Նավթն էժանանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆավթի համաշխարհային գները երկուշաբթի առավոտյան իջնում են՝ ֆինանսական շուկաներում գնանշումների ընդհանուր նվազման շրջանակում, վկայում են աճուրդների տվյալները։
Brent մակնիշի մայիսյան ֆյուչերսների գինն իջել է 0,36 տոկոսով՝ մեկ բարելը 82,52 դոլար, WTI-ի ապրիլյան ֆյուչերսինը՝ 0,29 տոկոսով՝ 76,1 դոլար։