Կարևոր. նոր փոփոխություն այսօրվանից. Beeline-ը հայտարարություն է տարածել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸBeeline-ը հայտարարում է, որ փետրվարի 16-ից «Թել-Սել», «Իդրամ», «Իզի Փեյ» ընկերությունների տերմինալների միջոցով վճարումներն այլևս չեն ընդունվելու:
«Այս որոշման պատճառն է վերոնշյալ ընկերությունների անհավասար միջնորդավճարային քաղաքականության դրսևորումը Beeline բաժանորդների հանդեպ: Բջջային կապի դիմաց վճարային տերմինալների միջոցով կատարվող վճարումների ժամանակ մյուս օպերատորներից 1001 և ավել դրամ վճարումներն ընդունվում են առանց որևէ հավելյալ միջնորդավճարի, իսկ Beeline-ի բջջային կապի դիմաց միջնորդավճարը չի պահվում միայն սկսած 10 000 դրամից:
Հաշվի առնելով վերոնշյալը Beeline-ն առաջարկեց Թել-Սել, Իդրամ, Իզի Փեյ ընկերություններին աշխատել մյուս օպերատորներին հավասար շուկայական պայմաններում և հաճախորդից չգանձել միջնորդավճար 1000 և ավել դրամ վճարման դեպքում:
Ցավոք, ընկերությունը ստացավ մերժում, ինչի արդյունքում ստիպված է միջոցներ ձեռնարկել պաշտպանելու սեփական և իր բաժանորդների շահերը: Հայցում ենք Ձեր ներողամտությունը` պատճառված անհարմարությունների համար և տեղեկացնում, որ Դուք կարող եք վճարել Beeline կապի ծառայությունների համար առանց միջնորդավճարի մեր վաճառքի գրասենյակներում, բանկերում, մեր կայքում (բանկային քարտերի), ինչպես նաև Beeline Armenia բջջային հավելվածի միջոցով:
Նշենք, որ Beeline-ն աշխատում է արդար պայմանների ձեռք բերման ուղղությամբ, ընկերությունը բաց է երկախոսության համար և հիմնական խնդիր է համարում հավասարաչափ և արդարացի վերաբերմունքի ապահովումը մեր բաժանորդների հանդեպ»,- նշվում է հայտարարության մեջ: