Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաքելական եկեղեցին նշում է Ս. Աթանաս և Ս. Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը

ՄՇԱԿՈՒՅԹ

Ս. Աթանաս և Ս. Կյուրեղ հայրապետներն Ընդհանրական Եկեղեցու ամենակարկառուն գործիչներից են, ովքեր իրենց ողջ կյանքն ապրեցին հանուն քրիստոնեական հավատի ուղղափառության հաստատման ու տարածման` ընդդեմ մոլար ըմբռնումների և ուսմունքների:

Ս. Աթանաս հայրապետը (295-373 թթ.) ծնվել է Ալեքսանդրիայում` հույն քրիստոնյա ընտանիքում: Բարձրագույն կրթություն ստացել է հայրենի քաղաքի հռչակավոր աստվածաբանական ճեմարանում: Սարկավագ ձեռնադրվելով տեղի պատրիարք Ալեքսանդր Ալեքսանդրացու կողմից, իբրև նրա անձնական քարտուղար` մասնակցել է Նիկիայի 325 թվականի տիեզերաժողովին և լուրջ հակահարված հասցրել Արիոսին ու նրա հետևորդներին, ովքեր մերժում էին Քրիստոսի աստվածային բնությունը` Նրան համարելով արարած: Ի հակադրություն այս սխալ վարդապետության` Աթանասը հաստատում է Քրիստոսի Աստված լինելու իրողությունը և փրկությունը տեսնում է Աստծո հետ մարդկային բնության միավորման մեջ, ինչը հնարավոր է միայն Աստծո մարդացմամբ: Փրկությունը, ըստ Աթանասի բանաձևման, ոչ այլ ինչ է, եթե ոչ աստվածացում. «Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա»: Աստվածացումն Աստծուն որդեգրվելն է, «որպեսզի մարդկանց որդիները դառնան Աստծո որդիներ»: 328 թվականին բարձրանալով պատրիարքական գահին, Ս. Աթանասը հետագա իր ողջ կյանքի ընթացքում անդադար պայքարում է արիոսական հերձվածի դեմ, պաշտպանում նիկիական ուղղափառ դավանանքը: Ենթարկվելով հալածանքների` իր եպիսկոպոսական 47 տարիներից 15-ն անցկացրել է աքսորում: Սակայն ճշմարտության հաստատման իր գերմարդկային ջանքերը տալիս են բարի պտուղներ. Աթանասի մահից 7-8 տարիներ հետո` Կ. Պոլսի 381 թվականի տիեզերաժողովում, վերջնականապես ամրագրվում է Աթանասի վարդապետությունը: Մեծ է Աթանասի վաստակը նաև վանականության զարգացման գործում:

Ս. Կյուրեղ Ալեքսանդրացի հայրապետն Ալեքսանդրյան աստվածաբանական դպրոցի փայլուն ներկայացուցիչներից մեկն է: Ծնվել է 380 թվականին, Թեոփիլոս պատրիարքի եղբորորդին է, որին հաջորդել է 412 թվականին: Կ. Պոլսի պատրիարք Նեստորի դեմ պայքարել է ուղղափառ դավանանքի համար, որի պատճառով էլ Թեոդորոս Բ կայսրը  431 թվականին Եփեսոսում հրավիրել է երրորդ տիեզերական ժողովը: Ժողովի ընթացքում Նեստորի ուսմունքը  դատապարտվել է, իսկ Մարիամի համար ընդունվել է «Աստվածածին» անվանումը: Կյուրեղի նշանավոր բանաձևը`«Մի բնութիւն Բանին մարմնացելոյ», դարձել է Հայ Առաքելական Եկեղեցու` Քրիստոսի բնության վարդապետության հիմնաքարը:

Ով է Նոր Խարբերդում ծեծկռտուքի հետևանքով կյանքից հեռացած 17-ամյա տղան Արագ շախմատի հաղթող է դարձել Աշոտ Նադանյանը Հրապարակվել է Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարության տեքստը. պատմության այս օրը (02 նոյեմբեր)Նոյեմբերի 13-ին Բայդենն ու Թրամփը կհանդիպեն Սպիտակ տանը Ձյուն կտեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Խոշոր ու ողբերգական ավտովթար․ կա 1 զոհ․ 4 վիրավորներից 2-ը անչափահասներ են ԱՄՆ-ում դադարեցնում են Դոնալդ Թրամփի դեմ դատական գործերի ընթացքը «Լոկոմոտիվը» հաղթանակ տոնեց․ Սևիկյանը և Թիկնիզյանը մասնակցեցին հանդիպմանը Հայաստանում նախատեսվում է արգելել ֆիզիկական անձանց կողմից սնդիկի ներմուծումը և արտահանումը Լարսում սպասող հայկական բեռնատարների թիվն ավելացել է 150-ով․ «Սպուտնիկ Արմենիա» Հայտնի չէ, թե երբ է կայանալու Սնուփ Դոգի հետաձգված համերգը. Սնուփ Դոգը նշել է Երևանում նախատեսվող համերգի կարևորությունը Գեղարքունիքում պայմանագրային զինծառայողներ են վթարի ենթարկվելՌուսաստանը ձեռք է բերել մինչև 120 կմ հեռահարությամբ նոր ռումբեր Պրեմիերա. Սիլվա Հակոբյան և Վարդան Գալստյան-«Թել-թել» Մոսկվան պատրաստ է լսել Թրամփի առաջարկները՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ Սևանա լիճ է բաց թողնվել 300 հազար մանրաձուկ Ռուս մարմնամարզուհին հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Սուր շնչառական վարակների քանի դեպք է արձանագրվել. ինչ պատկեր է նախորդ տարվա համեմատ Ձյուն կտեղաՌուսաստանի օդային տարածքում այս գիշեր 50 անօդաչու թռչող սարք է խոցվել. ՌԴ ՊՆ Այսօրվանից ձերբակալվածներին կտեղափոխեն հատուկ մեքենաներով Ալիևը հպարտանում է, որ uտիպել է Փաշինյանին իր հայտնի` «Արցախը Հայաստան է և վե´րջ» կարգախոսը փոխարինել «Ղարաբաղն Ադրբեջան է» ձևակերպումով. Աբրահամյան Կիրանցի գյուղատնտեսական հողերի հասանելիության հարցը մնում է չլուծված Լարսում սպասող հայկական բեռնատարների թիվն հասել է 600-ի Եղեգնաձոր-Նորավանք ճանապարհին մեքենա է կողաշրջվել 2 զոհ, 4 վիրավոր․ Արտաշատում կատարված հանցագործությունը բացահայտվել է Ազգային ժողովում թեժ է լինելու. իշխանությունը պատրաստվում է արտահերթի Չորս տարի առաջ այս օրն ավարտվեց 44-օրյա պատերազմը Լատվիայի հավաքականի հայտացուցակը՝ Հայաստանի և Հս․Մակեդոնիայի ընտրանիների հետ հանդիպումների համար Կփակվի՞ Սլավոնական համալսարանը2019-ի հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի զանգերն 1-ին անգամ ղողանջել են երեկ «Ո՞վ էր, ինչի՞ սպանեցին, ոչ մեկս չգիտենք․ 5 րոպեա տևել»․ մանրամասներ՝ 17-ամյա տղայից Ջրառատ գյուղում հրդեհից մարդ է այրվել ու մաhացել․ նոր մանրամասներՄԻՊ-ի ներկայացուցիչներն անվտանգության ոլորտի կառավարման թեմայով քննարկման են մասնակցել Նոյեմբերի 11-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի ԱԱ․ Հայ շախմատիստների արդյունքները վերջին տուրից առաջ Մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորումը Չինաստանը թիկունք է ցույց տվել. Ռուսաստանում փակվել է ռուսների կողմից սիրված հեռուստատեսային ապրանքանիշեր արտադրող հսկայական գործարանըԵԱՏՄ երկրներում ամենաթանկ բենզինը Հայաստանում էՊետդումայում խոսել են Դոմոդեդովոյում բռնված  ուկրաինական զինված ուժերի հայաստանցի  վարձկանի մասինԹրամփի վարչակազմում Հայաստանի հետ աշխատող պաշտոնյա կլինիՈ՞վ է Նոր Խարբերդում ծեծկռտուքի հետևանքով մաhացած 17-ամյա տղան (լուսանկարներ)Ընդդիմությունը պատրաստվում է ֆորս-մաժորային սցենարների Պարտադրելով խաղաղություն. Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարը զգուշացրել է ՀայաստանինՌԴ-ում միկրոավտոբուս է վթարվել․ 12 զոհ կաՀարցազրույց պատմաբանի հետ. Հայաստանում շարունակվում է «Նիկոլաշա-Նիդվորաշա» սերիալըԱմերիկյան ընտրությունների համաշխարհային ու տարածաշրջանային նշանակությունը․ «Փաստ»Կնքվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը (09 նոյեմբեր)Հայաստանում երկրաշարժ գրանցվեցԻնչո՞ւ Հայաստանը պետք է ձգտի դառնալ BRICS-ի անդամ․ «Փաստ»
Ամենադիտված