Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիկտոր Նադեին-Ռաևսկի. Էրդողանը սպառնում է Հունաստանին ցեղասպանության կրկնությամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

realtribune.ru-ն գրում է, որ  IA Realist-ի հարցերին պատասխանել է ՄԳԻՄՕ-ի ավագ գիտաշխատող, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Վիկտոր Նադեին-Ռաևսկին։


Հարց.-Ինչո՞ւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում խորհրդարանական և նախագահական ընտրությունները տեղափոխեց մայիսի 14-ը: Ու՞ր է նա շտապում:


Վիկտոր Նադեին-Ռաևսկի.– Նա ճիշտ է անում շտապելով, քանի որ նրա անձնական ժողովրդականությունը նվազում է, ինչպես և իր կուսակցության ժողովրդականությունը: Նախագահական ընտրություններում հաղթելու շանսերը նվազում են, դատելով բոլոր հարցումներից ծայրահեղ վիճակ է։ Իհարկե, իրականում պետք չէ հավատալ այդ հարցումներին: Մենք գիտենք, որ ով պատվիրում է այդ հարցումները, նա էլ ստանում է անհրաժեշտը, օբյեկտիվությունը տուժում է։ Այդուհանդերձ, իրավիճակն ինքնին ցույց է տալիս, որ եթե Էրդողանը գնա ընտրությունների երկրորդ փուլ, իսկ առաջինում հաղթանակ չի կարող լինել, ապա նա դուրս է գալիս Ստամբուլի քաղաքապետի դեմ և հաղթանակը լինելու է քաղաքապետինը։ Նույնը, եթե մնան Էրդողան և Անկարայի քաղաքապետ զույգը։ Դա մտահոգիչ է Էրդողանի համար: Դեռևս կարելի է կարգավորել իրավիճակը, աշխատել այն դրականի վրա, որին նա կարողացել է հասնել արտաքին քաղաքականության մեջ, իսկ թուրքերը քաղաքականացված ժողովուրդ են, նրանք ուշադրություն են դարձնում աշխարհում իրենց երկրի տեղին և կարևորությանը։ Եվ դրանով նա հաղթում է հակառակորդներին, քանի որ հենց Էրդողանն է ցույց տալիս, որ Թուրքիան մի երկիր է, որի հետ բոլորը պետք է հաշվի նստեն։ Դա նրա օգտին է աշխատում։ Եվ քանի դեռ դրա քարոզն է ծավալվում, քանի դեռ կա այդ խթանը, այն տոնայնությունը, որը դեռ նրա օգտին է, ավելի լավ է ընտրություններն ավելի շուտ անցկացվեն։ Բացի այդ, ընտրությունները ժամանակավորված են Թուրքիայի համար որոշակի նշանակալից պահերի հետ։ Էրդողանը փորձառու քաղաքական գործիչ է, նա հասկանում է, թե ինչ է պետք ընտրողին, նրան հաջողվել է բավականին լավ տեղ գրավել, որոշակիորեն բարելավել իրավիճակը տնտեսության մեջ. Թուրքիան պատմության մեջ ամենամեծ արտահանումն ունի (ավելի քան 240 մլրդ դոլար) անցած տարվա ընթացքում։ Դա էլ է Էրդողանի պլյուսների մեջ։ Հաջողվել է աշխատացնել ձեռնարկությունները, և թեև գնաճի հարցում ամեն ինչ այնքան էլ լավ չէ, բայց նա դրա դեմ պայքարում է ոչ ավանդական մեթոդներով, մինչդեռ ամբողջ աշխարհում ճիշտ հակառակն է լինում։ Բոլորը բարձրացնում են ԿԲ-ի տոկոսադրույքները, որպեսզի վատթարացնեն վարկեր ստանալու հնարավորությունը, դա բերում է տոկոսադրույքների անկման, իսկ գնաճը դանդաղում է։ Դա այն մեթոդն է, որն օգտագործում են Ռուսաստանի Բանկի տնտեսագետները։ Բայց Էրդողանը ոչ ավանդական է մոտենում. իջեցնում է տոկոսադրույքները, արդեն աշխատանքից ազատել է 3-4 ղեկավարների, ովքեր հրաժարվել են գնալ այդ ճանապարհով, բայց ապահովել է, որ տոկոսադրույքը հասցվի 14%-ի։ Այո, դա բավականին բարձր ցուցանիշ է, բայց, այնուամենայնիվ, հնարավոր է դարձել չկանգնեցնել տնտեսության աճը։ Գործազրկությունը նվազել է նույնիսկ երիտասարդների շրջանում։ Այդ ամենը միասին ամրապնդում է նրա խարիզման, այդ ամենն աշխատում է։ Նա փաստացի դեմ է գնացել արևմտյան տնտեսական գիտության բոլոր օրենքներին, սկսել է ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրել փոքր և միջին ձեռնարկություններին, համապատասխանաբար ավելացրել զբաղվածությունը, արտադրությունը և արտահանումը։ Նա ընտրել է այդ ճանապարհը և առայժմ հաղթում է, թեկուզ չափազանց ծանր։ Եվ դա նրա քաղաքականության տարրերից մեկն է։ Պետք է նշել նաև նրա աջակցությունը Ադրբեջանին։ Առանց Թուրքիայի Ադրբեջանը չէր հասնի այն հաղթանակին, որին հասել է: Հայաստանն իսկապես լուրջ տուժեց այդ բոլոր իրադարձությունների արդյունքում, կորցրեց տարածքներ։ Երևանը փաստացի զրկեց Ղարաբաղին աջակցությունից, իրական աջակցությունը երբեք չի հատել սահմանը, միայն որոշակի քանակությամբ կամավորներ են կռվել ղարաբաղցիների կողքին։ Առաջին պատերազմում հաղթածներից ոչ մի գեներալի ներս չթողեցին։ Դե, թուրքական աջակցությունն էլ ակնհայտ էր, դրանք այն փառաբանված բայրաքթարներն էին, որոնց դեմ Հայաստանը չկարողացավ գործել, թեև նրանք էլ ունեին այն նույն պաշտպանությունը, որով մենք դիմակայեցինք Սիրիայում։ Բայց հայերը չկարողացան։


Հարց.-Դա ինչպե՞ս կանդրադառնա Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վրա։


Վիկտոր Նադեին-Ռաևսկի.– Ընտրությունների հետաձգումը դժվար թե ազդի Արցախի խնդրի վրա: Նրանք սկսել են այլ ճանապարհներ կիրառել օգտվելով այն հանգամանքից, որ Ռուսաստանը չափազանց զբաղված է Ուկրաինայում։ Եվ այս ամբողջ պատմությունը ականներով, իբր բնապահպանների բողոքի ակցիաներով, որոնք առանց ամաչելու ցույց են տալիս Գորշ գայլերի խորհրդանիշները։ Իրավիճակը ծայրաստիճան լարված է և ծանր։ Ռուսաստանը դա առայժմ հանդուրժում է, դա իմ որոշելիքը չէ, բայց երբեմն օգտակար է ուժի կիրառումը, որպեսզի դադարեցվեն մեր խաղաղապահների ծաղրը։ Նրանք արդեն անցնում է բոլոր սահմանները։ Դա մեր իշխանությունների հարցն է։


Հարց.- Ինչո՞վ են առաջնորդվում այս դեպքում և ինչո՞ւ չեն դադարեցնում այդ սադրանքները, ինչո՞ւ ուժ չի կիրառվում այսպես կոչված բնապահպանների նկատմամբ, բավական հարցեր կան։ Էրդողանը շարունակում է սրել իրավիճակը Հունաստանի հետ սահմանին: Ի՞նչ պետք է սպասել նրանից այս ոլորտում։


Վիկտոր Նադեին-Ռաևսկի.– Հունական խաղաքարտը ևս բավականին լավ է աշխատում թուրքական ազգայնականության ոգու համար: Նրանք երբեք սեր չեն զգացել հույների նկատմամբ, ինչպես և հայերի։ Եվ կրկին Էրդողանը դիմել է անսովոր մեթոդի՝ ցեղասպանության սպառնալիքի։ Նա հիշել է Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ թուրքական հեղափոխական բանակի կողմից Զմյուռնիայի ջարդերը։ Տասնյակ հազարավոր հույներ կոտորվեցին։ Հունական կտրված գլուխներով լուսանկարները  լավ հայտնի են բոլորին։ Ուստի նա հիշեցրել է, որ ստիպված կլինի կրկնել, եթե հույները չհրաժարվեն իրենց դիրքերից։ Էրդողանը դա է պահանջում: Էրդողանը պահանջում է, որ հույները զիջեն կղզիների մի մասը, գոնե կրճատեն իրենց տարածքային ջրերը կղզիների շրջակայքում, համապատասխանաբար նաև օդային տարածքը, որտեղ օտարերկրյա ռազմական ինքնաթիռներին թույլ չեն տալիս թռչել։ Ուստի թուրքերի մշտական ​​սադրանքներն են անընդհատ ներխուժումները հենց այդ օդային գոտիներ հունական պահանջների նկատմամբ արհամարհանք դրսևորելու նպատակով։ Թեև Հունաստանը ոչինչ չի խախտել, սակայն բոլոր իրավունքներն ունի սահմանելու հենց այդպիսի օդային սահմաններ։ 2 հազար կղզիներից միայն 3-ն են պատկանում թուրքերին։ Դա մի գոտի է, որն ի վիճակի է արգելափակել բոլոր ծովային նավարկությունը, այստեղից էլ խիստ ճնշում է գործադրվում Թուրքիայի վրա։ Դա կարող է չավարտվել պատերազմով, բայց Թուրքիայի կողմից որոշակի ռազմական գործողություններ հնարավոր են։ Եվ թուրքական հասարակությունը կաջակցի նման գործողությանը։ Ազգայնականությունն այդ երկրում չափազանց բարձր է և ուղղված է սահմանների ընդլայնմանը և տարածաշրջանում թուրքական հավակնությունների իրականացմանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր)
Ամենադիտված