«Ուրախ ենք տեսնել, որ ճշմարտությունը հաղթեց»․ Արարատ Միրզոյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Ողջունում ենք ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի այսօրվա որոշումը, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները՝ դադարեցնելու շրջափակումը և ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով»,–Twitter-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ուրախ ենք տեսնել, որ ճշմարտությունը հաղթեց, քանզի դատարանն ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի հակընդդեմ հայցը»,- նշել է նա։