ՌԴ պաշտպանության նախարարությունը խոստացել է զարգացնել Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՌուսաստանն ու Ադրբեջանը զարգացնելու են իրենց ռազմական համագործակցությունը: Այս մասին ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր գործընկեր Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մեր ռազմական համագործակությունը ռազմավարական բնույթ ունի, ինչպես և մեր երկրների միջև մնացած բոլոր ոլորտներում համագործակցությունը: Եթե խոսենք մեր համագործակցության ու 2016 թ. համար մեր համագործակցության ծրագրի մասին, ապա այն բավականին հագեցած է»,- ասել է Շոյգուն:
«Ես կարծում եմ, որ կա աճի ու զարգացման ներուժ: Իհարկե մենք կանենք ամեն ինչ, որպեսզի մեր բարեկամական ռազմավարական գործընկերությունը ու կապերը շարունակեն զարգանալ»,- ամփոփել է նախարարը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարն էլ հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերի գրեթե 90 սպա այս տարի սկսելու է ուսում ստանալ Ռուսաստանի ռազմական բուհերում: Նրա խոսքով այս տարի ՌԴ ուսումնական հաստատություններում 72 մարդ է սովորում. «Եվ մենք հույս ունենք, որ հաջորդ տարի այդ թիվը 88-ի կհասնի»,- շեշտել է նա: