Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանում մաքրում են քաղաքական դաշտը և պատրաստվում թեքվել դեպի Արևմուտք»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Politnavigator.net-ը գրում է, որ վերջերս բոլորին ցնցեց լուրն այն մասին, որ Հայաստանի ղեկավարությունը հրաժարվել է ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել իր տարածքում, ինչը պետք է դիտարկել որպես Ռուսաստանից դեպի Արևմուտք թեքվելու քայլ։ Ավելին, Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե «Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում չի երաշխավորում հանրապետության անվտանգությունը, այլ ընդհակառակը, սպառնալիք է ստեղծում նրա անվտանգությանը», դարձել է համատեղ զորավարժություններից հրաժարվելու հիմնավորումը։

Այսինքն միտումնավոր քարոզվում է այն թեզը, որ Գյումրիում ռազմակայանի և Ղարաբաղում խաղաղապահների առկայությունը հակասում է հայության ազգային շահերին, քանի որ հարվածի տակ է դնում հանրապետութանը։ Ըստ Փաշինյանի իբր ադրբեջանական կողմը եվրոպացի և ամերիկացի պաշտոնյաներին վստահեցնում է, որ Երևանն ու Մոսկվան վտանգ են ներկայացնում Բաքվի համար, քանի որ ծրագրում են համատեղ հատուկ գործողություն իրականացնել նրա դեմ։ Նման անհեթեթությունը ընդամենը փորձ է ինչ որ կերպ արդարացնել այդ մերժումը, թեև համատեղ զորավարժությունների անցկացումը միայն կուժեղացներ հանրապետության ռազմական ուժերը և կցուցաբերեր  սահմանները պաշտպանելու վճռականությունը։ Ստացվում է, որ պաշտոնական Երևանը ոչ միայն հակառուսական, այլ նաև ակնհայտ պարտվողական կապիտուլյացիոն դիրքորոշում է ընդունել Արցախի և բուն Հայաստանի հանձնման հարցում։


Ի դեպ, այդ եզրահանգման են նաև ընդդիմության առաջատար դեմքերը: Այսպես, պաշտպանության նախկին նախարար և «Հայաստան» խորհրդարանական կուսակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասել է, որ «վարժանքներ անցկացնելուց հրաժարվելը հավասարազոր է կրթության բարձրագույն ձևից հրաժարվելուն»: Իսկ ըստ Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի Հայաստանի իշխանության նման քայլը փաստացի վկայում է հայկական բանակի մարտունակությունը չբարձրացնելու և սեփական զինված ուժերը չկառուցելու հակառակորդի հետ պայմանավորվածության մասին։ Նա նաև նշել է, որ ՀԱՊԿ-ի համատեղ զորավարժությունները պարզապես կարող էին օգնել բացել Լաչինի միջանցքը: Բայց պաշտոնական Երևանը չի պատրաստվում լուծել Արցախի ապաշրջափակման խնդիրը, այլ ընդհակառակը, խաղալով Արևմուտքի սցենարով շահագրգռված է ճգնաժամի երկարաձգմամբ, որը հող է նախապատրաստում վերջնական աշխարհաքաղաքական վերակողմնորոշման համար։ 


Հայտնի ընդդիմադիր ակտիվիստ և ռուսասեր Միկա Բադալյանն այդ փաստը մեկնաբանել է այսպես. «Հաշվի առնելով «Ռազմական դրության մասին» և «Ինքնիշխանության մասին» նոր օրենքների փոփոխությունները պարզ է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են հերթական կապիտուլյացիային ու դրանից դժգոհներին 10-15 տարով նստեցնելով բողոքի ճնշմանը»։ Եվ այստեղ նա միանգամայն իրավացի է, քանի որ Երևանն ակնհայտորեն նախապատրաստում է մի շարք օրենսդրական ռեպրեսիվ քայլեր, որոնք պետք է մաքրեն երկրի քաղաքական դաշտը ակտիվ ընդդիմադիր ուժերից և այդ քողի տակ ձեռնարկեն անհրաժեշտ գործողություններ Բաքվի և Արևմուտքի պայմաններով վերջնական համաձայնագրի կնքման շուրջ։ Դրանից հետո Փաշինյանը հանգիստ սրտով և Արևմուտքի աջակցությամբ խորհրդարանում որոշում կընդունի դուրս բերել ռուս խաղաղապահներին և Գյումրիի ռազմակայանը։ Նման սցենարի առաջին ազդանշանները արդեն իսկ կան ձերբակալությունների և խուզարկությունների տեսքով:

Բացի դա «ԱԺԲ» ամերիկամետ ռազմական միավորման մի քանի հարյուր ավազակներ փորձ են արել արգելափակել Գյումրիի ռուսական ռազմաբազան պահանջելով անհապաղ դուրս բերել այդ զորախումբը Հայաստանից։ Ընդ որում դա պետք է մշտական ​​դառնա և լրացնի ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը։
Այսինքն ակնհայտ է, որ բոլոր այդ ուժերը՝ և՛ ադրբեջանական, և՛ հայկական կողմից, գործում են մեկ պլանի համաձայն և համակարգվում են Լոնդոնի կամ Վաշինգտոնի մեկ կենտրոնից։ Ի վերջո, պարզ է, որ «ԱԺԲ»-ն ստանում է ոչ միայն արևմտյան  հիմնադրամների աջակցությունը, այլ նաև վերահսկվում է Հայաստանի իշխանությունների կողմից և հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի գործիքը Հայաստանում հակառուսական տրամադրություններ գեներացնելու համար։


Սա, ըստ էության, հասկանում են նաև Ռուսաստանում, որտեղ շատերի մոտ արդեն ավելի է ուժեղանում այն ​​կարծիքը, որ Երևանն այժմ հնարավորություններ է փնտրում աշխարհաքաղաքական վերջնական շրջադարձի համար։ Այդ տեսակետն է վերջերս հնչեցրել Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Փաշինյանի իշխանությունը ցանկանալով Արևմուտքին գրավել տարածաշրջան գնում է իր դաշնակցին փոխելու ճանապարհով։ Եվ դա այն հույսով, որ Արևմուտքը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան կօգնեն գլուխ հանել Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Բայց նրանք երբեք դա չեն արել, և չեն էլ անի, վստահ եմ: Որովհետև նրանց, հատկապես ԱՄՆ-ի համար, ամենակարևորը Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելն է։ Մնացած ամեն ինչը` հայ բնակչության և Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը, նրանց քիչ է հետաքրքրում»,- նշել է քաղաքական գործիչը:


Այսպիսով, «եվրոպական», այսինքն՝ գաղութային Հայաստանի ստեղծման և ճանաչման գործընթացն ընթանում է արագացված տեմպերով,իսկ բազմահազար հայերի ցանկությունը պաշտպանելու երկրի և Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը, հայտարարվում է անաֆեմա և օստրակիզմ։ Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ելույթի ժամանակ հայտարարեց հետևյալը. «Մեր ներկայիս հայրենասիրության մոդելը հայ հայրենասիրության խորհրդային մոդելն է, որը խորը հակասության մեջ է հայոց պետականության և պետականամետության հետ»։
Երևում է, որ նման ղեկավարությամբ շուտով Հայաստանի բոլոր իսկական հայրենասերները կհայտնվեն բանտերում, իսկ իրական ինքնիշխանության համար պայքարը կհռչակվի հանցագործություն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան
Ամենադիտված