Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես Ռուսաստանը կարձագանքի Անդրկովկաս ԵՄ «ներխուժմանը»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Regnum.ru-ն գրում է, որ  ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները Հայաստանի խնդրանքով հավանություն են տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը «Կովկասում կարգավորմանը նպաստելու համար»։ Որո՞նք են եվրոպացիների իրական նպատակները տարածաշրջանում, և արդյո՞ք այն կվերածվի «երկրորդ ճակատի» Ռուսաստանի համար։


Առաքելության տևողությունը, որին ըստ Politico ամերիկյան հրատարակության 100 մասնագետ է նախատեսված, երկու տարի ժամկետով է։


Խորհրդի պաշտոնական հայտարարության մեջ նաև ասվում է, որ ԵՄ նոր թիմը «կանոնավոր պարեկություն կիրականացնի և կզեկուցի իրավիճակի մասին, ինչը կամրապնդի ԵՄ-ի ըմբռնումը տեղում իրավիճակի մասին», և որ «առաքելությունը կմասնակցի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած միջնորդական ջանքերին»:


Երևանում կարծում են, որ դա կարող է դառնալ «ապահովագրություն Բաքվի նոր էսկալացիայի դեմ»։ Բայց ընդհանուր ձևակերպումները թույլ չեն տալիս խոսել առաքելության կոնկրետ գործառույթների և պարտականությունների մասին, և նրա խնդիրները ուրվագծված են պարզեցված:


Այժմ անսովոր իրավիճակ է ստեղծվել հայ-ադրբեջանական շփման գծում: 2021 թվականի հունվարի վերջից Աղդամում սկսել էր աշխատել շփման գծի մոնիթորինգի, տեղեկատվության հավաքագրման և մշակման, վեճերի լուծման ռուս-թուրքական միացյալ կենտրոնը։ Բայց, ըստ ամենայնի, ԵՄ առաքելությունն ու այդ կենտրոնը ոչ մի կերպ չեն առնչվում միմյանց հետ «տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն ապահովելու» նպատակով։


Ավելին, նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ ՀԱՊԿ-ը նույնպես կարող է իր առաքելությունը սահման ուղարկել։ 


Այդ թեման նա քննարկել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում։ Ապա պարզաբանել, որ ՀԱՊԿ առաքելությունը հայ-ադրբեջանական սահման ուղարկելու մասին փաստաթուղթը համաձայնեցված է, սակայն հնարավոր չի եղել ընդունել, քանի որ «Երևանը պահանջել է դրանում ներառել Բաքվի գործողությունների դատապարտումը»։


Այսպիսով, ԵՄ առաքելությունը հայտնվում է Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում, իսկ ԼՂ գոտում շփման գիծը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության տակ։ Նման «պատառաքաղը» ենթադրում է տարածաշրջանում իրադարձությունների հետագա զարգացման ինքնատիպություն։


Երևանը փորձում է Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը տեղափոխել արևմտյան հարթակ: Պատահական չէ, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը անցյալ տարեվերջին հրաժարվեց մասնակցել Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարությունների ղեկավարների մակարդակով եռակողմ բանակցություններին։ Այնպես որ, փաստորեն, մոսկովյան բանակցային հարթակը արգելափակվել է Հայաստանի կողմից։ Բաքուն ևս դեմ չէր լինի նման խաղ խաղալ, մանավանդ որ Երևանը հայտարարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին։


Բայց Հայաստանի համար կա մեկ պայման՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պահպանում է իր քաղաքական և միջազգային բնույթը և պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի մակարդակով։ ԵԱՀԿ Մինսկի խումբը պաշտոնապես չի լուծարվել, նրա միջազգային մանդատը մնում է ուժի մեջ, բայց Ֆրանսիան և ԱՄՆ-ը ուկրաինական ճգնաժամի պատճառով հրաժարվել են Ռուսաստանի հետ համագործակցել այդ ձևաչափով։ Բաքուն, ղարաբաղյան երկրորդ հաղթական պատերազմից հետո, կարծում է, որ «Մինսկի խմբի կարիքը չկա, քանի որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն արդեն լուծված է»։


Միաժամանակ, Բաքուն տարածաշրջանում ԵՄ-ի ակտիվացման մեջ տեսնում է «իրավիճակը հետ բերելու» խաղ Բրյուսելի կողմից։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սկսել է եվրոպացի քաղաքական գործիչներին մեղադրել «խաբեության» մեջ, քանի որ նրանք համաձայնության չեն եկել Բաքվի հետ ԵՄ նոր առաքելության հարցում։ Ըստ նրա «ինչ-ինչ պատճառներով պայմանավորվածությունը խախտվել է, ինչը, իհարկե, չափազանց հիասթափեցնող է, քանի որ մենք լուրջ մարդիկ ենք... Եթե ինչ-որ բան պայմանավորվել ենք, թեկուզ բանավոր, ապա պայմանավորվածությունները պետք է պահպանվի»։ Միաժամանակ, Ադրբեջանը կասկածում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին այս ինտրիգը խթանելու մեջ և ակնարկում, որ նման «գաղտնի խաղերը կարող են ԵՄ-ին դուրս թողնել բանակցային գործընթացից»։ Այդպես է Ադրբեջանը հարվածում Բրյուսելի բանակցային հարթակին.


Բայց երբ Ալիևն ասում է, որ «Ֆրանսիան իրականում լիովին մեկուսացվել է այս գործընթացից», և որ «մնացել են միայն Ամերիկան ​​և Ռուսաստանը», պարզ է, որ նա նկատի ունի նրանց որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների։ Սա նույնպես նոր կարևոր նրբերանգներից է։ Ինչ վերաբերում է ամերիկացիներին, նրանք դեռ հստակ չեն սահմանել իրենց ղարաբաղյան քաղաքականությունը, թեև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պարբերաբար զանգահարում է Բաքվու և Երևան։ Վաշինգտոնը մտադիր չէ հեռու մնալ Անդրկովկասում տեղի ունեցող գործընթացներից: Ավելին, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ԱՄՆ կատարած վերջին այցի ժամանակ Անկարան համաձայնել է Վաշինգտոնի հետ համատեղ գործել, ինչից նախկինում ձեռնպահ էր մնում:


Ինչպես ավելի վաղ ենթադրում էին ամերիկացի փորձագետները, ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Միացյալ Նահանգները «փորձեր կձեռնարկի հետ շահելու տարածաշրջանում կորցրած ազդեցության գոնե մի մասը»։


Դեսպան Յան Քելլին, ով նախկինում ներկայացնում էր ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբում, հայտարարել է, որ «վաղ թե ուշ, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի փոխարեն պետք է հայտնվի միջազգային պայմանագիր, որտեղ թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ խաղաղապահների կարգավիճակը կորոշվեն»: Իր հերթին, The National Interest ամերիկյան հրատարակությունը կանխատեսում է, որ «Ռուսաստանը կարող է դուրս մղվել տարածաշրջանից Թուրքիայի միջոցով՝ ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխելով քաղաքական և իրավական հարթություն հիմնվելով էթնոքաղաքական հակամարտությունների լուծման փորձի վրա, լինի դա Կիպրոս, Մերձավոր Արևելք կամ Բալկաններ»:


Այս իրավիճակում Մոսկվայի համար կարևոր է այնպիսի որոշումներ կայացնել, որոնք կբավարարեն բացարձակապես բոլորին, և ոչ միայն Բաքվին և Երևանին։ Բայց դրա համար անհրաժեշտ է դուրս գալ այն բարդ լաբիրինթոսից, որում հայտնվել է համաշխարհային դիվանագիտությունը։ Բրյուսելը դրանից ելք է փնտրում նոր առաքելություն ուղարկելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գոտի։ Ժամանակն է, որ Մոսկվան անցնի կոնկրետ գործողությունների։ Առաջին հերթին անհրաժեշտ է որոշել ռուս խաղաղապահների կարգավիճակը Լեռնային Ղարաբաղում, ինչի մասին Բաքվին ու Երևանին բազմիցս կոչ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Երկրորդ հերթին պետք է կանխել հնարավոր զինված սրացումը տարածաշրջանում, քանի որ կոլեկտիվ Արևմուտքը ակտիվացել է տարածաշրջանում և փորձում է Ռուսաստանի համար Կովկասում ստեղծել «երկրորդ ճակատ»։


Ռուսաստանը տեսնում է այդ համադրությունը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերով, «այդ ուղղությամբ անելու ծանր աշխատանք կա»։ Իսկ նպատակը  2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրերի և երկու տարի առաջ Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված փաստաթղթերի իրականացմանը հասնելն է։


Ընդ որում նոր որոշումների ժամանակը, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, արդեն մոտենում է, և շուտով դրանք հայտնի կդառնան։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար
Ամենադիտված