Հուլուսի Աքարն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԹուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Կարսում անցկացվող «Ձմեռ-2023» զորավարժությունների վերջին օրն ունեցած ելույթում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» հարցին:
«Ադրբեջանի հետ մեր համագործակցությունը շարունակվում է։ Ինչպես գիտեք, մինչ օրս մենք ամբողջ ուժով աջակցել ենք Ադրբեջանին իր իրավացի գործում և այսուհետ ևս շարունակելու ենք աջակցել»,- ասել է Աքարը։
Նա նաև աջակցություն է հայտնել «Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության ձևավորման և կայունության ապահովման ջանքերին», կարևորել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը:
Անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմանը՝ Աքարը նշել է, թե դա տնտեսական, սոցիալական առումով լուրջ օգուտներ կապահովի Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի համար: