Օհանյանը ամսական 4 հազար դոլար վարձավճար է տալիս.«Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 17-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրել էր, որ «Վահագնի» թաղամասում ինքը վարձով է ապրում: «Այսօր Վահագնի թաղամասում ես բնակվում եմ վարձով»,-նշել է Օհանյանը: Միայն թե, նկատենք, որ «Վահագնի» թաղամասում ապրելը, այն էլ՝ վարձով, շատ թանկ հաճույք է եւ համեստ դրամական միջոցների տեր մարդկանց հասու չէ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պաշտպանության նախկին նախարարը ամսական չորս հազար դոլար վարձավճար է տալիս: Արդյոք հավաստի են այս տեղեկությունները, փորձեցինք ճշտել «Համախմբում» կուսակցության մամուլի քարտուղար Արեգնազ Մանուկյանից: Վերջինս, ի պատասխան մեր հարցմանը, նշեց. «Դա անձնական բնույթի հարց է, ես այդպիսի հարցերի մեջ չեմ մտնում, իրենից պետք է ճշտեք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում