Նախկին քաղաքապետն ու նախկին թաղապետը խնամի են դառնում. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է.
Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու նրա քաղաքապետության ժամանակ Էրեբունու նախկին թաղապետ, այժմ Էրեբունու ՀՀԿ կառույցի ղեկավար Դավիթ Գրիգորյանը խնամիանալու ճանապարհին են։ Դավիթ Գրիգորյանի որդին՝ Թոմը, եւ Տարոն Մարգարյանի դուստրն անցած տարվա հոկտեմբերին նշանվել են եւ առաջիկայում, ըստ ամենայնի, կամուսնանան։
«Նշանադրությունը եղել է ընտանեկան միջավայրում, իսկ հարսանիք չի լինելու՝ երկրի վիճակը հաշվի առնելով»,- երեկ մեր լրագրողին ասել է Դավիթ Գրիգորյանը, հավելելով․ «Երբ մեր երեխաները կամենան, եկեղեցով կլինի նրանց միությունը»։ Ի դեպ, Գրիգորյանը նաեւ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր, 2018-ի հոկտեմբերին սպանված Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի խնամին է. Գրիգորյանի դուստրը Կարապետյանի որդու կինն է։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։