ԵՄ երեք երկրներ Գերմանիային կոչ են արել Ուկրաինային Leopard 2 տանկեր տրամադրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիտվայի, Լատվիայի և Էստոնիայի ԱԳ նախարարներ Գաբրիելիուս Լանդսբերգիսը, Էդգարս Ռինկևիչսը և Ուրմաս Ռեյնսալուն Գերմանիային կոչ են արել Ուկրաինային տրամադրել Leopard 2 հիմնական մարտական տանկեր, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Ուկրաինային տանկերի տրամադրումն անհրաժեշտ է Ռուսաստանի Դաշնության լայնածավալ ագրեսիան արագ կասեցնելու համար, այս մասին Twitter-ի միկրոբլոգում հայտարարել են եվրոպացի պաշտոնյաները։ «Մենք՝ Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարներս, կոչ ենք անում Գերմանիային այժմ Ուկրաինային տրամադրել Leopard տանկերը: Դա անհրաժեշտ է՝ արագ դադարեցնելու ռուսական ագրեսիան, օգնելու Ուկրաինային և վերականգնելու խաղաղությունը Եվրոպայում», - ասվում է նախարարների համատեղ հայտարարության մեջ:
Պաշտոնյաներն ընդգծել են, որ «Գերմանիան, որպես եվրոպական առաջատար երկիր, հատուկ պատասխանատվություն է կրում այս հարցում»։