Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի նախագահը պատասխանատվությունից փախչելու միջոց է գտել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արցախում երեկ տարօրինակ մի իրադարձություն է տեղի ունեցել, որը լիովին բնորոշում է Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանի վարքը։ Ավելի քան 2 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում սահմանադրական փոփոխություններ են նախապատրաստում։ Արայիկ Հարությունյանը նախագիծն ուղարկել է Ազգային ժողով և դրանք առնչվում են ռազմական դրության ժամանակ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրությանն ու դրա առանձնահատկություններին։ Ի դեպ, Արցախում ռազմական դրություն է 1992 թվականից և որևէ մեկը չի չեղարկել դա որևէ հրամանագրով։

Արցախի նախագահականի փոխանցմամբ՝ նախատեսվում է փոխել սահմանադրության ընդամենը մեկ հոդվածը, պատճառն աշխարհաքաղաքական տարածաշրջանային զարգացումներներն են, արտաքին ներքաղաքական մարտահրավերները, Արցախի ներքաղաքական իրավիճակը, ասվում է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանի պարզաբանման մեջ։ Թերևս նա չի նշել ամենակարևոր պատճառը. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո ոչ ավել, ոչ պակաս յուրաքանչյուր օր մտածում է Արցախը թողնելու, պատասխանատվությունից հրաժարվելու և թռչելու մասին։ Եվ հենց սրան էլ միտված է այս որոշումը, պարզապես Հարությունյանը ցանկանում է ամեն ինչ անել իրավական ճանապարհով հետագայում, իր կարծիքով, քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Նա փորձում է այս կերպ մեկ ուրիշի ուսերին դնել պատասխանատվությունը, իսկ ինքը առնվազն Հայաստանում, կամ, ինչն ավելի հավանական է, արտերկրում վայելել կուտակված այն ամբողջ հարստությունները, որ իր բիզնես գործունեության և պաշտոնավարման ընթացքում կուտակել է, իսկ այդ միջոցները, նշենք՝ քիչ չեն, բավական զգալի են։ Ավելին, Արցախում տեղեկություններ են շրջանառվում, թե Հայաստանում իշխանությունները չեն վստահում Արայիկ Հարությունյանին, և պատճառն Արցախում տեղի ունեցած չարաշահումներն են, գումարները մսխվել են ոչ արդարացի, և ոչ նպատակային, և այժմ լուրջ խմորումներ են հասունանում։
 
Սարգիս Ասատրյան
Նոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվեն
Ամենադիտված