշանակում է, որ ռուսական կողմը պետք է չեղարկի Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերությունների մասին պայմանագիրը։ Եվ դրանից հետո, կարծում եմ, Ադրբեջանը կմտածի այդ մասին և կսկսի դուրս բերել այդ բնապահպաններին, իսկ եթե ոչ, ապա ռուսական կողմը պետք է այդ պայմանագիրը ներկայացնի Պետդումա չեղարկման, և եթե դա ևս չստացվի, ապա մեր ձեռքերը ազատ կլինեն ուժային գործողության դիմելու, ուժ կիրառելու համար։ Պետք չէ կրակել, այլ մեր 200-300 զինվորներին ուղարկել ու մաքրել այդ հատվածը։

Մեր ռուսական բազան գտնվում է Հայաստանում, մենք կարող ենք ավելի շատ մարդկանց տեղավորել այդ գոտի։ Եվ եթե Ադրբեջանը կրակ բացի մեր զինծառայողների վրա, ապա մենք պետք է անենք այն, ինչ արեցինք [Միխայիլ Սահակաշվիլիի ռեժիմի հետ և հարվածենք արդեն Ադրբեջանի ենթակառուցվածքին։ Ես արդեն խոսել եմ այդ մասին, ինչի համար էլ ինձ ազատել են աշխատանքից։ Ադրբեջանցի փորձագետները կարծում են, որ մենք հիմա ճահճացել ենք Ուկրաինայում գործողությունների մեջ, և իրենք կարող են պարզապես վերցնել ու նոկաուտի ենթարկել մեր խաղաղապահներին և գրավել ողջ Ղարաբաղը։ Այնպես որ, պետք է իմանան, որ հարվածն այնպիսին է լինելու, որ իրենց համար ամեն ինչ կաթվածահար է լինելու, նույնիսկ առանց ռուս և ադրբեջանցի զինծառայողների միջև ռազմական բախումների։

Նրանք պետք է գնահատեն, թե իրենց համար ավելի կարևորը որն է. Լաչինի միջանցքի խայտառակությունը, թե՞ ամբողջ էներգետիկ ենթակառուցվածքը։ Կարծում եմ, որ Իլհամ Ալիևը այնուամենայնիվ ողջամիտ մարդ է, այլ ոչ թե հոգեկան հիվանդ, և պետք է որոշակի փուլում ճիշտ որոշում կայացնի։ Եվ եթե նա իրեն պահի Սահակաշվիլիի պես, ապա կստանա լրիվ չափով։


Հարց. Ինչո՞ւ են արևմտյան խորհրդարանականներն ուշադրություն դարձնում արցախահայերի իրավունքների ոտնահարմանը, իսկ ռուս խորհրդարանականները լռում են:


Միխայիլ Ալեքսանդրով.- Որովհետև արևմտյան խորհրդարանականներին ոչինչ պետք չէ անել, նրանք կարող են խոսել այնքան, որքան ցանկանում են, քանի որ Ռուսաստանը, ռուս խաղաղապահները այլ ոչ թե ֆրանսիացիները կամ ամերիկացիները կլուծեն խնդիրը: Ուստի նրանք կարող են իրենց թույլ տալ լեզուն թափահարել։ Բայց եթե մենք պետք է ասենք «Ա», ապա պետք է ասենք և՛ «Բ», և՛ «Գ»: Ես արդեն ուրվագծել եմ իրադարձությունների ամբողջ շղթան։ Բայց մենք չենք ուզում դա անել, քանի որ մենք ունենք շատ ուժեղ ադրբեջանամետ լոբբի, և նրանք չեն ուզում, որ մենք վտարենք այդ բնապահպաններին։ Նրանք ցանկանում են Լաչինի միջանցքը դնել Ադրբեջանի վերահսկողության տակ: Եվ դրանում նրանց հետ համահունչ խաղում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը։


Հարց. Ի՞նչ նպատակներ են հետապնդում Ալիևը և Մոսկվայի թուրքամետ քաղաքական շրջանակները։


Միխայիլ Ալեքսանդրով. Սկզբում նրանց նպատակն է փակել Լաչինի միջանցքը, հետո սովի մատնել մարդկանց, ստիպել նրանց մեծ մասին հեռանալ, հետո ասել, որ այնտեղ ոչ ոք չի ապրում, և ռուս խաղաղապահներն այնտեղ անելիք չունեն, չնայած նրանք այնտեղ են 5 տարով։ Ժողովուրդ չկա՝ նրանք էլ պետք չեն։ Եվ կստացվի մեղմ էթնիկ զտում՝ ժամանակի ընթացքում ձգված։ Ահա թե ինչին են նրանք ձգտում։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Ամենադիտված