ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (01 փետրվար)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Իռլանդիա՝ Սուրբ Բրիգիտտայի օր, Ալժիր՝ էվակուացիայի օր, ԱՄՆ՝ Ազատության ազգային օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1868– ծնվել է հայ դաշնակցական քաղաքական գործիչ, Անդրկովկասյան սեյմի անդամ, Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ, նաև ճարտարապետ Հովհաննես Քաջազնունին։
1888- վախճանվել է նշանավոր վիպասան, հրապարակախոս Ծերենցը։
1893- բացվել է Երևանի քաղաքային հիվանդանոցը:
1897 –ծնվել է նկարիչ Հովսեփ Կարալյանը։
1916-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական զորքերը գրավել են Մուշը, Բիթլիսը և Մամախաթունը:
1921- հիմնադրվել է Հայաստանի առաջին նկարչական դպրոցը՝ Երևանի գեղարվեստի ուսումնարանը (1938 թվականից Թերլեմեզյանի անվան):
-ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոն Հայհեղկոմից պահանջել է պայքար ծավալել դաշնակցություն կուսակցությունը Հայաստանում վերացնելու ուղղությամբ, որի արդյունքում ձերբակալվել են հայտնի գործիչներ Համազասպ Օհանջանյանը, Հովհաննես Քաջազնունին, Նիկոլ Աղբալյանը, Ռուբեն Դարբինյանը, Համազասպը (Սրվանձտյան) և ուրիշներ։
1930-ԽՍՀՄ-ում սկսվել է գյուղացիական տնտեսությունների մասսայական կոլեկտիվացումը և կուլակաթափությունը։
1935-ստեղծվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Անդրկովկասի մասնաճյուղը, որը անվանվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղ։
1937 - ծնվել է ռադիոէլեկտրոնիկայի գիտնական Կարեն Ղուլղազարյանը։
1944– վախճանվել է ճարտարապետ Ֆրեյդուն Աղալյանը։
1996 - վախճանվել է նկարիչ Սուրեն Ազիզյանը։
2001- գիշերը ձկների զանգվածային թունավորում է տեղի ունեցել Դեբեդ գետում, առավոտյան մարդիկ գետից հարյուրավոր անշնչացած ձկներ են հավաքել:
2007-Արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը դարձել է «Կոնվերս բանկ»-ի սեփականատեր։
2008 - տեղի է ունեցել Ազգային մրցունակության խորհրդի առաջին նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը:
2013 —Վախճանվել է հայազգի խորհրդային բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն և Եվրոպայի եռակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը։
2018- Գործադիրը հաստատել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվել է, որ Կառավարության նիստերը պետք է դառնան դռնփակ:
2020- կառավարությունն արտահերթ որոշմամբ վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ավելացրել է նոր կորոնավիրուսային վարակը (2019n-CoV):
2021-սկսել է գործել հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման համար Ադրբեջանում բացված ռուս-թուրքական համատեղ կենտրոնը:
-վերսկսվել է Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը և հազարավոր քաղաքացիներ շտապել են տոմսեր ձեռք բերել և մեկնել Հայաստանից:
2022- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունները կասեցվել են, պաշտոնակատար է դարձել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
481 —Կարթագենում վանդալների թագավոր Հուներիհը կազմակերպել է երկխոսություն կաթոլիկ և արիանական եպիսկոպոսների միջև։
525 —վախճանվել է Իռլանդիայի հովանավոր սուրբ Բրիգիտտա Իռլանդացին։
1327 —Անգլիայում թագադրվել է անչափահաս Էդուարդ 3-րդը, որի արդյունքում թագավորությունում իրական իշխանությունը կենտրոնացել է նրա մոր՝ Իզաբելլա Ֆրանսիացու և նրա սիրեկան Ռոջեր Մարտիմերի ձեռքերում։
1411– ավարտվել է պատմության մեջ «Մեծ պատերազմ» անվանումը ստացած պատերազմը Լիտվայի մեծ իշխանության և Լեհական թագավորության միջև։
1587 —Անգլիայի թագաուհի Ելիզավետա 1-ինը ստորագրել է Մարի Ստյուարտի մահվան դատավճիռը։
1662 —չին գեներալ Չժեն Չենգունը 9-ամյա պաշարումից հետո գրավել է «Զելանդիա» ամրոցը, որով Ֆորմազայից (Թայվան) քշվել են հոլանդացի գաղութարարները։
1709 —Խաղաղ օվկիանոսի անմարդաբնակ Խուան Ֆերնանդես արշիպելագում գտնվել է Ռոբինզոն Կրուզոյի նախակերպար դարձած նավաստի Ալեքսանդր Սելկիրկը։
1796 —Վերին Կանադայի մայրաքաղաքը Նյուարկից տեղափոխվել է Յորք։
1814-հրատարակվել է Բայրոնի «Կորսարը» և նույն օրը վաճառվել է դրա 10 000 օրինակ։
1893-Թոմաս էդիսոնը բացել է աշխարհում առաջին կինոնկարահանման տաղավարը, որը անվանվել է «Սև Մարիա»։
1896 – կայացել է իտալացի երգահան Ջակոմո Պուչինիի ամենանշանավոր օպերաներից մեկի՝ «Բոհեմի» առաջնախաղը։
1901– ծնվել է ամերիկացի դերասան, 1930-40 թվականներին Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկը հանդիսացող Կլարկ Գեյբլը, որը ստացել է «Հոլիվուդի արքա» մականունը։
1920 - ծնվել է չին ծագումով ֆրանսիացի նկարիչ Ցզյաո Վու-Կինը։
1924 —Մեծ Բրիտանիան պաշտոնապես ճանաչել է ԽՍՀՄ-ը։
1926 - ծնվել է ամերիկացի լուսանկարչուհի Վիվիան Մեյերը։
1940 —խորհրդա-ֆինլանդական պատերազմի ժամանակ խորհրդային զորքերը սկսել են հարձակում Կումո լճի շրջանում գտնվող Կարելական պարանոցում։
1945– վախճանվել է հոլանդացի փիլիսոփա, պատմաբան, մշակույթի տեսաբան Յոհան Հայզինգանը։
1949- RCA ընկերությունը թողարկել է առաջին 45 պտույտ/րոպե արագությամբ վինիլային սկավառակը։
1958- ԱՄՆ-ը տիեզերք է արձակել առաջին ամերիկյան արհեստական արբանյակը։
1971 —ԱՄՆ-ում կայացած հետազոտությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր երրորդ ուսանող ծխել է մարիխուանա։
1979 —15 տարյա արտաքսումից հետո Իրան է վերադարձել այոթալլա Հոմեյնին։
2003– վայրէջքի ժամանակ պայթել է ՆԱՍԱ-ի կողմից ստեղծված առաջին Սփեյս Շաթլ «Կոլումբիան», զոհվել են անձնակազմի անդամ բոլոր 7 աստղագնացները, որոնց թվում է եղել նաև առաջին հրեա աստղագնաց Իլին Ռամոն։
2008– Վիքիճամփորդություն ուղեցույց-նախագծի հիման վրա տպագրվել են առաջին ճամփորդական ուղեցույցները։
2012– Եգիպտոսի Պորտ Սաիդ քաղաքի մարզադաշտում ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել է 70-ից ավելի մարդ։
Կ.Խաչիկյան