ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հունվար)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ռուսաստան՝ Ուսանողության օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1828- ցար Նիկոլայ 2-րդի հրամանով Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին պարգեւատրվել է «Ալեքսանդր Նևսկի» շքանշանով:
1891 - ծնվել է մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ Աշոտ Տեր-Մկրտչյանը:
1901 - ծնվել է դիրիժոր, մանկավարժ Սուրեն Չարեկյանը:
1910 - ծնվել է պարսկահայ գրող Գալուստ Խանենցը:
1912 - ծնվել է ակադեմիկոս Շավարշ Սիմոնյանը:
1914- ռուս աստղագետ Գրիգորի Նեումնին Պուլկովյան աստղադիտարանում ասերոիդների գոտում հայտնաբերել է նոր աստերոիդ և անվանել այն Հայաստան: 1921- բացվել է Երևանի համալսարանի գրադարանը:
1922- Երևանի Շահումյանի անվան բանվորական ակումբում բացվել է առաջին պետական դրամատիկական թատրոնը (1937 թվականից վերանվանվել է Գ. Սունդուկյանի անվան):
1950 – ծնվել է արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Գուրգեն Խանջյանը:
1952 - ծնվել է նկարիչ Ավետիք Ավետիսյանը:
1983 - վախճանվել է արձակագիր Աբիգ Ավագյանը:
2001- Հայաստանը դարձել է Եվրոխորհրդի լիիրավ անդամ:
- Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում ավարտվել են «Բրիթիշ փեթրոլեումի» նախագահությամբ աշխարհի առաջատար նավթային ընկերությունների բանակցությունները, և ստորագրվել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան հիմնական արտահանական խողովակաշարի նախագիծը:
2002- «Երկիր» օրաթերթը սկսել է լույս տեսնել որպես շաբաթաթերթ՝ որակապես նոր մակարդակի հասնելու նպատակով:
2007- Հայաստանի մայրաքաղաքում բացվել է Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը:
2013- Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխության շնորհիվ և 2012 թվականի դեկտեմբերին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին օրենքի համաձայն կալանավայրից ազատ է արձակվել ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը:
2014- Արոնյանը շախմատի Վեյկան Զեեի մրցաշարի հաղթող է ճանաչվել՝ հաղթանակը ապահովելով վերջին տուրից առաջ։
2019- հայտարարվել է, որ TEN-T ծրագրով Եվրամիությունն ու Համաշխարհարհային բանկը նախատեսում են մինչև 2030 թվականըհ 12.8 միլիարդ եվրո ներդրում կատարել Արևելյան գործընկերության մաս կազմող վեց երկրներում՝ Բելառուսում, Մոլդովայում, Ուկրաինայում, Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Հայաստանին հատկացվել է 732 միլիոն եվրո:
2021- Վրաստանի Մառնեուլում ադրբեջանցիները հարձակվել են հայկական բեռանատար մեքենաների շարասյան վրա, ջարդուխուրդ արել բեռներ փոխադրող 30-ից ավելի մեքենա:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
41 –Հռոմի Սենատը սպանված Կալիգուլայի հորեղբայր Կլավդիոսին հռչակել է կայսր:
750 —Օմեյդների և Աբասիդների կողմնակիցների միջև տեղի է ունեցել Իրաքի տարածքում գտնվող Մեշ Զաբ գետի ճակատամարտը:
1479- ավարտվել է Վենետիկի և Օսմանյան կայսրության միջև 15 տարի տևած պատերազմը:
1533 – Անգլիայի թագավոր Հենրիխ 8-րդն ու Աննա Բոլեյնը գաղտնի ամուսնացել են:
1554 - Բրազիլիայում Սուրբ Պողոսի օրը ճիզվիտների կողմից հիմնվել է Սան Պաուլո քաղաքը
1627 —ծնվել է անգլիացի քիմիկոս և ֆիզիկոս Ռոբերտ Բոյլը:
1658 —Նոր Ամստերդամի նահանգապետը արգելել է թենիսը, քանի որըստ նրա այն շեղում է մարդկանց աստծոն ծառայելուց:
1736– ծնվել է ֆրանսիացի նշանավոր մաթեմատիկոս և մեխանիկ Ժոզեֆ Լուի Լագրանժը:
1759 - ծնվել է բրիտանացի (շոտլանդացի) բանաստեղծ, ֆոլկլորագետ Ռոբերտ Բըրնսը:
1799 —ԱՄՆ-ում արտոնագրվել է մեխանիկական շարքացանը:
1802 —Նապոլեոն 1-ինը ընտրվել է Իտալիայի նախագահ:
1882 - ծնվել է անգլիացի կին գրող Վիրջինիա Վուլֆը:
1835– տեղի է ունեցել Վինչենցո Բելլինիի «Պուրիտաններ» օպերայի առաջնախաղը:
1858– առաջին անգամ հնչեցվել է Ֆելիքս Մենդելսոնի հանրահայտ «Հարսանեկան քայլերգը»:
1878-ռուսական տորպեդով խորտակվել է թուրքական շոգենավ, որը աշխարհում տորպեդահարելով նավ խորտակելու առաջին դեպքն է եղել:
1886 - ծնվել է գերմանացի դիրիժոր, երգահան Վիլհելմ Ֆուրտվենգլերը:
1905-Հարավային աֆրիկայում գտել են աշխարհի ամենամեծ
«Կուլլինան» ալմաստը (3106 կարատ):
1908 —Բաքվում կայացել է Գաջիբեկովի «Լեյլա և Մեջնուն» օպերայի առաջնախաղը, որը իսլամական աշխարհի առաջին օպերան է եղել:
1928 - ծնվել է վրացի քաղաքական գործիչ Էդուարդ Շևարդնաձեն:
1938 - ծնվել է ռուս բանաստեղծ, երգիչ Վլադիմիր Վիսոցկին:
1938 —արևային բարձր ակտիվության պատճառով բևեռափայլ է նկատվել Արևելյան Եվրոպայում:
1947– վախճանվել է ամերիկացի աշխարհահռչակ գանգստեր Ալ Կապոնեն:
1951 - վախճանվել է խորհրդային ֆիզիկոս, ակադեմիկոս Սերգեյ Վավիլովը:
1957 —Քաշմիրը մտցվել է Հնդկաստանի կազմ:
1981 – ծնվել է ամերիկացի R&B ժանրի երգչուհի և երգերի հեղինակ Ալիշա Քիզը:
1982 - վախճանվել է խորհրդային պետական գործիչ Միխայիլ Սուսլովը:
1990 —Պակիստանի վարչապետ Բենազիր Բհուտոն դարձել է աշխարհում միակ վարչապետը, որը պաշտոնավարման ընթացքում երեխա է ծնել:
1992 —կալիֆորնիական Օքլենդում անգլիացի թեթև-ատլետ Ստիվ Բեկլին ժամանակակից կառուցվածքի նիզակը նետել է 90 մետրից հեռու:
2010– եթովպական Ethiopian Airlines ընկերության «Boeing 737» մակնիշի ինթքնաթիռը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել են 82 մարդ:
2011– Եգիպտոսում սկսվել են բողոքի ցույցեր ընդդեմ նախագահ Հոսնի Մուբարաքի:
Կ.Խաչիկյան