Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական կողմը Մարտունու և Շուշիի շրջաններում երեք անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանական կողմը կրկին երեք անգամ խախտել է հրադադարի ռեժիմը: Բարեբախտաբար այս անգամ զոհեր և վիրավորներ չկան: Այստեղ հատկանշական  է այն, որ հրադադարի ռեժիմի խախտումը տեղի է ունեցել  Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո: Այս անգամ հաղորդագրություն է տարածել նաև ՌԴ պաշտպանության նախարարությունը: Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

«Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտման երեք դեպք է գրանցվել։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ըստ այդ փաստերի՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է իրականացնում։ Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական և հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու շուրջ բանակցային գործընթացը։»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Իր հաղորդագրությամբ ՌԴ-ն վերահաստատում է իր ներկայությունն Արցախում՝ հավելելով, որ Լաչինի միջանցքի բացման համար բանակցությունները շարունակվում են: ՌԴ ՊՆ հայտարարությունից հետո Արցախի ԱԳ-ն ևս հայտարարություն տարածեց՝ խստորեն դատապարտելով ադրբեջանական կողմի սադրանքները և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումը:

«Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի սադրանքները, որոնք իրականացվել են Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի միջնորդությամբ տեղի ունեցած Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հերթական հանդիպումից անմիջապես հետո։

Արցախի ապօրինի շրջափակումն անհապաղ վերացնելու անհրաժեշտության համատեքստում հումանիտար և ենթակառուցվածքային հարցերով կողմերի միջև կայացած քննարկումների ֆոնին Ադրբեջանի գործողություններն ակնհայտորեն վկայում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ իր՝ այդ թվում նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումից բխող հանձնառություններն անվերապահորեն կատարելու չկամության մասին»,- ասված է Արցախի ԱԳ հայտարարության մեջ։

Մի կողմից Ադրբեջանին մեղադրում են ոչ կառուցողական գործողությունների մեջ, մյուս կողմից էլ շեշտադրում են, որ ՌԴ-ի դերն այնքան էլ բարձր չէ: Այսինքն, բանակցում են իրենք և Ադրբեջանի ներկայցուցիչները, իսկ ՌԴ-ն միայն միջնորդ է և ոչ թե կողմ:

Առավել անհասկանալի է ԱԳ հայտարարության մյուս հատվածը. «Այս առումով անհրաժեշտ ենք համարում, որպեսզի միջազգային հանրությունը շարունակի Ադրբեջանի վրա ճնշման գործադրման կոնկրետ միջոցների իրականացումը՝ զսպելու վերջինիս ապակառուցողական գործողություններն ու մտադրությունները, որոնք միտված են հարցերն ուժային ճանապարհով լուծելուն»:

Այսինքն՝ Արցախի ԱԳ-ն իրապես կարծո՞ւմ է, որ միջազգային հանրությունը երբևէ Ադրբեջանի վրա ճնշման գործադրման կոնկրետ միջոցներ է իրականացրել: Եթե, իհարկե, կոչերի մասին չէ խոսքը, ապա ի՞նչ գործուն քայլ է նկատել Արցախի ԱԳ-ն: Հիմա մյուս ատյանների մոտ կարող է տրամաբանական հարց առաջանալ, եթե միջազգային հանրությունը, կազմակերպությունները գործուն քայլերով պաշտպանում են Ադրբեջանի շահերը, ապա ինչի՞ց են դժգոհ Արցախի և ՀՀ-ի ԱԳ նախարարները: Ստացվում է, որ Արցախի ԱԳ-ն կոչ է անում անել այնպես, ինչ արել են մինչև այժմ: Հույս հայտնենք, որ միջազգային հանրությունը էլի կոչեր կանի Ադրբեջանին կամ երկու կողմերին:

Աննա Ավետիսյան

 

 

 

Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր)
Ամենադիտված