ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ավարտվեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները
ԻՐԱՎՈՒՆՔՄԱԿ-ի միջազգային դատարանում ավարտվել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացակարգային լսումները։
Հայաստանը ներկայում իր փաստարկներն է ներկայացնում ժամանակավոր միջոցների մասին Ադրբեջանի միջնորդության վերաբերյալ։
Նշենք, որ ավելի վաղ Բաքուն ՄԱԿ-ի միջազգային դատարանից պահանջել էր պարտավորեցնել Հայաստանին դադարեցնել «ադրբեջանական տարածքների ականապատումը» եւ Ղարաբաղ «ականներ տեղափոխելու» համար Լաչինի ճանապարհի օգտագործումը։
ՄԱԿ-ի դատարանում իր ելույթում Ադրբեջանի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը պահանջել է շտապ միջոցներ ձեռնարկել Հայաստանի դեմ՝ պնդելով, որ իրենք «նոր ապացույցներ ունեն»։
«Ադրբեջանը նոր ապացույցներ ունի, որ Հայաստանը շարունակում է ականապատել ադրբեջանական տարածքները։ 2021 թվականին Ադրբեջանում հայտնաբերվել է հայկական արտադրության ավելի քան 2700 ական։ Այդ ականների մեծ մասը հայտնաբերվել է քաղաքացիական բնակավայրերում»,- նշել է նա: