Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում՝ 3-4 բալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ14:52-ին 4․0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վրաստանի՝ Դմանիսի քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք։
Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում՝ 3-4 բալ և Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: