Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր գնահատականն այն է, որ այս ամենը Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի նախապատրաստում է․ Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր գնահատականն այն է, որ այս ամենը` Լաչինի միջանցքի արգելափակումը, այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» նախաձեռնությունը, Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի նախապատրաստում է։ Այս մասին Բունդեսթագում հայտարարել է ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք վստահ ենք, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելն է, և հայերին Լեռնային Ղարաբաղից հեռացնելը։ Կարծում եմ` Ադրբեջանի նախագահ Ալիևի վերջին հայտարարությունն ապացուցում է դա, որովհետև Ալիևն ասաց, որ Լաչինի միջանցքը բաց է այն հայերի համար, ովքեր Ղարաբաղը լքելու ցանկություն ունեն, ինչը, կարծում եմ, ավտոմատ կերպով նշանակում է, որ Լաչինի միջանցքը փակ է այն հայերի համար, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում և ովքեր ուզում են ապրել այնտեղ։ Սա է Ադրբեջանի գործողությունների անկյունային պատճառը։

Մտահոգություններ կան, որ սա ընդամենը Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի սկիզբն է, գուցե նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով, որովհետև Ադրբեջանը շարունակում է արտահայտել ագրեսիվ մտքեր, ագրեսիվ հռետորաբանություն:

Գիտեք, որ անցած սեպտեմբերին Ադրբեջանը Հայաստանի դեմ լայնամասշտաբ ագրեսիա նախաձեռնեց՝ օկուպացնելով Հայաստանի սուվերեն տարածքներ: Բայց, մյուս կողմից, մենք Պրահայում հասանք համաձայնության, ըստ որի` Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են մեկը մյուսի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հիմնվելով Ալմա Աթայի 1991թ. հայտարարության վրա, ինչը նշանակում է, որ խորհրդային պետությունների վարչական սահմանները վերածվում են պետական սահմանի։ Ալմա Աթայի հայտարարությունը Խորհրդային միության փլուզման և Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին էր։ Նախկին խորհրդային 13 պետություն համաձայնություն տվեցին նրան, որ վարչական սահմանները դառնում են պետական սահման։

Ի դեպ, մենք Պրահայում նաև համաձայնության հասանք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիայի գործընթացը հիմնված կլինի Ալմա Աթայի նույն համաձայնության վրա։ Անակնկալը նրանում էր, որ դրանից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ դելիմիտացիան պետք է հիմնված լինի պատմական քարտեզների վրա։ Գիտեք, շատ դժվար է բացատրել, թե ինչ է դա նշանակում։ Գուցե Ադրբեջանի նախագահի նոր նախաձեռնությունը կարող է հստակեցնե՞լ այս իրավիճակը, որովհետև վերջերս մենք ականատես եղանք այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» նախաձեռնության ներկայացմանը, և այդ նախաձեռնության ամբողջ միտքը նրանում է, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը պատկանում է Ադրբեջանին, և Հայաստանի մայրաքաղաքն ադրբեջանական քաղաք է, և այլն։

Մեր գնահատականն այն է, որ այս ամենը` Լաչինի միջանցքի արգելափակումը, այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» նախաձեռնությունը, Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի նախապատրաստում է։

Ի դեպ, կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել մեկ այլ շատ կարևոր իրավիճակի վրա։ Երեկ Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում մենք քննարկում ունեցանք, և այնտեղ մեր գործընկերներից ոմանք օգտագործում էին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» բառը: Ես խնդրեցի մեր գործընկերներին լինել ուշադիր, որովհետև երբեմն նույն բառը կարող է տարբեր իմաստներ ունենալ տարբեր տարածաշրջաններում և տարբեր քաղաքական ու աշխարհքաղաքական հանգամանքներում։ Սովորաբար Եվրոպայում, ասելով միջանցք, մարդիկ հասկանում են երթուղիներ, որոնք տրամադրում են տրանսպորտային ծառայություններ ավելի լավ որակով և այլն։ Բայց մեր իրավիճակն այն է, որ մենք ունենք իրավաբանորեն համաձայնեցված կետ միջանցքի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի մեր եռակողմ հայտարարության մեջ, որով վերջ տրվեց Լեռնային Ղարաբաղում պատերազմին։

Այսպիսով, այդտեղ մենք ունենք միայն մեկ կետ միջանցքի մասով, և դա Լաչինի միջանցքն է, որն այս պահին արգելափակված է։ Լաչինի միջանցքը սահմանվել էր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապ հաստատելու համար։ Լաչինի միջանցքն ուղղակի ճանապարհ չէ, այն անվտանգային գոտի է 5 կմ լայնությամբ, և ըստ հայտարարության համապատասխան կետի` Լաչինի միջանցքը պետք է դուրս լինի Ադրբեջանի վերահսկողությունից և պետք լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո։

Նույն հայտարարությունում մենք ունենք 9-րդ կետը, որը մեր տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական երթուղիների բացման մասին է։ Եվ այո, այնտեղ կա կետ, ըստ որի` Հայաստանը պետք է կապ ապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, բայց չկա որևէ կետ, որ այդ երթուղիները պետք լինեն Հայաստանի վերահսկողությունից դուրս։ Այդ երթուղին պետք է գործի մեր տարածաշրջանի ճանապարհների, երկաթգծի բացման համատեքստում։ Պետք է նշեմ, որ Հայաստանը պատրաստ է նույնիսկ այսօր բացել բոլոր հաղորդակցությունները։ Բայց ամեն անգամ, երբ մենք փորձում ենք դա անել, Ադրբեջանն ասում է, որ այս երթուղիները չպետք է լինեն Հայաստանի վերահսկողության և օրենսդրության ներքո, որը բացարձակապես անընդունելի է մեզ համար: Վերջերս Ադրբեջանի նախագահը հանրայնորեն ընդունեց, որ եռակողմ հայտարարության մեջ չկա ոչ մի կետ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, և հենց նա էր, որ այդպիսի հասկացություն է ներմուծել տարածաշրջանային կապերի համատեքստ։

Խնդիրը նրանում է, թե ինչպես կարելի է միակողմանիորեն որևէ բան ներմուծել եռակողմ հայտարարության մեջ։ Սա բացարձակ աբսուրդ է։ Այսպես, ես կցանկանայի, որպեսզի այդ բառակապակցությունը չկիրառվի, քանի որ դա կնշանակի աջակցություն Ադրբեջանի տարածքային նկրտումներին Հայաստանի դեմ։ Բայց, մյուս կողմից, ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մենք պատրաստ ենք բացել։ Ավելին, արդեն ավելի քան վեց ամիս է, որ կառավարության որոշման նախագիծ ունենք Հայաստան-Ադրբեջան սահմանի վրա երեք անցակետ բացելու մասին, բայց ամեն անգամ, երբ փորձում ենք ընդունել այդ որոշումը, ադրբեջանական կողմը մեծ աղմուկ է բարձրացնում` ասելով, թե ինչու են նրանք ուզում անցակետ բացել մեր սահմանների մոտ առանց մեզ հետ համաձայնեցնելու։

Սա է ընդհանուր իրավիճակը, բայց կարծում եմ, մենք պետք է կենտրոնանանք խաղաղության օրակարգի վրա:

Ինչպես գիտեք, մեր կառավարությունը ստանձնել է պատասխանատվություն խաղաղության օրակարգի համար, ես անձամբ նվիրված եմ խաղաղության օրակարգին և ժողովրդավարությանը, որովհետև վստահ եմ, որ ժողովրդավարությունն ու խաղաղությունը միասին են, և քանի որ ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, մենք հետաքրքրված ենք խաղաղությամբ, որպեսզի կարողանանք մեր երկրում ապահովել ժողովրդավարության, տնտեսության և ազատության շարունակական զարգացումը։ Սա իրավիճակի ընդհանուր գնահատականն էր»,- ասել է Փաշինյանը։

Արարատում բախվել են «Nissan Altima»-ն ու «Ford Transit»-ը․ կա տուժածՍպիտակ տանը մեկնարկել է ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հանդիպումըԽաղաղության համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանի կայունության և բարեկեցության աճին․ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ու ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերԱյս ֆոտոպատկերով խորհրդանշվեց Հայաստանի վզին խեղդօղակ պահելը, Արցախի ոչնչացումը, մեր ինքնիշխան տարածքների զավթումը, Արցախի ղեկավարներին պատանդ պահելը լեգիտիմացնելու քաղաքականությունը․ ԶուրաբյանԱնձնագրիս հետ կապված խնդիր կար, ասացին՝ ստորագրիր ԵՄ-ին անդամակցելու օգտին, որ խնդիրդ լուծվի. Գյումրեցի«Հարգելի Փաշինյանի մոտեցումներում բացասական միտում չենք տեսնում»․ Էրդողանը հայտարարել է՝ ՀՀ իշխանությունն ակնկալում է Թուրքիայի աջակցությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցումՊատերազմից 4 տարի անց զոհերի, գերիների, անհայտ կորածների թիվը ՔԿ-ն գաղտնիք է համարում․ InfocomՄիրզոյան-Բայրամով-Բլինկեն հանդիպման ընթացքում կողմերը համաձայնել են ներդնել ջանքեր «Խաղաղության համաձայնագրի» կնքման ուղղությամբԱբխազիան Վրաստանին կոչ է արել ստորագրել ուժի չկիրառման մասին փաստաթուղթ և ճանաչել Աբխազիան՝ որպես ինքնիշխան և անկախ պետությունՆիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆՄիրզոյան-Բայրամով-Բլինկեն հանդիպումը տևել է շուրջ մեկուկես ժամՌուբինյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերԱրդարադատության նախարարի տեղակալը հրաժարական տվեցՑանկացել են հրդեհել հայտնի տիկտոկերի «Honda»-նՍահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը. ՍԴ որոշումՆյու Յորքում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով-Բլինկեն եռակողմ հանդիպումըՄԱԿ-ը պատասխանել է ՀՃՇ-ին, գլխավոր քարտուղարը հնարավոր է այցելի Հայաստան. Ռուզաննա Ստեփանյան Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանան-Սիրիա սահմանինԱՄՆ-ը լրացուցիչ գրեթե 8 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինայի պաշտպանական կարիքների համարՀարևանների հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի գլխավոր առաջնահերթություններից է. ՄիրզոյանՓաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով քրեական հետապնդում կրկին չի հարուցվիՀայաստանի ռազմական ծախսերը 2025-ի բյուջեի նախագծով առաջարկվում է հասցնել մինչև 1.7 մլրդ դոլարԱԱԾ-ն 20 հոգու բերման է ենթարկել Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղիցԻ՞նչ պետք է իմանալ բլոգերի աշխատանքից ստացված եկամուտներից հարկերի վճարման մասին. ՊԵԿ-ը մանրամասնում էԻսրայելի բանակն անցկացրել է զորավարժություն՝ Լիբանանի տարածքում ցամաքային հարձակման նմանակմամբՍեպտեմբերյան ձյունը ծածկել է ՌԴ-ն (տեսանյութ)Կանադայի ափերի մոտ 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Պուտինն ասել է, թե երբ կսկսի աշխատել Խաղաղօվկիանոսյան երկաթուղին Կրակոցներ՝ Երևանում․ «Սլավմեդ» բժշկական կենտրոնին հարակից տարածքում․ ինչ է հայտնի Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերին դիմողների թիվը սպասվածից մեծ է. կհատկացվի ևս 450 մլն դրամ Էդուարդ Սպերցյանը Հայաստանի ներկայիս հավաքականի լավագույն խաղացողն է. Գեորգի ՀարությունյանՓաշինյանի ելույթը ՄԱԿ-ում անվանվել են «աղանդավորական քարոզ». «Մշուշոտ ու տագնապալի ապագա» Երևանում չեն տեսնում խաղաղության պայմանագիր կնքելու Բաքվի «մոտիվացիան». «Ձեռքերը կկապվեն»   Այսօր Կոմիտաս Վարդապետի ծննդյան 155-ամյակն է Պետդումայում կտրուկ են արձագանքել ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի հայտարարությանը«Փաշինյանը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանում «իշխանության յուրացման» նախապատրաստման մեջ. «Սադրանքներ ու ֆանտազիաներ»»Ղարաբաղյան գերիներ. ի՞նչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի հետ ադրբեջանական բանտերում Սահմանամերձ գյուղերում գազի և էլեկտրաէներգիայի ծախսը մասնակի կփոխհատուցվի նաև 2025-ին Վարժական հավաքների փոխարեն՝ դիրքերԽաղաղություն ամեն գնով. Փաշինյանը ելույթներ է ունենում ՔՊ-ականները նո՞ր են հիշել, թե ով է Գրիգոր Մինասյանը Իշխանական քարոզչամեքենան ջղաձգումների մեջ է. Արշակ Կարապետյանը կրկին թիրախում է Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինը «Հրաշալի տղա էր Դավիթը, լավ ամուսին, լավ հայր»․ վթարի հետևանքով մահացած 35-ամյա Դավիթը պարեկ էրՎարժական հավաքներ կանցկացվեն. որոշումը գաղտնի կետեր ունի Հայաստանի և Ադրբեջանի ԱՄՆ-ի դեսպանությունները հորդորել են ամերիկացիներին խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց․ պատմության այս օրը (26 սեպտեմբեր)Հողերը հանձնելու պատասխանատվությունը բարդել են զինվորականների վրա. Կարապետյան Ժամեր շարունակ գազ չի լինի
Ամենադիտված