Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուսաստանը սկսում է փոխել աշխարհաքաղաքական տեսարանը Կովկասում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Regnum.ru-ն գրում է, որ  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկօրյա պաշտոնական այցով եղել է Բաքվում։ Լավրովն առաջին անգամը չէ, որ այցելում է Բաքու, և նրա օրակարգը միշտ շատ հագեցած է եղել, քանի որ երկկողմ հարաբերությունների քննարկմանը զուգընթաց, տարբեր առումներով անպայմանորեն մշտապես շոշափվել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման խնդիրը։ Այդպես էր և այս անգամ:


Շատ փորձագետներ ենթադրում էին, որ Լավրովը խաղաղության պայմանագիր նախապատրաստելու համար Բաքվում առաջ կմղի Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման առաջարկը։ Ավելին, ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել էր Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ալիևի առաջիկա հանդիպման մասին։ Ավելի վաղ նման հանդիպում կայացել էր Մյունխենում՝ անվտանգության միջազգային համաժողովի ձևաչափով։ Այնտեղ հակամարտող կողմերը հաստատել էին խաղաղության պայմանագիր կնքելու իրենց ցանկությունը։

Բացի այդ, Եվրախորհուրդը Հայաստանի Ադրբեջանին սահմանակից շրջաններում ստեղծել է Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելություն՝ երկտարյա մանդատով։ Այդ որոշումը բացասաբար է ընդունվել Մոսկվայում։ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «Եվրամիության ներկայացուցիչները խորամանկում են, երբ խոսում են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության քաղաքացիական բնույթի մասին», և որ «սա առաջին անգամը չէ, որ մենք արձանագրում ենք Եվրամիության և Արևմուտքի ցանկությունը մեր դաշնակից Հայաստանում ցանկացած միջոցներով ոտք դնելու համար»։

Բայց ՀԱՊԿ-ի կողմից Երևանին առաջարկված օգնության միջոցները նրա կողմից մերժվեցին, և այդ իսկ պատճառով, հռչակված արձանագրային տրամաբանության տեսակետից Լավրովի ներկայիս այցը Բաքու պետք է ոչնչով չտարբերվեր նախորդներից, իսկ «երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, միջազգային ասպարեզում փոխգործակցության» հարցերը պետք է լինեին երկրորդ պլանում:


Բայց տեղի ունեցավ անսպասելին: Բաքվում Ալիև-Լավրով հանդիպմանը կարևոր հայտարարություններ են հնչել: Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ «2023 թվականը բեկումնային տարի կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում»։ Միաժամանակ նա երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի կառավարությանը և անձամբ Լավրովին «այդ գործընթացին ակտիվ մասնակցության համար»։ Իսկ Լավրովի պատասխանը սենսացիոն էր. «Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած ջանք»:


Ճիշտ է, այդ ամենով հանդերձ լիովին պարզ չէ, թե արդյո՞ք Մոսկվան հրաժարվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում Արևմուտքի միջնորդական ջանքերի ակտիվ քաղաքական մերժման դիրքորոշումից։ Սակայն պետք է հիշել, որ ընդամենը դրանից մեկ օր առաջ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, մեկնաբանելով Երևանի և Բաքվի միջև միջնորդություն անելու Եգիպտոսի նախաձեռնությունը, նույնպես նշել էր, որ «Ռուսաստանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին», սակայն նաև նշել էր, որ «գլխավորը կրկնությունից և մրցակցությունից խուսափելն է»:


Բաքվում Բայրամովի հետ համատեղ ասուլիսում Լավրովը պարզաբանել էր, որ «Ռուսաստանը չի պնդի Բաքվի և Երևանի միջև բանակցություններ վարել Մոսկվայում», թեև պատրաստ է դրա համար հարթակ տրամադրել։ Բայրամովն իր հերթին նշել էր, որ այն բանից հետո, երբ Երևանը հրաժարվեց մասնակցել Մոսկվայում կայանալիք հանդիպմանը  Հայաստանն անցել է այսպես կոչված առցանց դիվանագիտության՝ ուղարկելով իր մեկնաբանությունները խաղաղության նախագծի վերաբերյալ։ 
Փաստն այն է, որ Ռուսաստանը սկսել է փոխել աշխարհաքաղաքական տեսարանը Անդրկովկասում։ «Մոսկվա-Բաքու-Երևան հորիզոնական դիվանագիտությունից» անցնում է կատարվում  «Մոսկվա-Բաքու ուղղահայաց դիվանագիտության», և ոչ միայն երկկողմ առևտրատնտեսական նախագծերի գործնական իրականացմամբ, այլ նաև Հյուսիս-Հարավ լայն տրանսպորտային միջանցքի հարցերով։

Ներկայումս երկու երկրների միջև կնքվել են ավելի քան 150 միջազգային իրավական ակտեր։ Ամենաբարձր մակարդակներում պահպանվում է կանոնավոր գաղտնի երկխոսությունը։ Միայն 2022 թվականին նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը 7 հանդիպում և 12 հեռախոսազրույց են ունեցել։
Թվում է, թե Մոսկվան դադարել է սրված անհանգստություն ցուցաբերել հայ-ադրբեջանական կարգավորման նախաձեռնությունը մեկ ուրիշին անցնելու հեռանկարի առնչությամբ, քանի որ լուրջ հիմքեր ունի ենթադրելու, որ այլ արտաքին ուժերի աշխատանքն այդ ուղղությամբ դժվար թե հաջող լինի։ Լավրովը Բաքվում ասել է, որ «Բրյուսելը առաջ մղելով քաղաքացիական առաքելությունը Հայաստանի տարածքում բացահայտորեն չարաշահում է իր հարաբերությունները Երևանի և Բաքվի հետ, ինչը բազմաթիվ հարցեր է առաջացնում նրա լեգիտիմության, այդ թվում մանդատի, գործառույթների, տևողության և այլնի առումով»։ Միաժամանակ նա հավելել է, որ դա «կողմերի ինքնիշխան ընտրությունն է, թե ում հետ համագործակցել», և «ռուսական կողմն իր բոլոր գործողություններում առաջնորդվում է «մի վնասիր» սկզբունքով»։


Միևնույն ժամանակ, Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացում մինչ այժմ իրական առաջընթաց չկա։ Լսվում են միայն խոսքեր, իսկ շատ բան մնում է փակագծերից դուրս: Մեծ քաղաքականության մեջ պատահականություններ չկան, և փորձագետները դեռ պետք է հասկանան, թե ինչո՞ւ Մոսկվան և Բաքուն լուծելով աշխարհաքաղաքական նոր խնդիրներ սկսեցին սերտորեն համակարգել իրենց քայլերը տարածաշրջանում։ Բայց արդեն նկատելի է, որ Լավրովի այցը Բաքու կարելի է համարել ուղենիշ, որը կարող է նկատելի ազդեցություն ունենալ տարածաշրջանում իրադարձությունների ընթացքի վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»
Ամենադիտված