Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարցում շրջափակման ֆոնին. Լաչինի միջանցքը Հայաստանին օտարել է Ռուսաստանից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Trmzk.ru–ն գրում է, որ Gallup հետազոտական ​​ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը ներկայացրել է սոցիոլոգիական մեծ հարցման արդյունքները։ Հունվարի 17-ից 24-ը հանրապետությունում անցկացված հասարակական կարծիքի հեռախոսային հետազոտությանը մասնակցել է 1100 հարցվող։


Հարցման մասնակիցների 42,5%-ը Ադրբեջանի իշխանություններին է մեղադրել Լաչինի միջանցքը փակելու և Լեռնային Ղարաբաղի շրջափակման մեջ։ Հարցվածների 30,2%-ը դա համարել է «ռուսական հետք»։ 29%-ը կատարվածի համար մեղադրել է Հայաստանի իշխանություններին, իսկ 17,2%-ը՝ Թուրքիային։ Այս բոլորին «մեղավոր» է համարել հարցվածների 9,8%-ը։


Հարցվածների 41,6%-ը դրական է գնահատել Ֆրանսիայի արձագանքը Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը, բացասական՝ 13,3%-ը։ Իրանի պարագայում կարծիքները բաժանվել են հետևյալ կերպ՝ 25,4 տոկոսը դրական, 18,7 տոկոսը՝ բացասական։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Լաչինի միջանցքի փակմանը Ռուսաստանի արձագանքի վերաբերյալ հայ հասարակության ընկալումը,ըստ Gallup-ի տվյալներով, խիստ ցայտուն է. հարցվածների միայն 8,5%-ն է այն գնահատել դրական, իսկ 51,2%-ը՝ բացասական։ Միաժամանակ, հարցվածների կարծիքով, առաջին հերթին Ռուսաստանն է  պարտավոր ապաշրջափակել Լեռնային Ղարաբաղը։ Այդպես է կարծում հարցվածների 49,4%-ը։


Ինչպես ցույց են տալիս ուսումնասիրության արդյունքները հայ հասարակության վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների նկատմամբ սասանվել է։ Հարցվածների 50,4%-ը դրական է գնահատել տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայումը (Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո 2020 թվականի նոյեմբերին անցկացված հարցման ժամանակ եղել է 81,5%-ը)։ 47,9%-ը բացասական է գնահատել ռուս խաղաղապահների տեղակայումը (10,4%-ը՝ 2020 թվականի նոյեմբերին)։


Ներկայիս ծանր իրավիճակում, որում հայտնվել է Հայաստանը, Իրանից ռազմաքաղաքական աջակցություն է ակնկալում 40,1%-ը, Ֆրանսիայից՝ 34,2%-ը, Ռուսաստանից՝ 30%-ը, ԱՄՆ-ից՝ 27,8%-ը, Հնդկաստանից՝ 25,6%-ը։ Դրան հաջորդում են Չինաստանը (5,1%), Գերմանիան (3,2%), ՆԱՏՕ-ն (2,4%), ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (1,4%) և ՀԱՊԿ-ը (0,3%)։


Մինչդեռ հարցվածների մեծամասնությունը դրական է արձագանքել Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի առկայությանը։ «Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմակայանի առկայությանը» հարցին դրական է պատասխանել 53,4%-ը, բացասական՝ 37,4%-ը, 9,2%-ը դժվարացել է պատասխանել։


Հարցման մասնակիցների մեծամասնությունը կողմ է եղել Հայաստանի իշխանությունների իրենց տարածքում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը մերժելու վերջին որոշմանը` 50,7%: Զորավարժությունների դադարեցմանը բացասաբար է արձագանքել 39,5%-ը։


Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի միակ տրանսպորտային կապն արտաքին աշխարհի հետ, դեկտեմբերի 12-ից արգելափակված է ադրբեջանցի ակտիվիստների կողմից, ովքեր շաբաթներ շարունակ բողոքի ակցիա են անցկացնում  բնապահպանական կարգախոսների ներքո պահանջելով դադարեցնել Ղարաբաղի տարածաշրջանի բնական պաշարների «ապօրինի շահագործումը»։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն 5 կմ լայնությամբ միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների հսկողության տակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավոր
Ամենադիտված