Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանին կոչ են անում մտափոխվել. ԵՄ առաքելությունը դեռ չի ժամանել հանրապետություն, բայց արդեն անհանգստացրել է Մոսկվային»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Kommersant.ru-ն գրում է, որ հայ-ադրբեջանական հակամարտության գոտում պատրաստվում են Եվրամիությունից դիտորդական առաքելության ժամանմանը։ Հիշեցնենք, որ այն ուղարկելու որոշումը վերջնականապես կայացվել է Բրյուսելում հունվարի 23-ին, իսկ բուն տեղակայումը պետք է սկսվի փետրվարի 20-ին։ Համենայնդեպս, CivilNet-ի հետ զրույցում այդպես է ասել Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լոիզոն հավելելով, որ առաքելության կազմում ընդգրկվելու են ութ ֆրանսիացի ժանդարմներ։ Միևնույն ժամանակ, քանի որ որպես եվրոպացիներին հրավիրող կողմ  հանդես է եկել միայն Հայաստանը, դիտորդները կկարողանան աշխատել բացառապես նրա տարածքում, նրանք չեն մտնի Ադրբեջան, այդ թվում Ղարաբաղի հայաբնակ հատված։


Առայժմ առաքելությունը դեռ չի ժամանել, բայց դիվանագիտական ​​ակտիվությունն ակնհայտորեն աճել է և՛ Երևանում, և՛ Բաքվում։ Անցած շաբաթվա վերջին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցներ են ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ։ Իսկ ահա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն անձամբ է այցելել մայրաքաղաքներ։ Հետո Ալիևը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Բացի այդ, փետրվարի 13-ին Երևան է այցելել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Հիշեցնենք, որ Հայաստանում շարունակում են խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի մասին, որը 2020 թվականի պատերազմից առաջ զբաղվում էր հակամարտության կարգավորմամբ, մինչդեռ Բաքուն, ԵՄ-ն և նույնիսկ Մոսկվան ընդունում են, որ այդ ձևաչափը դադարել է գոյություն ունենալ։


Այս բոլոր հանդիպումների ու զրույցների արդյունքների մասին մամուլի հաղորդագրությունները հնարավորինս չոր են հնչում։ Ընդհանուր շարքից առանձնանում են ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությունները, ով ընդունել էր Ադրբեջանի Միլի Մեջլիսի (խորհրդարան) խոսնակ Սագիբա Գաֆարովային։ Նա հնարավորինս ուղիղ է արտահայտել Ռուսաստանի դիրքորոշումը: «Ընդհանուր առմամբ, պատմության մեջ Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի մասնակցությամբ ինչ որ սուր հարցի, կոնֆլիկտային իրավիճակի խնդիր արդյո՞ք լուծվել է, նման օրինակները չկան,- ասել է պարոն Վոլոդինը,- և նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական կառույցների ուղղությամբ, կարող են պարզապես կորցնել իրենց երկիրը: Ցանկացած ոք, ով ցանկանում է խաղաղություն, իրավիճակի կարգավորում, ոչ միայն պետք է հեռու մնա այդ քվազիխորհրդարանականներից, ԵԽԽՎ-ից, Եվրախորհրդարանից, այլ հստակ գիտակցի, որ նրանց ներգրավումը կսրի իրավիճակը, կվատթարացնի այն և ավելի ու ավելի նոր խնդիրներ կստեղծի»։ Նման կերպ  պարոն Վոլոդինը պաշտպանել է այն միտքը, որն արդեն արտահայտել էր ՌԴ ԱԳՆ-ն, այսինքն այն, որ ԵՄ դիտորդական առաքելությունը «ավելացած արժեք չունի», բայց այն կարող է նոր լարվածություն բերել առանց այն էլ անհանգիստ տարածաշրջանում։


Ընդ որում, ընդգծենք, որ ոչ Եվրախորհրդարանը, ոչ ԵԽԽՎ-ն առնչություն չունեն առաքելության հետ, քանի որ դրա մասին որոշումը կայացրել են ոչ թե պատգամավորները, այլ ԵՄ երկրների արտգործնախարարությունների ղեկավարները։
Այնուամենայնիվ, Մոսկվայի ուղարկած ազդանշանն ակնհայտորեն ծառայել է իր նպատակին և ամրապնդել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև փոխըմբռնումը, և դա այն դեպքում, որ վերջին շրջանում նրանց միջև որոշակի տարաձայնություններ կային։ Օրինակ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը հասկացրել է, որ Բաքուն կիսում է Մոսկվայի դժգոհությունը։ «Ինչո՞ւ է պետք նման առաքելություն, և հատկապես երկու տարով։ Եզրակացությունն ինքնին այն է, որ Երևանը մտադիր է առնվազն երկու տարով հետաձգել բանակցությունները խաղաղության պայմանագրի կնքման և սահմանի սահմանազատման շուրջ, իսկ Փարիզը, թաքնվելով Եվրամիության թիկունքում, զիջումների է գնում Երևանին», - «kommersant.ru»-ին ասել է պարոն Մուսաբեկովը։ 


Հիշեցնենք, որ մինչև 2022 թվականի վերջը Ադրբեջանը թեքվում էր դեպի եվրոպական, այլ ոչ թե ռուսական խաղաղության պայմանագրի նախագիծը։ Ամեն ինչ փոխվեց այն բանից հետո, երբ Պրահայում կայացած բանակցություններում խաղի մեջ մտավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Դրանից հետո Երևանը սկսեց պնդել, որ նա մասնակցի բանակցությունների հաջորդ փուլերին, ինչը Ադրբեջանում դա անընդունելի համարվեց։ «Այդ թեման Ռուսաստանի կողմից է բարձրացվում երկու ճգնաժամերի ֆոնին, - «kommersant.ru»-ի հետ զրույցում հետխորհրդային տարածքում Մոսկվայի դիրքորոշման մասին կարծիք է հայտնել Երևանի Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը,- առաջին հերթին Ուկրաինայի տարածքում Արևմուտքի և Ռուսաստանի կատաղի դիմակայության պայմաններում Մոսկվան մեծ խանդով է արձագանքում հետխորհրդային տարածքում Արևմուտքի հետ ցանկացած գործընթացի, երկրորդ հերթին խոսքը հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամն է, այդ հարաբերություններում կուտակել են բազմաթիվ խնդիրներ, որոնք պարբերաբար հրապարակային են դառնում»։ Միաժամանակ, փորձագետի կարծիքով, Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը չի կարող ազդել եվրոպական առաքելության տեղակայման հեռանկարների վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավոր
Ամենադիտված