Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


BRCA-ի մուտացիաները եւ քաղցկեղի հավանականությունը. ի՞նչ դեր են կատարում գեները եւ կարելի՞ է քաղցկեղից պաշտպանվել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հայտնի է, որ BRCA1 եւ BRCA2 գեների մուտացիաները կապված են կրծքագեղձի եւ ձվարանների ժառանգական քաղցկեղի  առաջացման մեծ հավանականության հետ: Սակայն որքանո՞վ է լուրջ այս մուտացիաների դերը եւ արդյոք դրանց առկայությունը նշանակո՞ւմ է, որ հիվանդի մոտ անպայման քաղցկեղ կառաջանա: NEWS.am Medicine-ն այս հարցերի շուրջ զրուցեց ոլորտի մի քանի մասնագետների հետ:

Քաղցկեղը մշտապես գենետիկ հիվանդություն է, բայց ոչ միշտ՝ ժառանգական

Չարորակ ուռուցքներն այսպես թե այնպես սերտորեն կապված են մարդու գեների հետ, պնդոմ է գենետիկ Դավիթ Բաբիկյանը: Քաղցկեղային ուռուցքները սկսում են առաջանալ գեներում որոշակի քանակով մուտացիաների կուտակման, այսպես կոչված՝ «գեների կոտրվածքի» հետեւանքով:

Այսպիսի մուտացիաները երբեմն ծնողներից են երեխային փոխանցվում, եւ դրանց հետ երեխան ժառանգում է քաղցկեղի առաջացման մեծացած հավանականությունը (հենց հավանականությունը, այլ ոչ թե հիվանդությունը: Այսպիսի մուտացիաների թվում են արդեն նշված BRCA1 եւ BRCA2 գեներում մուտացիաները, որոնք մեծացնում են կրծքագեղձի եւ ձվարանների քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Սակայն երբեմն ԴՆԹ-ն «կոտրվում» եւ սկսում է սխալ աշխատել մարդու կենսակերպի եւ շրջակա միջավայրի գործոնների ազդեցությամբ. այս դեպքում մեծ դեր կարող է կատարել ուլտրամանուշակագույն ճառագայթման, ծխախոտում պարունակվող քիմիկատների, հորմոններ պարունակող սնունդի եւ այլ գործոնների ազդեցությունը:

Մասնագետի խոսքով՝ այսպիսով, քաղցկեղը մշտապես գենետիկ հիվանդություն է, բայց ոչ միշտ՝ ժառանգական:

Մասնագետը նշեց, որ քաղցկեղի ժառանգական ձեւերը (այն դեպքերը, երբ երեխան ծնողներից ժառանգում է BRCA1-ի եւ BRCA2-ի նման մուտացիաները) բավական հազվադեպ են հանդիպում՝ միայն 5-10 տոկոս դեպքերում: Մնացած դեպքերում հիվանդությունն առաջանում է ուրիշ պատճառներով: Ո՛չ առաջին դեպքում, ո՛չ երկրորդ գոյություն չունի քաղցկեղից 100-տոկոսանոց պաշտպանություն, սակայն առողջ կենսակերպը, վնասակար սովորություններից հրաժարվելը եւ կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, այսպես թե այնպես, առողջության համար օգտակար են եւ քաղցկեղի, ինչպես նաեւ մի շարք այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը նվազեցնում են:

BRCA1 եւ BRCA2 մուտացիաների դեպքում մարդկանց մոտ պարտադիր չէ, որ քաղցկեղ առաջանա

Մարդու մոտ BRCA1 եւ BRCA2 մուտացիաների առկայությունը ամենեւին չի նշանակում, որ նրա մոտ անպայման քաղցկեղ կառաջանա, պնդում է «Նաիրի» ԲԿ–ի օնկոգինեկոլոգ Արտեմ Ստեփանյանը: Սակայն այս մուտացիաները կրողների շրջանում քաղցկեղի հավանականությունը մոտ 5-10 անգամ մեծ է, քան մյուս մարդկանց շրջանում:

Հետաքրքիր է, որ Հայաստանում BRCA1 եւ BRCA2 գեների մուտացիաները քիչ են տարածված: Օնկոգինեկոլոգի  խոսքով՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այս գեները ավելի քան 10 տեղայնացումներ՝ ալելներ (միեւնույն գենի տարբեր ձեւեր) ունեն: Կարծիք կա, որ հայերի շրջանում մուտացիաների են ենթարկվում այս գեների այլ ալելները, իսկ ուրիշ երկրների մարդանց մոտ՝ այլ, ուստի BRCA1-ի եւ BRCA2-ի մուտացիաների որոշման ստանդարտ թեստերը հայերի շրջանում կարող են ոչ մի մուտացիա ցույց չտալ՝ այս թեստերը պարզապես այդ մուտացիաներն «այնտեղ» չեն փնտրում, որտեղ պետք է:

«Անհրաժեշտ է հիշել, որ քաղցկեղը դեռեւս մինչեւ վերջ չի հետազոտվել, հիվանդության մասին շատ բան դեռեւս անհայտ է»,- ընդգծեց օնկոգինեկոլոգը:

Մենք պատասխանատու ենք մեր առողջության համար

«Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոօրթոպեդիայի եւ ոսկրային պաթոլոգիայի ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում հիշեցրեց, որ քաղցկեղի գրեթե յուրաքանչյուր երրորդ դեպքը կապված է ոչ առողջ կենսակերպի, ծխելու, ալկոհոլի չարաշահման, ավելորդ քաշի կամ քաղցկեղի հետ կապված վիրուսների (օրինակ՝ մարդու պապիլոմայի վիրուսը) առկայության հետ:

«Մարդիկ պետք է հասկանան, որ սեփական առողջության համար իրենք են պատասխանատվություն կրում»,- ընդգծեց մասնագետը:

Մի շարք հետազոտություններ նույնպես ընդգծել են կենսակերպի եւ քաղցկեղի միջեւ կապը. այսպես՝ Cancer Research UK-ի եւ Queen Mary University-ի գիտնականները կարծում են, որ աշխարհում քաղցկեղի դեպքերի 40 տոկոսն առաջանում է ոչ առողջ կենսակերպի հետեւանքով՝ դրանցից կարելի է խուսափել, եթե մարդիկ ավելի առողջ կենսակերպի հետեւեն: Այլ հետազոտություններով պարզվել է, որ քաղցկեղի առնվազն 7 տեսակների առաջացման հավանականությունը կարելի է նվազեցնել սպորտով զբաղվելու շնորհիվ:

Harvard Medical School-ի գիտնականներն իրենց հերթին նշել են, որ քաղցկեղի հետեւանքով մահվան դեպքերի կեսը կարելի է կանխել, եթե մարդիկ առողջ կենսակերպ վարեն, չծխեն, ալկոհոլը չչարաշահեն եւ իրենց լավ վիճակում պահեն (մարմնի զանգվածի ինդեքսը պետք է լինի 18.5 - 27.5-ի սահմաններում։

Հնդկաստանի Հիվանդությունների տեղեկատվության եւ հետազոտության ազգային կենտրոնի գիտնականները պարզել են, որ ծխախոտից հրաժարվելը կարող է պարանոցի եւ գլխի ուռուցքի հավանականությունը 80 տոկոսով կրճատել:

Այսպիսով՝ այսօրվա դրությամբ եղած տվյալները հիմք են տալիս պնդելու, որ մարդու կենսակերպը եւ նրան շրջապատող միջավայրը քաղցկեղի առաջացման գործում ահռելի դերակատարում ունեն, իսկ առողջ կենսակերպը կարող է օգնել առողջության պահպանմանը: Ավելին՝ կարծիք կա, որ նույնիսկ մարդու մոտ BRCA1 եւ BRCA2 գեներում մուտացիաների առկայության դեպքում առողջ կենսակերպը կարող է զգալիորեն նվազեցնել քաղցկեղի առաջացման հավանականությունը, թեկուզ եւ ոչ մինչեւ զրոյական նիշ:

 

Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ»Իսկ Հայաստանում դա հնարավոր է.... «Փաստ»Վաղը երեկոյան անձրև է սպասվում Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ «Աղա Խան» զմրուխտն աճուրդում վաճառվել է շուրջ 9 մլն դոլարով՝ դառնալով աշխարհում ամենաթանկ կանաչ քարը (լուսանկարներ) Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մբապեի խնդիրների մասին ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան (տեսանյութ) «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր (տեսանյութ) «Միակ բանը, որ մտածում էի՝ ոտքի կանգնեմ, որովհետև ընտանիք ունեմ». Արսեն Սաֆարյանը՝ 44-օրյայից հետո չքայլելու և հոգեբանական բարդ փուլի մասին ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ)Վաղը տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը «Կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա». Բայրամովը՝ կոմունիկացիաների բացման մասին Ֆուտբոլում կարող ես ունենալ առավելություն, բայց պարտվել․ Չախալյանը՝ Հայաստանի պարտության մասին «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր Խառը մենամարտերի հայ մարզիկ Սպարտակ Միքայելյանը` ԱԱ ոսկե մեդալակիր ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է առել ԴԺՀ–ի Ստեպանովկա բնակավայրը. ՊՆ Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի և Վրաստանի սահմանին «Ու՞ր էին, մեկը չեկավ»․ հողին հանձնեցին 19-ամյա Նարեկին20-ամյա կինը իր տնից գողություն է արելԲագրատ Սրբազանն այցելել է նստացույցի մասնակիցներինՊՆ «Վիլիս» է վթարվել․ հայտնում են վիրավորների մասին Նոր մանրամասներ Սերոբ Գասպարյանի կալանքի գործովԾանոթ ու միաժամանակ անհայտ … Աբերլաուեր վիսկիՀակիրճ երկակի ստանդարտների մասին. ինչո՞ւ են քննադատում ռուսական տանկերը, իսկ Leopard 2-ը ոչ«Ալիևն ու Փաշինյանը  սպասում են Թրամփին Անդրկովկասում, բայց տարբեր կերպ»«Նույնիսկ ՄԱԿ-ի համար փողից հոտ չի գալիս»Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել Թմրամիջոցի վաճառք «Telegram»-ի 80 էջով․ նոր մանրամասներ Փաշինյանի նոր ռևերանսը Ռուսաստանին«Հեղափոխությունն» ավարտվե՞ց. Փաշինյանի սիմվոլիզմը ցնցել է նույնիսկ կողմնակիցներին Մելիքբեկյանին կզոհե՞ն. նրա աթոռի հավակնորդներ կանՃակատ ճակատի բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն, վիրավnր կաԲեռլինում  կայացել է Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությունը. պատմության այս օրը (15 նոյեմբեր)Խոշոր վթար և խցանում Չայնիի ոլորաններում Գազամատակարարման դադարեցման աշխատանքները կսկսվեն նոյեմբերի 19-ից19-ամյա աղջիկն ընկել է պատուհանից ու մահացել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումՀրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Դոլարն ու ռուբլին թանկացանԵրեխան փախել է մանկապարտեզից և կորել․ ՌԴՆիկոլ Փաշինյանը ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում ․ «Հրապարակ» 18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ» Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ» «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ» Անդարդ բրիգադը․ «Հրապարակ»
Ամենադիտված