Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում տղամարդը կրակ է բացել իր բնակարանի պատշգամբից. կան զոհեր, վիրավորներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանում տղամարդը կրակ է բացել բնակելի տան պատշգամբից, զոհվել է 5 մարդ, եւս 5 մարդ վիրավորվել է։ Կրակողն ինքնասպան է եղել։ Ինչպես տեղեկացրել է Վրաստանի Առաջին ալիքը՝ հղում կատարելով ՆԳՆ-ին, միջադեպը տեղի է ունեցել Սագարեջոյում։

«Քննության տեղեկացմամբ՝ 1974թ. ծնված Ն.Ա.-ն մի քանի կրակոցներ է արձակել բնակելի տան պատշգամբից, ինչի հետեւանքով 4 մարդ զոհվել է, եւ տան բակում գտնվող 5 հոգի վիրավորվել է։ Նա նաեւ կրակ է բացել դեպքի վայր եկած ՆԳՆ աշխատակիցների վրա, որոնցից մեկը մահացել է։

Պատահարի վայր են ժամանել լրացուցիչ ոստիկանական վերակարգեր, ՆԳՆ-ի հատուկ ստորաբաժանման աշխատակիցներ, ինչից հետո մեղադրվողը, ենթադրաբար, ինքնասպան է եղել։

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին տեղեկացրել է, որ վիրավորներից մեկի վիճակը ծանր է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Նրա խոսքով՝ ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչ է տեղի ունեցել։ «Քաղաքացին կրակ է բացել ավտոմատ զենքից։ Այդ պահին տանն է եղել նրա չափահաս որդին։ Հրաձգությունն սկսվել է պատշգամբի մի, իսկ հետո՝ մյուս կողմից»,- ասել է նախարարը՝ ավելացնելով, որ տղամարդը շարունակել է կրակել ոստիկանների վրա եւ վիրավորել է նրանցից մեկին։ Վերջինը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։

Գոմելաուրին նշել է, որ կրակողը մինչեւ 2021թ. ծառայել է Վրաստանի Զինված ուժերում։

«Այն, ինչ մեզ հաստատել են. նա 2006-ից աշխատել է, հեռացել է 2021թ.։ Սա նախնական տեղեկությունն է, եւ ես ձեզ ստույգ ասել չեմ կարող։ Նա հեռացել է զինվորական ծառայությունից 2021թ.։ Նա նաեւ եղել է Աֆղանստանում»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ հատուկ նշանակության ուժերի աշխատակիցները նրան մեռած են գտել։ «Նրան կոչ էին անում հանձնվել, բայց նա շարունակում էր կրակել։ Երբ հատուկ ջոկատայինները բացել են դուռը, կրակոց է հնչել»,- ասել է նա՝ նշելով, որ տղամարդուն հայտնաբերել են մահճակալին՝ հրազենը կողքին։ «Այդտեղ կային նաեւ նռնակների օղակներ, մի քանի հատ։ Մենք սակրավորներ ենք կանչել»։

Գոմելաուրիի խոսքով՝ սակրավորներն արդեն ավարտել են աշխատանքը, եւ տարածքն անվտանգ է։ ՆԳՆ-ի ղեկավարը նաեւ նշել է, որ կրակողի որդին կոնկրետ ոչինչ առայժմ չի ասել։

Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով
Ամենադիտված