«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան կնկարահանի շանսոնյեի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը
ՄՇԱԿՈՒՅԹ2024 թվականին աշխարհը կտեսնի ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Պարոն Ազնավուրը»։ Այս մասին հայտնում է «Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջը:
Աղբյուրը մանրամասնում է՝ ֆիլմը կարտադրվի Ֆրանսիայում։
«Սպասված ու բացառիկ այս նախագծի մասին այլ մանրամասներ խոստանում ենք պատմել առաջիկայում»,- ասվում է հիմնադրամի հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Ազնավուրը կյանքից հեռացել է 2018-ին: