Փաշինյանը Ալիևին հիշեցրել է արցախցի երեխաներին Լաչինի միջանցքում ահաբեկելու դեպքը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Արցախում փակ ճանապարհ չկա, դա ապացուցում է այն հանգամանքը, որ տարբեր անձիք կարողանում են տեղաշարժվել այդ հատվածով: Կարիք կա նաև հետադարձ պատմական ակնարկ անել՝ Հայաստանը 30 տարի օկուպացրել էր Արդբեջանի 20% տարածքները, և ոչ մի միջազգային սանկցիա չկիրառվեց նւրա նկատմամբ, մենք սպասում էինք, որ խնդիրը կլուծի ԵԱՀԿ Մինսկի խումբը»։ Այս մասին Մյունխենում տեղի ունեցած անվտանգային հարցերով համաժողովի պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Ալիևի մեղադրանքններին, նշեց. «Ադրբեջանի կողմից շարունակվում է ատելության և անհանդուրժողականության մթնոլորտ ստեղծելն, օրինակ, Լաչինի միջանցքով տեղափոխվող երեխաներին կանգնեցրել էին և դիմակավորված անձինք երեխաներին ահաբեկել էին, ինը երեխաների համար անմարդկային իրավիճակ էր ստեղծել»:
Մանրամասները՝ տեսանյութում: