Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վտանգավոր անհանգիստ վիճակ Հարավային Կովկասում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Inosmi.ru–ն գրում է, որ ֆրանսիացի փորձագետ Ռենո Ժիրարը Figaro հրատարակությունում նշել է Ղարաբաղի հայ բնակիչներին Մոսկվայի ցուցադրած օգնության թուլացումը։ Ռուսաստանը, զբաղված լինելով Ուկրաինայի հակամարտությամբ, չի կարող նախկինի պես էներգիա ներդնել Լեռնային Ղարաբաղում իր խաղաղապահ առաքելության մեջ, գրել է նա, և դա ամրապնդում է Ադրբեջանի ու Թուրքիայի դիրքերը։ Հեղինակը մեծահոգության և տարածաշրջանում «քաղաքակրթությունների պատերազմ» չսկսելու կոչ է արել։
Թուրքիայի և Ադրբեջանի ճիրաններից խեղդված Հայաստանը վտանգ է զգում հենց իր գոյության համար։ Նրա պատմական պաշտպանը՝ Ռուսաստանը, այժմ չափազանց թույլ է նրան օգնելու համար:


Ուկրաինական իրադարձությունները մեկնաբանելով լրատվամիջոցները շատ ավելի համեստ են վերաբերվում մեկ այլ հակամարտության, որը նույնպես ծագել է Խորհրդային Միության փլուզումից հետո, դա Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունն է: Այն շարունակվում է գրեթե երեսունհինգ տարի և կտրուկ սրվել էր 2020 թվականի սեպտեմբերին։ Հենց հայ-ադրբեջանական հակամարտությունն է խանգարում Հարավային Կովկասի հոյակապ տարածաշրջանին, որը գտնվում է Սև և Կասպից ծովերի միջև, հասնել կայունության և բարգավաճման:


Ուժերի հարաբերակցությունն այսօր այնքան անբարենպաստ է Հայաստանի համար, որ խոսքը նրա գոյատևման մասին է։ 30,000 քառակուսի կիլոմետրից քիչ տարածք ունեցող այս փոքրիկ դեպի ծով ելք չունեցող լեռնային երկրում երեք միլիոն հայեր, որոնցից շատերը 1915 թվականի օսմանյան ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են, շրջապատված են ավելի քան 100 միլիոն թյուրքալեզու տեղաբնակներով (Թուրքիայում՝ 80 միլիոն թուրք, Ադրբեջանում՝ 10 միլիոն, Իրանում՝ 15 միլիոն): Պատմականորեն այդ մուսուլմանները՝ լինեն սուննիներ, թե շիաներ, մեղմ ասած համակրանք չեն ցուցաբերել պատմության մեջ առաջին քրիստոնյա պետություն ունեցող հայ ժողովրդի նկատմամբ։
Ավանդաբար այդ տարածաշրջանի հայերին պաշտպանում էին ռուսները, որոնք նույնպես քրիստոնյա են: Բայց այսօր ռուսների  գլուխն այլ բանով է զբաղված, բացի այդ նա թուլացել է։ Նա պայքարում է 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայում սանձազերծված հակամարտությունում պարտությունից խուսափելու համար։

«Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերը, որոնք Թուրքիան մատակարարել է ուկրաինական բանակին, կարևոր դեր են խաղացել Կիևը գրավել ցանկացող ռուսական զրահատեխնիկայի հարձակումը հետ մղելու գործում։ Այդ նույն անօդաչու սարքերն այն զենքն են, որը հաղթանակ բերեց Ադրբեջանին 2020 թվականի սեպտեմբերին Ղարաբաղում տեղակայված հայկական զորքերի դեմ սանձազերծած պատերազմում։ Այդ պատերազմը Ադրբեջանին թույլ տվեց վերադարձնել Լեռնային Ղարաբաղի կեսը, որը պաշտոնապես Ադրբեջանի տարածքն է։


Անկարա-Բաքու առանցքը երբեք այսքան ուժեղ չի եղել Կովկասում, իսկ Հայաստանն իր պատմության ընթացքում այսքան թույլ չի եղել, որքան հիմա։ Ամերիկացիները խնայում են Թուրքիային, որը պաշտոնապես չեզոք դիրք է գրավել ուկրաինական հակամարտությունում։ Թուրքիային պետք է տրվի իր արժանիքը, նա ռուս-ուկրաինական բանակցություններ է կազմակերպել 2022 թվականի մարտին, նա միջնորդ է ուկրաինական հացահատիկի արտահանման մեջ։ Ճիշտ է, երեսուն տարի թուրքերը հրաժարվում են բացել Հայաստանի հետ սահմանը, բայց 2023 թվականի հունվարի 7-ին նրանք հայտարարեցին, որ այլևս չեն առարկի Ստամբուլ-Երևան բեռնափոխադրումների դեմ։ Արդյո՞ք այդ որոշումը պետք է մեկնաբանվի որպես նախագահ Էրդողանի PR հնարք, թե՞ որպես բարի կամքի անկեղծ ժեստ: Դեռ վաղ է ասել, բայց կասկածներն ավելորդ չեն։
Ադրբեջանը երբեք այսքան հզոր չի եղել 1991 թվականին ԽՍՀՄ ավերակների վրա անկախություն ձեռք բերելուց հետո։ Նա  վրեժխնդիր է եղել 1992-1994 թվականների Հայաստանի հաղթանակած պատերազմի համար։ Նրա թիկունքում Եվրամիությունն ու Իսրայելն են։ (Այստեղ հեղինակն ակնհայտորեն բռնում է չարդարացված ընդհանրացումների ճանապարհը):


Եվրոպացիները ադրբեջանական գազում ռուսական գազի փոխարինող են գտել: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն այցելել է Բաքու, որտեղ Ադրբեջանը անվանել է «վստահելի երկիր»։ Իսրայելցիները, որոնք Թուրքիայի պես զենք են վաճառել Ադրբեջանին, նրա տարածքում ունեն իրենց երդվյալ թշնամու՝ Իրանի դիտորդական բազաներ։


ՄԳԻՄՕ-ի շրջանավարտ, Ադրբեջանի նախագահ Ալիևը, բացի այլ օգտակար հմտություններից, Ռուսաստանից սովորել է ռուսների հետ խոսելու կարողությունը։ «Եթե դուք չեք ցանկանում, որ ես էլ ավելի բարեկամանամ Թուրքիայի հետ, դադարեցրեք աջակցել Երևանին»,– ասել է նա:


2020 թվականի նոյեմբերի սկզբին ռազմական պարտության շեմին, Ղարաբաղի ամենաբարձր կետը՝ Շուշի քաղաքը կորցնելուց հետո, հայերը օգնության խնդրանքով դիմեցին Ռուսաստանին։ Նոյեմբերի 9-ին հաջողվեց խաղաղության պայմանագիր կնքել պատերազմող կողմերի միջև, և հայերը վերադարձրին 1992-1994 թվականներին գրաված տարածքները, որպեսզի ստանան միջանցք, որը վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից, և որը կապում է նրանց Ղարաբաղի վարչական կենտրոն Ստեփանակերտի հայ եղբայրների հետ։ Այդ միջանցքը, որը հայտնի է Լաչին անունով, երեսուն օր շարունակում է արգելափակված մնալ Ադրբեջանի կողմից։ Ռուսաստանը չափազանց թույլ է այն բացելու համար: Բացի շրջափակումից, ադրբեջանցիները 2022 թվականի սեպտեմբերին ուժեղացրել են ճնշումը Հայաստանի սահմանների վրա։ Այդ հարձակման հետևանքով զոհվել է մոոտ 200 հայ։ 


Ռազմական գերակշռություն ունեցող Ալիևն ու Էրդողանը սխալներ են կատարում շարունակելով «սալյամին բարակ շերտ կտրատելու» իրենց ռազմավարությունը՝ աստիճանաբար ջնջելով Հայաստանը Կովկասի քարտեզներից։ Ավելի լավ է նրանք հետևեն հաղթական խաչակիր Սալադինի պատմական օրինակին և իրենց հաղթանակից հետո մեծահոգություն ցուցաբերեն։ Ադրբեջանի կողմից ամենաիմաստուն քայլը կլինի թաղել «քաղաքակրթությունների պատերազմի» ցանկացած գաղափար և հայերին առաջարկել խաղաղություն և ազատագրում մեկուսացումից։

Աշխարհաքաղաքականության մեջ պետք է գնալ զիջումների, երբ ուժեղ ես։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավոր
Ամենադիտված