Արմեն Գրիգորյանն ու Լու Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ընդունել եմ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Զրուցակցիս հետ քննարկել ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Հանդիպմանը նաև անդրադարձել ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը և դրա հետևանքներին, ինչի շրջանակներում կարևորել եմ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելու անհրաժեշտությունը: