Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ադրբեջանցի ռուսաֆոբների բանդերական ամոթը. Բաքվում ու՞մ է ձեռնտու ուկրաինացի նացիստներին աջակցությունը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

segodnia.ru-ն գրում է, որ սոցցանցերում հերթական տեսանյութն է շրջանառվում, որտեղ պատկերված է Ուկրաինայում ռուս ռազմագերու նկատմամբ ադրբեջանցի զինյալի ծաղրական վերաբերմունքը։ Ցավոք, շատ ադրբեջանցիներ են կռվում Կիևի նեոնացիստական ​​ռեժիմի կողմից։ Տեսանյութում ադրբեջանցի զինյալը իր վրա է գցել ուկրաինական, ադրբեջանական և թուրքական դրոշները ևս մեկ անգամ ցույց տալով, որ Ուկրաինայի Բանդերա կազմավորումներում բավականաչափ ադրբեջանցիներ կան։ Նա ինչպես և Ուկրաինայի Զինված ուժերի շարքերում գտնվող մյուս ադրբեջանցիները չի թաքցնում դեմքը, նայում է ուղիղ տեսախցիկին, այսինքն չի վախենում իր հայրենիքում քրեական հետապնդումից։ Ադրբեջանի դատախազությունը, հավանաբար, հանցագործություն չի համարում իր քաղաքացիների մասնակցությունը Ռուսաստանի դեմ պատերազմին։


2023 թվականի հունվարի 31-ին ադրբեջանական Media.az ռեսուրսը ուրախությամբ վերատպեց UNIAN ուկրաինական հրատարակության հոդվածը. «Այժմ Ուկրաինայում ապրում է բավականին տպավորիչ թվով ադրբեջանական սփյուռք, որը 2014 թվականից ի վեր ակտիվ դիրքորոշում ունի ռուս-ուկրաինական պատերազմում: Ղրիմի ադրբեջանցիների սփյուռքը միակն է թերակղզու բոլոր ազգային սփյուռքներից, որոնք չեն ճանաչել Ղրիմի Ռուսաստանին բռնակցումը: Ուկրաինական անձնագրերով բազմաթիվ էթնիկ ադրբեջանցիներ կռվում են Ուկրաինայի զինված ուժերում, բազմաթիվ ադրբեջանցիներ կան նաև Միջազգային լեգեոնի (Թուրքական գումարտակ) և TRO-ի շարքերում»։


UNIAN-ի այդ հոդվածն անկեղծ ռուսաֆոբ բնույթ ունի, սակայն Media.az-ին դա պետք է, գլխավոր խմբագիր Ջամիլա Ալեքպերովային դուր է գալիս ռուսաֆոբիան, նա չի վախենում օրենքի հետ կապված խնդիրներից, քանի որ ադրբեջանական մամուլի համար բանդերամետ ռուսաֆոբիան պատժելի արարք չէ: Ադրբեջանում նման լրատվամիջոցները շատ են։ Իսկ ինչպե՞ս կարող է այլ կերպ լինել, եթե Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարում է, որ Բաքուն աջակցում է Կիևին երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում։ Երբ Խորհրդային Միությունը փլուզվում էր, Բաքուն չէր շտապում հայտարարել, որ անհրաժեշտ է պահպանել Սովետների երկրի տարածքային ամբողջականությունը։ Ընդհակառակը, ադրբեջանական կուսակցական նոմենկլատուրան, ինչպես մյուսները անկախություն էին պահանջում։


Պաշտոնական Բաքուն աշխարհին նայում է միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների նեղ ճեղքով: Նման տեսադաշտի նեղությունը պարզապես զարմանալի է: Քաղաքական իրողությունների բազմազան շրջանակն ընկալվում է բացառապես այն պրիզմայով, թե դու ինչպես ես վերաբերվում  հայերին, իսկ դա նշանակում է չտեսնել հայերի հետ կապ չունեցող միլիոնավոր նրբերանգներ: Նման նեղմտությունը հանգեցնում է նրան, որ շատ ադրբեջանցիների համար թշնամին բոլոր նրանք են, ովքեր չեն գժտվում հայերի հետ։ Ռուսաստանը հայերի հետ չի՞ գժտվում՝ վերջ, մենք սիրում ենք Ուկրաինային, քանի որ նա գժտվում է Ռուսաստանի հետ։ Տրամաբանությունը տրամվայի ռելսերի պես ուղիղ է:


Ադրբեջանը Զելենսկի ռեժիմին օգնում է ոչ միայն զինուժով, այլ նաև մարդասիրական օգնությամբ և զինամթերքով։ Ճակատում նկատվել են ադրբեջանական ականանետեր և հզոր ռումբեր։ Բոլոր 8 տարիների ընթացքում, երբ Դոնբասի երեխաները մահանում էին ուկրաինական հրետակոծություններից, Բաքուն չէր մտածում նրանց մարդասիրական օգնություն տալու մասին։ Բայց հենց որ Մոսկվան ձեռնամուխ եղավ Կիևի ռեժիմի ապառազմականացմանն ու ապաազգայնացմանը, Բաքուն անսպասելիորեն կազմակերպեց մարդասիրական օգնության առաքում՝ թաքնվելով խաղաղության հռետորաբանության հետևում: Իսկ Դոնբասի համար խաղաղության խոսքեր չկայի՞ն։ 
Ադրբեջանի դիրքորոշումն ուկրաինական հարցում կարելի է բնութագրել «Արդարության հետապնդման մեջ նրանք մոռացել են բուն արդարության մասին» ասացվածքով։ Բաքուն, ասենք թե, արդար է համարում իր պայքարը հայերի դեմ։ Բայց արդյո՞ք դա ինքնաբերաբար արդարացնում է նեոնացիստական ​​ռեժիմը Կիևում: Հայերի հանդեպ զուտ հակակրանքը ցանկացած սրիկայի լավ տղա՞ է դարձնում։ Վաղը Զելենսկին, եթե իրեն ձեռնտու լինի, հեշտությամբ կհայտարարի արհամարհանք Ադրբեջանի և սեր Հայաստանի հանդեպ։ Ի՞նչ է անելու Բաքուն այդ ժամանակ։


Եթե ​​Հիտլերը հայերին չէր սիրում (նա, ամենայն հավանականությամբ, չէր սիրում նրանց), դա մի՞ թե նշանակում է, որ Հիտլերը ադրբեջանցիների բարեկամն է։ Որպեսի պարկեշտ ադրբեջանցիներին չնեղացնեմ, կարող եմ հակառակը ձևակերպել. եթե Հիտլերը չի սիրում ադրբեջանցիներին, դա նշանակո՞ւմ է, որ ֆյուրերը հայերի բարեկամն է։ Աբսու՛րդ: Բայց նրանք առաջնորդվում են այդպիսի աբսուրդով։


Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նացիզմի դեմ ԽՍՀՄ այլ ժողովուրդների հետ կռված զինվորների թվում էին նաև ադրբեջանցիները։ Արդյո՞ք ժամանակակից ադրբեջանցիները հասկանում են, որ աջակցելով ուկրաինական բանդերիզմին, ոտնահարում են իրենց վետերան պապերի հակաֆաշիստական ​​սխրանքի հիշատակը։ Արդյո՞ք 1941 թվականին Ադրբեջանի ներկայիս քաղաքացիների պապիկ-նախապապերը զոհվել են, որ իրենց թոռներ-ծոռները աջակցեն այն երկրին, որտեղ որպես հերոս քայլում է ՍՍ-ի «Գալիցիա» դիվիզիան։ Ամոթ չէ՞։


Լրիվ թափով ընթանում է ադրբեջանական ժողովրդի էթնիկ գիտակցության վերաֆորմատավորումը թուրքականի։ Այսօրվա ադրբեջանցիների համար թուրքական ամեն ինչ հրաշալի է ու հոյակապ։ Նրանք կա՛մ չգիտեն Թուրքիայի կողմից Հիտլերին աջակցելու մասին, կա՛մ իրենց համար դա ընդհանրապես հանցագործություն չէ։ Եվ աճում է ուկրաինական նեոնացիզմի նկատմամբ ոչ քննադատական ​​վերաբերմունքը։
Հատուկ գործողության առաջին ամիսներին որոշ ադրբեջանցի փորձագետներ իրենց թույլ տվեցին արտահայտել և Ռուսաստանի մոտալուտ պարտություն կանխատեսել: Հիմա նրանք լռել են։ Կիևի խունտան և նրանց ՆԱՏՕ-ի տերերը ճակատում այնքան էլ լավ չեն աշխատում: Անգամ Ադրբեջանի զինյալները չեն կարողանում օգնել նրանց։ Եթե ​​Բաքուն այս պատերազմում համակրում է Զելենսկու բանդերական հանցախմբին, ապա Բաքուն կողմ է Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձանները պղծելուն, ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը նվաստացնելուն, մեր վետերան հերոսների ընդհանուր հիշողությունից հրաժարվելուն։ Եվ դա ամոթ է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Նոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվեն
Ամենադիտված