ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հունվար)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Հոլոքոստի զոհերի հիշատակի օր, Բոսնիա և Հերցեգովինա՝ Սուրբ Սավվայի օր, Սերբիա՝ Սուրբ Սավվայի օր, Մոնակո՝ Սուրբ Դեվոտիի օր, Վրաստան՝ Վրաստանի լուսավորիչ սուրբ Նինոյի օր, Թուրքմենիա՝ Հայրենիքի պաշտպանի օր, Իսլանդիա՝ Արևային սուրճի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1899– ծնվել է լեզվաբան, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Արարատ Ղարիբյանը:
1919– ծնվել է, ամերիկահայ դաշնակահար, երգիչ և դերասան Ռոս Բաղդասարյանը: 1928 –ծնվել է դերասան, ՎԽՍՀ ժողովրդական արտիստ Սոս Սոսյանը:
1939– ծնվել է ճանաչված երգահան Տիգրան Մանսուրյանը, որը հեղինակ է գլխավորապես նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործերի:
1942 – վախճանվել է պատմաբան, բյուզանդագետ և բանասեր Նիկողայոս Ադոնցը:
1944 – ծնվել է նկարչուհի, խեցեգործուհի Նոնա Գաբրիելյանը:
1962 –վախճանվել է կոմպոզիտոր Հրանտ Գրիգորյանը:
1973- ԱՄՆ-ի Սանտա-Բարբարա քաղաքի «Բալթիմոր» հյուրանոցում 13 կրակոցներով 78-ամյա Գուրգեն Յանիկյանը սպանել է թուրքիայի հյուպատոսին և փոխհյուպատոսին:
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իսպանիայի հետ:
2009-Ադրբեջանի մայրաքաղաքի իշխանությունները իրականացրել են Բաքվի 26 կոմիսարների աճյունների վերահուղարկավորում, աճյունները, որոնք հանգչում էին Բաքվի կենտրոնում գտնվող զբոսայգու տարածքում, վերահուղարկավորվել են քաղաքի գերեզմանոցներից մեկում: Նշենք, որ հայտնաբերվել է ոչ թե 26, այլ 23 աճույն:
2010– հիմնադրվել է «Հայոց արծիվներ» հայրենասիրական-հասարակական կազմակերպությունը:
2017-նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ լքում է ՀՀԿ-ն, բայց շարունակելու է զբաղվել քաղաքականությամբ:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
98- Հռոմի կայսր Ներվայի մահից հետո կայսր է դարձել Տրայանոսը:
1695 –Թուրքիայում Ահմեդ 2-րդի մահից հետո սուլթան է դարձել Մուստաֆա 2-րդը:
1571 –ծնվել է Իրանի շահ Աբբաս 1-ինը:
1585 —ծնվել է հոլանդացի գեղանկարիչ Հենդրիկ Ավերկամպը:
1621 —ծնվել է բրիտանացի գիտնական-բժիշկ Թոմաս Ուիլլիսը, որը հանդիսանում է անգլիական թունաբանության հիմնադիրներից մեկը:
1687 —ծնվել է հանրաճանաչ բարոկկո և ռոկոկկո ոճերի գերմանացի ճարտարապետ Իոհան Բալթազար Նեյմանը:
1731 —վախճանվել է իտալացի երաժշտական գործիքների վարպետ Բարտոլոմեո Քրիստոֆորին, որը հանդիսանում է դաշնամուրի ստեղծողը:
1756 – ծնվել է ավստրիացի հանրահայտ կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը:
1826 —ծնվել է ռուս գրող Միխաիլ Սալտիկով-Շչեդրինը:
1832– ծնվել է անգլիացի գրող, նաև մաթեմատիկոս, փիլիսոփա և լուսանկարիչ, «Ալիսը Հրաշքների աշխարհում» աշխարհահռչակ գրվածքի հեղինակ Լուիս Քերոլը:
1901 –վախճանվել է իտալիացի հանրահայտ կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդին:
1918– Ֆինլանդիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ:
1924 —տեղի է ունեցել Վլադիմիր Լենին թաղման արարողությունը:
1944 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «Հունվարյան կարկուտ» օպերացիայի արդյունքում ամբողջովին հանվել է Լենինգրադի բլոկադան:
1948 —ԱՄՆ-ում վաճառքում հայտնվել են դյուրակիր մագնիտոֆոններ՝ Wire Recording մակնիշի, արժեքը 149 դոլլար:
1967-կնքվել է միջազգային պայմանագիր, ըստ որի սահմանվել են պետությունների կողմից տիեզերքի ուսումնասիրման և օգտագործման կանոնները, միևնույն ժամանակ տիեզերքը հայտարարվել է ամբող մարդկության հարստություն և արգելվել է այնտեղ տեղադրել միջուկային զենք:
1973– Փարիզում կնքվել է խաղաղության համաձայնագիր, համաձայն որի ամերիկյան զորքերը պետք է դուրս բերվեն Վիետնամից, ինչով փաստացի ավարտվել է Վիետնամի պատերազմը:
1983 —ավարտվել է ամենաերկար ստորջրյա Սեյկան թունելի շինարարությունը, որի երկարությունը 53,85 կմ է և այն կապում է ճապոնական Հոնսյու և Հոկայդո կղզիները:
1983 –վախճանվել է ֆրանսիացի դերասան Լուի դը Ֆյունեսը:
2010 – վախճանվել է ամերիկացի գրող Ջերոմ Դեյվիդ Սելինջերը:
2018 —վախճանվել է «IKEA» ընկերության հիմնադիր, շվեդ ձեռնարկատեր Ինգվար Կամպրադը:
2020-ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ, 41-ամյա Կոբի Բրայանտը:
2055 —կլինի արևի մասնակի խավարում:
2074 —կլինի օղակաձև արևի խավարում:
2093 — կլինի արևի լրիվ խավարում:
Կ.Խաչիկյան