Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը` Հայաստանի կրկնակի չեմպիոն
ՖՈՏՈՀայաստանի շախմատի տղամարդկանց 2023 թվականի առաջնության չեմպիոնը Սամվել Տեր-Սահակյանն է:
Հայաստանի տղամարդկանց առաջնության վերջին տուրը որոշիչ եղավ չեմպիոնի կոչման համար: Ամբողջ առաջնության ընթացքում մրցաշարային աղյուսակի առաջատաև Մանուէլ Պետրոսյանը ոչ-ոքի ավարտեց վերջին պարտիան Զավեն Անդրիասյանի հետ և հավաքեց միայն 6 միավոր` գրավելով երկրորդ տեղը:
Սամվել Տեր-Սահակյանը հաղթելով Ռոբերտ Հովհաննիսյանին դարձավ Հայաստանի չեմպիոն: Նա 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր: Երրորդ տեղը 5,5 միավորով գրավեց Տիգրան Հարությունյանը:
Սամվել Տեր-Սահակյանը երկրորդ անգամ է դառնում Հայաստանի չեմպիոն: Նախորդ անգամ նա հաղթել էր 2020 թվականին: