Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որոշում եմ կայացրել. Արգամ Աբրահամյանը առաջադրվել է «Ծառուկյան» դաշինքով

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մոտ երկու տարի մենք միասին բարդ ու նաեւ պատասխանատու ճանապարհ ենք անցել։ Որպես Արտաշատի քաղաքապետ՝ ինձ համար պատիվ է եղել ձեր աջակցությամբ եւ վստահությամբ մեր քաղաքը դարձնել ապրելու համար առավել հարմարավետ ու բարեկեցիկ, քայլ առ քայլ լուծել մեր քաղաքի սոցիալական խնդիրների ծանր բեռը։


Դժվա՞ր է եղել ինձ՝ երիտասարդ գործչիս, նման պատասխանատվություն վերցնել։ Այո։ Բայց ես րոպե անգամ չեմ կասկածել, որ ունենալու եմ իմ համաքաղաքացիների աջակցությունը, անսահման սատարումը, ինչի շնորհիվ որևէ խնդիր անլուծելի չէր կարող թվալ։

Միասին մենք մեկ նպատակ ու մեկ երազանք ենք ունեցել՝ ուղղել մեր քաղաքի ողնաշարն ու ինձ տրված լիազորությունների եւ հնարավորությունների սահմաններում լուծել բարդագույն խնդիրներ։ Կարողացել ենք մեր ուշադրության կենտրոնում պահել զոհված ազատամարտիկների ընտանիքներին, տարեցներին, մանուկներին, սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև առօրյա խնդիրներ ունեցող մեր համաքաղաքացիներին:

Միասին մենք նպատակ ենք ունեցել, որ ոչ մի արտաշատցի չբռնի արտագաղթի ցավալի ճանապարհը։ Հաջողվե՞լ է ինձ այս կարճ ժամանակում ձեր աջակցությամբ լուծել մեր քաղաքի բոլոր խնդիրները։ Բոլորը՝ ոչ, բայց բազմաթիվ հարցեր լուծվել են, որովհետեւ ինձ համար եղել է չափման մեկ միավոր՝ արդարությունն ու հավասարությունը, ինձ համար եղել է մեկ շահ՝ իմ համաքաղաքացու շահը, ինձ համար եղել է աշխատելու մեկ սկզբունք՝ մինչև վերջ նվիրվել։
Բայց մենք բոլորս էլ հրաշալի հասկանում ենք, որ մեկ քաղաքում, մեկ համայնքում խնդիրներ լուծելով չենք լուծելու մեր երկրում առկա համակարգային լրջագույն հիմնահարցերը։ Դրանք շատ ավելի խորն ու հիմնարար են եւ հրատապ լուծում են պահանջում։
Հարգելի՛ հայրենակիցներ,

Երբևէ չլինելով որևէ կուսակցության անդամ, ես որոշում եմ կայացրել Արարատի մարզում վարկանիշային ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրվել «Ծառուկյան» դաշինքով։ Փոփոխված Սահմանադրությունը ենթադրում է առավել լայն լիազորություններ խորհրդարանին եւ, ըստ այդմ, առավել մեծ հնարավորություններ՝ հաղթահարելու մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները։ 
Մեր թիմակիցների ու համախոհների հետ միասին ես պատրաստ եմ ամբողջովին նվիրվել մեր երկիրը յուրաքանչյուր հայի երազանքի Հայաստանը դարձնելու նպատակի իրականացմանը, երկիր՝ ոչ թե աղքատության ու արտագաղթի, այլ հնարավորությունների ու բարեկեցության։
Այս որոշումը ես կայացրել եմ, վստահ լինելով, որ իմ թիվ մեկ աջակիցն ու գործընկերը կրկին լինելու եք դուք, ի՛մ սիրելի Արտաշատի բնակիչներ, Արարատի մարզի ի՛մ հարգարժան հայրենակիցներ։ 

Անցած երկու տարիներին մենք միասին ապացուցել ենք, որ մեկ թիմ ենք, մեկ ընտանիք։ Ձեզանից յուրաքանչյուրի հոգսը իմ անձնական հոգսն է եղել, ձեզանից յուրաքանչյուրի հաջողությունը՝ իմ հաջողությունը։

Այդպես լինելու է միշտ։ Ես վստահ եմ, որ կարողանալու եմ մեր մարզի ազգաբնակչության ձայնը լսելի դարձնել խորհրդարանում։ Վստահության ձեր քվեն այն ուժն է լինելու, որը, հավատացեք, ինձ առավել մեծ կամք ու եռանդ է տալու մեր մարզի խնդիրները բարձրացնելու եւ ձեր աջակցությամբ գտնելու դրանց լուծման արժանապատիվ ուղիները։ 

Սիրելի՛ հայրենակիցներ, 
Ես այս որոշումը կայացրել եմ, որովհետեւ գիտեմ, որ միասին մենք մեկ թիմ ենք՝ մեր երկիրը ավելի լավը դարձնելու երազանքով։ Ու միասին մենք երկար ճանապարհ ենք անցնելու՝ հանուն մեր մարզի ու նրա յուրաքանչյուր բնակչի, հանուն հզոր, բարգավաճ ու արդար Հայաստանի ։

Հարգանքով՝ Արգամ Աբրահամյան

 

Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օրն է այսօրԱդրբեջանում զինվոր է մահացել ՆԳՆ-ն զգուշացնում է Լավ լուր՝ մետրոից օգտվողների համար«Վահեն շատ լավ տղա էր»․ մահացած  հայտնաբերված 21-ամյա զինվորը Մեղրիից էր․ մանրամասներ Ողբերգական դեպք՝ Վայոց ձորի մարզում․ «թունավորում» ախտանիշով հիվանդանոց տեղափոխված 42-ամյա կինը մահացել էՀոկտեմբերի 9-ին «Սրբազան պայքարը» նյութեր կհանձնի գլխավոր դատախազությանը (տեսանյութ) Նիդերլանդները Ուկրաինային է փոխանցել F-16 ինքնաթիռների առաջին խմբաքանակը Իրազեկում․ վթարի հետևանքով ջուր չի լինիԼևոնդովսկին զիջում է միայն Ռոնալդուին և ԻբրահիմովիչինՌուբլին՝ հիմաԵրևանում և 10 մարզերում լույս չի լինիՌԴ-ում կիրակի գիշերը ցրտահարություններ են սպասվում. սնդիկի սյունը կիջնի մինչև -2°C Ինքնասպան եղած զինվորը գրություն էր թողել․ մանրամասներԱմենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ Կանաչ փայտե օձի տարի. ի՞նչ է մեզ սպասում 2025 թվականին Կադրային լուրջ փոփոխություն՝ Ադրբեջանի բանակում Զոհ ունենք. հայտնի է ինքնությունըՍարսափելի կադրեր. տղամարդը կրակ է բացել Իսրայելի Բեէր-Շեվա կենտրոնական կայարանում (տեսանյութ 18+) Ահաբեկչություն Իսրայելում. մոտ 20 տարեկան երիտասարդ կին է զոհվել, կան տասնյակ վիրավորներ Վրաստանի իշխող կուսակցությունը հերքել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերը Սյունիքի մարզում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է Կեսօրից սկսված անձրևներ են լինելու, իսկ կիրակի գիշերը ցրտահարություններ. ջերմաչափերը կլինի -2°C ՌԴ-ում Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը Նոր մահացու հիվանդություն է բռնկվել. 4 մարդ արդեն մահացել է B խմբի ստրեպտոկոկների վտանգավոր շտամից Արտաշատի դպրոցում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ դասարանի 3 աշակերտների Կուրսկի շրջանում ուկրաինական զինված ուժերի չորս հակագրոհ է հետ մղվել. Ուկրաինայի ԶՈւ-ն կորցրել են մինչև 30 մարդ Եթե երգերս իմ մասին լինեին, ուրեմն ամիսը մեկ պետք է բաժանվեի. Սիրուշո 11 օրվա ընթացքում Լիբանանում առնվազն 100 երեխա է սպանվելԱշնանային արձակուրդների օրերը՝ դպրոցներում Օդի ջերմաստիճանը կշարաունակի բարձրանալ. Սուրենյանը՝ եղանակի մասին Հայտնի է թե Իսրայելը երբ կhարվածի ԻրանինԱյսօր «Արցախի հերոս», ազատամարտիկ Աշոտ Ղուլյանի՝ Բեկոր Աշոտի ծննդյան օրն է Աշխարհում կառաջանա նոր ամենափոքր պետությունըՄինչև հոկտեմբերի 30-ը նշված հատվածները փակ կլինեն Առաջիկա օրերին գազ չի լինելու «Երեխաներին մութ սենյակում են փակել, ուժ կիրառել»․ բռնության հերթական ահազանգը՝ մանկապարտեզից Խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունները մտել են վճռական վերջնական փուլ․ Էլչին Ամիրբեկով Հայտնի է Ինտերի մեկնարկային կազմը Տորինոյի դեմ խաղում 9-րդ դասարանի երկու աշակերտ հեռացվել են դպրոցից ՌԴ-ում՝ տետրում արված նկարների պատճառով. ի՞նչ է իրականում կատարվել ԱՄՆ-ը նշել է Երևանի տեղը տարածաշրջանային օրակարգում. «Կրակից շագանակներ հանել» Մարդատար «Գազելի» և ավտոմեքենայի բախման հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 12 մարդ. 5 անչափահաս հոսպիտալացվել. ՌԴ Արտակարգ պատահար. Frontier Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բռնկվել է (տեսանյութ) Ռուսաստան, Հայաստան և փեյջերներ. Ի՞նչ հետևություններ պետք է անել Լիբանանի վրա հարձակումիցՋուր չի լինի․ «Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև թշնամության բնույթի մասին ՇՏԱՊ. Մանկական խնամքի կենտրոնից սաներ են փախել ու գրություն են թողել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Իսրայելը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Գազայի հատվածի դպրոցին և մզկիթին «Պուտինյան արտահոսքի» ռելոկանտներ Ռուսաստանից. որտե՞ղ և ինչո՞վ են նրանք ապրում
Ամենադիտված