Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պապիկյանի հարցում փոշմանել են. ՔՊ-ում դեմ են պաշտպանության նախարարի հրաժարականին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շաբաթներ շարունակ սեփական սպասարկուների միջոցով տիրաժավորելով տեղեկությունը, թե Փաշինյանը պատրաստվում է ազատվել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ծառայություններից և նրան պատվավոր աքսորի ուղարկել որևէ երկիր դեսպան, երեկ վերջապես նախ վարչապետի աշխատակազմը որոշել է ինքնուրույն «պարզաբանում տարածել» և հերքել մամուլում շրջանառվող լուրերը։

«Լուրերը, որ Սուրեն Պապիկյանը պաշտոնանկ է արվելու, չեն համապատասխանում իրականությանը», ասված է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած պարզաբանման մեջ։

Թերևս կարելի է զարմանալ, թե ինչու հենց «պատահաբար» երեկ վարչապետի աշխատակազմը նման տեղեկություն տարածեց։ Բանն այն է, որ «Քաղաքացիական պայմանագրում» որոշել են պաշտպանության նախարարի՝ չափազանց կարևոր և առանցքային պաշտոնը չզիջել որևէ մեկին, «սեփական կուսակցության, հատկապես վարչության անդամներին, Փաշինյանն առանձնապես չի վստահում և չի ցանկանում նշանակել պաշտպանության նախարար։ Մեկ-երկուսին նույնիսկ առաջարկել էր, սակայն վերջիններս՝ հասկանալով այդ պաշտոնի չափազանց ռիսկային և վտանգավոր լինելը, հրաժարվել են։

Վերջին շրջանում մամուլում տեղեկություններ էին տարածվում որ այդ պաշտոնը Փաշինյանը նախատեսում է նշանակել կա՛մ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանին, կամ էլ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախահահ Անդրանիկ Քոչարյանին։

Թե՛ Աբազյանը և թե՛ Անդրանիկ Քոչարյանը ՔՊ հնաբնակների համար առանձնապես մերձավոր զինակից չեն համարվում, երկուսի նկատմամբ էլ լուրջ վերապահումներ ունեն և որոշել են շառից, փորձանքից հեռու պաշտպանության նախարարի պաշտոնում առայժմ թողնել Սուրեն Պապիկյանին, նրան խստորեն նախազգուշացնելով, որ կուսակցության շահերի դեմ որևէ գործողության դեպքում այս անգամ արդեն չի ներվի և «պատվավոր» աքսորով չի սահմանափակվի։

Ընդ որում, մեր աղբյուրի փոխանցմամբ, թե՛ Աբազյանը և թե՛ Անդրանիկ Քոչարյանը իրենց մերձավորների միջոցով տեղեկություններ էին տարածում, որ հենց իրենք են լինելու պաշտպանության նախարարը, հատկապես Ներքին գործերի նախարարի պաշտոնում՝ Փաշինյանի դասընկերոջը նշանակելուց հետո, ՔՊ-ում հասկացել են, որ ևս մեկ ուժային նախարարի պաշտոնից զրկվելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ կուսակցական կարգապահության, ինչպես նաև կուսակիցների տրամադրության և «դուխի» վրա, ուստի, և այս անգամ, առայժմ Պապիկյանին հաջողվել է իրենից հեռացնել պաշտոնանկութան հավանականությունը։

Կարինե Ադամյան

Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»
Ամենադիտված