Սեյրան Օհանյանը հաստատեց, որ Պավլիկ Մանուկյանին ծեծել է, բայց չի թքել բաժակի մեջ. վիդեո
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հաստատում է, որ 2005 թվականի հունիսի 21-ին, երբ ինքը ԼՂՀ ՊԲ հրամանատարն էր, միջադեպ է եղել իր աշխատասենյակում ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի մասնակցությամբ: Այս մասին Սեյրան Օհանյանն ասաց` պատասխանելով armtimes.com-ի հարցին, թե արդյոք ճիշտ է, որ նա ծեծել է Պավլիկ Մանուկյանին եւ թքել ջրի բաժակի մեջ ու առաջարկել խմել, որպեսզի սթափվի:
«Իրոք, իմ աշխատասենյակում միջադեպ եղել է…, բաժակի մեջ այսպես թքելու, ես նույնիսկ անհարմար եմ զգում, այդպիսի բան չի եղել: Միջանձնային հարաբերությունների մեջ եղել են որոշակի սխալներ, որից հետո Պավլիկ Մանուկյանի հետ երկարատեւ աշխատանք ենք ունեցել, հարաբերություններ ենք ունեցել եւ մեր հարաբերությունները բավականին բարձր մակարդակի են եղել»,- հայտարարեց Սեյրան Օհանյանը:
Միջադեպի մասին մանրամասները՝ տեսանյութում: