Ի՞նչ է կատարվում․ ոստիկանական ուժեր են բերվում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊՆ նախկին շենքում բնակություն հաստատած քաղաքացիներն այս պահին նորից բողոքի ակցիա են իրականացնում ՊԵԿ-ի դիմաց։ Նշենք, որ ոստիկանությունը օրերս գործողություններ էր իրականացնում ՊՆ նախկին մասնաշենքում, կային բազմաթիվ բերման ենթարկվածներ։
Պռոշյան համայնքում գտնվող ՊՆ նախկին մասնաշենքում ոստիկանական հսկայական ուժեր էին կուտակվել, բնակիչներին հեռացնում էին շենքից։ Նրանք արդեն մի քանի օր է գիշերում են դրսում՝ ՊՆ նախկին շենքի տարածքում, վրաններում։ Պնդում են՝ չեն պատրաստվում հեռանալ, հույս ունեն, որ հետ են վերադառնալու։