Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թուրքիան դեմ չէ, որ Հայաստանը վերածվի Արևմտյան Ադրբեջանի»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eadaily.com–ը գրում է, որ 2023 թվականի հունվարի 23-ին տեղի ունեցավ մի իրադարձություն, որը ցույց է տալիս, որ Անդրկովկասը սարսափելի հեռու է խաղաղությունից։ Այդ օրը Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին այցելել է Արևմտյան Ադրբեջանի համայնքի նոր շենք։ Հիշեցնենք, որ Ադրբեջանում Հայաստանի տարածքը կոչվում է Արևմտյան Ադրբեջան։ Ադրբեջանցիների Արևմտյան Ադրբեջան վերադարձի մասին հայտարարել է ինքը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հանդիպմանը թուրք դիվանագետին տեղեկացվել է, որ անցած հարյուրամյակի ընթացքում ադրբեջանցիներին արտաքսել են իրենց պապենական հողերից՝ այժմ Հայաստան կոչվող աշխարհագրական տարածքից, չորս անգամ:

Եթե ​​նախկինում ադրբեջանական քարոզչությունը պնդում էր, որ ադրբեջանցիները ավտոխրոն են Ղարաբաղում, ապա այժմ Հայաստանի տարածքներն են համարում նախնադարյան ադրբեջանական հողեր։ Դատելով Բաղջիի ելույթից Թուրքիան չի առարկում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ծրագրերին։ Ավելին, հանդիպման ժամանակ Բաղջին հիշեցրել է, թե ինչպես էր 1918 թվականին ստեղծվել Կովկասյան իսլամական բանակ  Գոյչայում, Բաքվում և Շամախիում։

Նրա խոսքով, ադրբեջանցիները օսմանցի զինվորներին թաղել են իրենց հողում, քանի որ նրանց եղբայրներ են համարել։ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ փաշան (Աթաթուրք) ունի մի ասացվածք. «Ադրբեջանի տխրությունը մեր տխրությունն է, նրա ուրախությունը մեր ուրախությունն է»: Ըստ ամենայնի, առաջնորդվելով Աթաթուրքի կտակով Բաղջըն ասել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել «Արևմտյան Ադրբեջանից արտաքսված» ադրբեջանցիների վերաբերյալ փաստերի հետաքննության հարցում։

Այնպես չէ, որ թուրքական կողմը հենց այնպես է անցյալը հիշում։ Ընդհակառակը, ամեն ինչ շատ տրամաբանական է,  իրականում Թուրքիան ու Ադրբեջանը նպատակ ունեն լիկվիդացնել Հայաստանը։ Գործնականում դա նշանակում է, որ ավելի քան հարյուր տարի է, ինչ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարությունը չի փոխվել։ Խորհրդային տարիներին Ղարաբաղն ու Նախիջևանը ստացած Ադրբեջանը պատրաստվում է գրավել ոչ միայն Սյունիքը, այլ նաև Հայաստանի մնացած մասը։


Հետևաբար, Հայաստանի այն ​​ուժերը, ովքեր հայտարարում են, թե իբր թուրքերն ու ադրբեջանցիները ավելի քան հարյուր տարվա ընթացքում փոխվել են, ստում են։ Եթե ​​վերցնենք նույն Ադրբեջանը, ապա կարող ենք տեսնել մեկ հստակ օրինաչափություն. չնայած գաղափարական տարաձայնություններին, բոլոր քաղաքական գործիչները կա՛մ բացասական վերաբերմունք ունեն հայերի նկատմամբ որպես ազգ, կա՛մ թշնամաբար են վերաբերվել հայերին:

Մամեդ-Էմին Ռասուլզադեն, Միր-Ջաֆար Բաղիրովը, Հեյդար Ալիևը, Այազ Մութալիբովը, Աբուլֆազ Էլչիբեյը և Իլհամ Ալիևը իրենց բոլոր քաղաքական տարաձայնություններով հանդերձ, միասնական են այն ամենում, ինչ վերաբերվել է Ղարաբաղին և հայերին որպես ժողովուրդ։


Հատկապես հատկանշական է այն, որ 2020 թվականին՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ, Ադրբեջանի բնակչությունը համախմբված էր։ Այնպես որ, հայ ձախ-լիբերալների այն հայտարարությունները, թե ժամանակակից Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի և ղարաբաղահայության նկատմամբ պայմանավորված է Ալիևի «ավտորիտարիզմով», հիմարության է կամ կանխամտածված սուտ։ Վաղուց ժամանակն է հասկանալու, որ անգամ իշխանափոխությունը Բաքվում չի փոխի Ադրբեջանի քաղաքականությունը։
Իսկ ի՞նչ կարելի է ասել Թուրքիայի մասին։ 2020 թվականին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում միայն Ժողովուրդադեմոկրատական կուսակցությունն էր հրաժարվել աջակցել Ադրբեջանին։ Նաև կարևոր է հիշել, թե այն ժամանակ ինչ դիրքորոշում էր զբաղեցրել քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, ով ապրում է ԱՄՆ-ում և հանդիսանում է Վաշինգտոնի ազդեցության երկարամյա գործակալը։

 Գյուլենը ցավակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում զոհված ադրբեջանցիներին: Այդ ցավակցությունը մտածելու տեղիք է տալիս: Գյուլենը ամերիկյան ազդեցության գործակալ է, երկար տարիներ  ապրում է ԱՄՆ-ում, որտեղ պետությունը գիտի, թե ինչպես փակել ոչ ցանկալի բերանները։ Նախագահ Էրդողանի հետ թշնամական հարաբերությունները և էկումենիզմին հավատարիմ մնալը չէին խանգարել նրան ցավակցական աջակցություն հայտնել Ադրբեջանին։

Եվ այստեղ կարելի է միանշանակ եզրակացություն անել. և՛ 2020 թվականի ղարաբաղյան երկրորդ պատերազմը, և՛ Ադրբեջանի և Թուրքիայի ներկայիս ճնշումը Հայաստանի վրա, հնարավոր չէր լինի առանց Արևմուտքի շատ ազդեցիկ ուժերի աջակցության։ Օրինակ 2022 թվականին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս մեկ անգամ երկարաձգեց 907-րդ հոդվածի չեղարկումը, և Վաշինգտոնն ու Բաքուն վերսկսեցին ռազմական համագործակցությունը: Ավելին, նկատելի է Թուրքիայի մերձեցումը ԱՄՆ-ի հետ։ ԱՄՆ զինվորականներն են սկսել այցելել Բաքու, և դա նշանակալից է հաշվի առնելով իրանա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական լարված հարաբերությունները։

Ստացվում է, որ ԱՄՆ-ը պաշտոնապես գայթակղում է Հայաստանին փուչ հայտարարություններով, իսկ Ադրբեջանի հետ ակտիվացնում է ռազմական համագործակցությունը։ Եվ առճակատում տեղի է ունենում ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի հետ, որը դեմ է Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգություններին և թուրք-ադրբեջանական «Զանգեզուրի միջանցքի» իրականացմանը։

Ամենայն հավանականությամբ տարածաշրջանում լայնամասշտաբ ռազմական գործողություններ կլինեն։ Ներկայումս դրան խանգարում է միայն մեկ գործոն՝ ընտրությունները Թուրքիայում, որոնք կանցկացվեն մայիսի 14-ին, քանի որ պաշտոնական Բաքուն չի համարձակվի առանց Անկարայի աջակցության սրել իրավիճակը: Ալիևը պետք է սպասի Թուրքիայի խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքներին, որպեսզի աշխատի թե՛ հին, թե՛ նոր իշխանությունների հետ։

Իսկ մայիսի 14-ից հետո Թուրքիան և Ադրբեջանը, ԱՄՆ-ի լռելյայն հավանությամբ, կարող են ռազմական գործողություններ սկսել Հայաստանի և Իրանի դեմ, որպեսզի իրականացնեն այն ամենը, ինչը երիտթուրքերը, քեմալականներն ու մուսավաթականները չէին կարողացել և չէին հասցրել անել 1918 -1920 թվականներին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակը
Ամենադիտված