Փոխարժեքները Հայաստանում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանի արժույթի շուկայում դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվել է։
Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ մարտի 7-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 385,08 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,05 դրամով։
Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 391.03 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0.06 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 407.69 դրամ է, գինն ավելացել է 1 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 420.64 դրամ միջին գնով, գինը մնացել է անփոփոխ։ Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.01 դրամով և կազմել 4.98 դրամ։
Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.32 դրամ միջին գնով, մարտի 6-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.01 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 454.38 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 1.53 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ թանկացել է 1,58 դրամով՝ կազմելով 477,91 դրամ։