Քաղաքապետարանում մինչև հիմա չգիտեն, որ Երևանի ավագանին օրենսդիր մարմին է, և ոչ թե գործադիր, Կարեն Քոչարյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երևանի ավագանու այսօրվա նիստում հարցերի մի մասը ներառված էր որպես չզեկուցվող։ Ընդհանրապես չզեկուցելը, ծածկադմփոցը, «մեկ աղբյուրից» գնելը, խաբելը դարձել է այս «թափանցիկ» և «դեմոկրատիայի չեմպիոն» իշխանությունների հիմնական աշխատաոճը: Սակայն անգամ այս իշխանությունների օրոք, օրենսդիր մարմին՝ ԱԺ-ում օրենքներն առանց քննարկումների և զեկույցների չեն ընդունվում:

Իսկ քաղաքապետարանում ոնց որ մինչև հիմա չգիտեն, որ Երևանի ավագանին օրենսդիր մարմին է և ոչ թե գործադիր։
Տղերք, ավագանին օրենսդիր մարմին է, որը ձևավորվում է քաղաքական ուժերի պայքարի և ընտրությունների միջոցով:
Գործադիրը՝ քաղաքապտարանի աշխատակազմն ու ղեկավարությունն է: Վերջիններս նշանակովի պաշտոններ են:

Ամեն ինչը դարձրել եք ձեր գեղի բոստանը: