Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուսաստանի ազդեցության ընդունելի այլընտրանք չկա Կովկասում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Inosmi.ru–ն գրում է, որ Արևմուտքը չի կարող իրական այլընտրանք առաջարկել Ռուսաստանի ազդեցությանը Կովկասում, գրել է Responsible Statecraft-ը, ընդհակառակը, ԱՄՆ-ի և Եվրոպայի գործողությունները խիստ անպատասխանատու են և կարող են տարածաշրջանում միջէթնիկական հակամարտություն հրահրել։


Շատ արևմտյան դիտորդներ նշում են ուկրաինական հակամարտության ֆոնին Կրեմլի ազդեցության անկում Կովկասում, ինչպես նաև մեղադրում են Ռուսաստանին որպես տարածաշրջանում բացարձակ բացասական գործոնի և հավատում են, որ նրան կարող են փոխարինել ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն կամ ԵՄ–ն: Սակայն նման տեսակետը սխալ է գրեթե բոլոր առումներով: Ռուսական ազդեցությունն այնքան էլ բացասական չէ, ինչպես պնդում են, իսկ Արևմուտքը չի կարող փոխարինել նրան թե՛ աշխարհաքաղաքական նկատառումներով, թե՛ տարածաշրջան զորքեր մտցնելու ցանկության բացակայության պատճառով։


Առաջին սխալը կապված է տարածաշրջանում հակամարտությունների աղբյուրի որոշման հետ։ Որոշները վստահ են, որ հենց Մոսկվան է տարածաշրջանային հեգեմոնիան պահպանելու համար սկսել ու միտումնավոր հավերժացրել հակամարտությունները։ Վրացիների ու ադրբեջանցիների տեսանկյունից դա իսկապես այսպիսի տեսք ունի, բայց աբխազները, օսերը և հայերը կարծում են, որ Ռուսաստանը սատարել է ազատության համար իրենց պայքարին և թույլ չի տվել, որ իրենք ընդմիշտ ընկնեն մոռացության գիրկը: Վիճելի Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում ակունքները հասնում են ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանին: Բախումները հայերի և ադրբեջանցիների միջև սկսվել են դեռ 1905 թվականի հեղափոխության ժամանակ ռուսական կայսերական տիրապետության թուլացման ֆոնին, իսկ հետո աճել 1917 թվականին կայսրության փլուզումից հետո: Իրավիճակը կրկնվել է, երբ Խորհրդային Միությունը սկսել է 80-ականների վերջին փլուզվել։ Ռուսական կայսրության հետ հայերի մերձեցումը պայմանավորված էր Օսմանյան կայսրության նկատմամբ նրանց փոխադարձ թշնամանքով։ 1915-1916 թվականներին, երբ օսմանյան կառավարությունը կոտորեց հայ փոքրամասնությանը, միայն ռուսական բանակի առաջխաղացումը Թուրքիայում մնացած հայերին փրկեց ոչնչացումից։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Հայաստանը դարձյալ ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի հայտնվեց սալի ու մուրճի արանքում, Կարմիր բանակի գրոհը և երկիրը ԽՍՀՄ-ի կազմում ընդգրկելը փրկեց հայերին աննախանձելի ճակատագրից։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա դեռ ներկայիս հակամարտությունից շատ առաջ խորհրդային Հայաստանն է ձգտել, որ այն իրեն փոխանցվի, բայց Մոսկվան հրաժարվել է  ազգամիջյան հակամարտության վախից։ 


Անհերքելի է, որ հենց Հայաստան–Ռուսաստան ռազմական դաշինքը, Հայաստանում ռուսական զինված ուժերի տեղակայումը և ռուսական միջուկային վահանն է հետ պահել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային հարձակվելուց: Թուրքիան ցանկանում է օգնել Ադրբեջանի թյուրք ժողովրդին այնպես, ինչպես Անկարան ներխուժեց Կիպրոս 1974 թվականին օգնելու թուրքական համայնքին: Բոլորը գիտեն, որ այն ժամանակ Արևմուտքը Կիպրոսը պաշտպանեց  ոչ ավելի, քան Հայաստանը Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Ուստի, չնայած ռուսական հզորության թուլացման վերաբերյալ մտահոգություններին և Լեռնային Ղարաբաղը պաշտպանելուՄոսկվայի անկարողությանը ակնկալվում է, որ մոտ ապագայում Երևանը դուրս չի գա Մոսկվայի գլխավորած ՀԱՊԿ–ից: Եթե ​​Ռուսաստանը չմիջամտեր 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի Երկրորդ պատերազմին, որտեղ նրան հաջողվեց (թեկուզ ուշացած) հրադադար հաստատել, ապա Լեռնային Ղարաբաղի հայերը, որոնք ենթարկվել էին հարձակման Թուրքիայի և Իսրայելի կողմից աջակցվող ադրբեջանական բանակի կողմից, լավագույն դեպքում ենթարկվելու էին էթնիկ զտումների։


2018 թվականի հակակոռուպցիոն «թավշյա» հեղափոխության արդյունքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց ի վեր Հայաստանի քաղաքացիները գնալով ավելի քիչ են վստահում Մոսկվային, սակայն դա չի վերաբերում Լեռնային Ղարաբաղի հայերին, քանի որ նրանք անվտանգության միակ երաշխիքն են համարում ռուս խաղաղապահներին։ Վերջին տարիներին Մոսկվան իսկապես ողջ ուժով դիվանագիտական ​​հավասարակշռություն է փնտրում Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Չնայած Հայաստանի հետ դաշինքին, Ռուսաստանը չի ցանկանում Ադրբեջանը հանձնել ՆԱՏՕ-ի լիակատար վերահսկողությանը։ Նաև արժեքավոր ռազմավարական հնարավորություններ են առաջացել ՆԱՏՕ-ից և ԱՄՆ-ից Թուրքիայի աճող օտարման շնորհիվ, ինչի մասին է վկայում Ուկրաինայում տիրող իրավիճակի նկատմամբ այդ երկրի կիսաչեզոք մոտեցումը։


Սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ռուսական երկիմաստությունը հայելային արտացոլված է նաև Արևմուտքի խորը պառակտող մոտեցմամբ: Մի կողմից, ընդհանուր առմամբ արևմտյան հասարակական կարծիքը համերաշխություն է հայտնում հայերին։ Դրանում որոշակի դերակատարում ունեն կրոնական և մշակութային մտերմությունը, հայկական մեծ սփյուռքի ազդեցությունը ԱՄՆ-ում և Ֆրանսիայում, ինչպես նաև այն, որ Հայաստանը որոշ չափով թերի, բայց դեմոկրատական ​​երկիր է, իսկ Ադրբեջանը Ալիևների դինաստիայի ժառանգական դիկտատուրա: Մյուս կողմից, Արևմուտքը դատապարտելով Ղրիմի անջատումն Ուկրաինայից դժվար թե պաշտոնապես ճանաչի Լեռնային Ղարաբաղի անջատումն Ադրբեջանից: Ավելին, Թուրքիան դեռևս ՆԱՏՕ-ի անդամ է,և Արևմուտքը չի կարող իրեն թույլ տալ ամբողջությամբ հետ մղել նրան: Ադրբեջանի բռնատիրական ռեժիմը չի խանգարում Արևմուտքին նավթ ու գազ գնել նրանից։ Վերջապես, Վաշինգտոնի կոշտ հակաիրանական շրջանակները հույս ունեն օգտագործել Ադրբեջանը և իրանցի ադրբեջանցիներին որպես զենք Իրանի դեմ: Դրանով է բացատրվում նաև Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելը։


ԱՄՆ-ն և Եվրոպան հայտնվելով այս հակասական, բայց խորապես արմատավորված ազդակների արանքում կարող են ի վիճակի չլինել Կովկասի համար համահունչ և կենսունակ ռազմավարություն մշակել, առավել ևս մոբիլիզացնել ռեսուրսներն ու կամքը: 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Նոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվեն
Ամենադիտված