ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 մարտ)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Հարավային Կորեա՝ Աշխատանքի օր, Ուկրաինա՝ Հողագործի օր,
Ռուսաստան՝ Արխիվների օր, Տիբեթ՝ Տիբեթի ապստամբության օր , Լաոս՝ Ուսուցչի օր, Ադրբեջան՝ Ազգային թատրոնի օր, Մյանմա՝ Չոր սեզոնի սկզբի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1868-առաջին անգամ «Նաում» թատրոնում իտալական օպերային խմբի կողմից հատվածներ են ներկայացվել Չուխաջյանի «Արշակ 2-րդ» օպերայից։
1904- ծնվել է հայ խորհրդային երգահան Լևոն Խոջա-Էյնաթովը։
1926- ծնվել է ժողովրդական արտիստ, դիրիժոր Արամ Քաթանյանը։
1935- ծնվել է հոգևոր երգիչ, բանասեր Խորեն Պալյանը։
1945- վախճանվել է Հայաստանի Առաջին Հանրապետության երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը։
1949 —ծնվել է բուլղարահայ ֆանտաստ գրող Հակոբ Մելքոնյանը։
1986- վախճանվել է ամերիկահայ գրող Արամ Հայկազը։
1988- «Սովետական Ղարաբաղ» օրաթերթը տպագրել է նյութեր, որտեղ հիշատակվել են «Սումգայիթում իրականացված վայրագությունները»։
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բելգիայի և Ուզբեկստանի հետ։
2000 —վախճանվել է խորհրդահայ ֆիզիկոս-քիմիկոս, ակադեմիկոս Քրիստափոր Բաղդասարյանը։
2008-ձերբակալվել են Ալեքսանդր Արզումանյանը և Արարատ Զուրաբյանը։
- Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու փոփոխություն է կատարել արտակարգ դրության մասին իր հրամանագրում և ուժը կորցրած են ճանաչվել որոշ կետեր։
2013-Նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող ընդդիմադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքից հետո հացադուլ է սկսել Երևանի Ազատության հրապարակում։
2015-Ջորջ Քլունին և Ռուբեն Վարդանյանը ազդարարել են նոր մարդասիրական «Ավրորա» մրցանակի ստեղծումը, որը շնորհվելու է հանուն ուրիշների փրկության իրենց կյանքը վտանգած մարդկանց։
2020- Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանական «Սևիլիայի» նախկին գլխավոր մարզիչ, 64-ամյա Խոակին Կապարոսը:
2021-կտրուկ շրջադարձ է տեղի ունեցան Բանակի սպայակույտի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնազրկելու պատմության շուրջ։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է, որ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է պաշտոնից ազատված: Դրանից շատ չանցած ուղերձ է տարածել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտնելով, որ իր ծառայությունը հայրենիքին շարունակելու է այլ կարգավիճակով և դիմել է վարչական դատարան:
2022- վախճանվել է գրող, արձակագիր, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Ալվարդ Պետրոսյանը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1503- ծնվել է Սրբազան Հռոմի կայսր Ֆերդինանդ 1-ինը։
1535- իսպանացի ծովագնացները Խաղաղ օվկիանոսում Էկվադորից 972 կմ դեպի արևմուտք հայտնաբերել են Գալապագոսյան կղզիները։
1628 —ծնվել է իտալացի բուսաբան և բժիշկ Մարչելլո Մալպինգին, որը հանդիսանում է բույսերի և կենդանիների միկրոսկոպիկ անատոմիայի հիմնադիրներից մեկը։
1670 —վախճանվել է գերմանացի ալքիմիկ, քիմիկոս, դեղագործ և բժիշկ Հովհանես Ռուդոլֆի Գլաուբերը։
1735- ռուսական զորքերը դուրս են բերվել Բաքվից։
1772- ծնվել է գերմանացի բանաստեղծ Ֆրիդրիխ Շլեգելը։
1804- Ֆրանսիան պաշտոնապես Լուիզիանան հանձնել է ԱՄՆ-ին։
1813 —Գերմանիայում սահմանվել է «Երկաթյա խաչ» ռազմական շքանշանը։
1832-վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Մուցիո Կլեմենտին։
1861- վախճանվել է ուկրաինացի բանաստեղծ Տարաս Շևչենկոն։
1862 —ԱՄՆ-ի դաշնային կառավարության կողմից երկրում առաջին անգամ թողարկվել են թղթադրամներ։
1872- վախճանվել է իտալացի լրագրող և քաղաքական գործիչ Ջուզեպպե Մացցինին։
1876 —հեռախոսի ատոնագիր ստանալուց երեք օր անց Ալեքսանդր Բելլին վերջապես հաջողվել է զանգել իր օգնական Թոմաս Ուոտսոնին, որը գտնվում էր հարևան սենյակում։
1879-ծնվել է գերմանացի գրող Յակով Վասերմանը։
1893 —Փղոսկրի Ափը դարձել է ֆրանսիական գաղութ։
1905- Լոնդոնում հիմնադրվել է «Չելսի» անգլիական ֆուտբոլային ակումբը։
1910 —Չինաստանում արգելվել է ստրկությունը։
1920- ծնվել է ֆրանսիացի գրող և դրամատուրգ Բորիս Վիան։
1940 - ծնվել է ամերիկացի ճանաչված կինոդերասան և մարտարվեստների վարպետ Չակ Նորիսը։
1940- վախճանվել է ռուս գրող և դրամատուրգ Միխայիլ Բուլգակովը։
1945- ԱՄՆ-ի Ռազմա-օդային ուժերը ռմբակոծել են Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն, ինչի հետևանքով զոհվել է մոտ 100 000 մարդ։
1952 —Կուբայում Ֆուլխենստինո Բատիստան իրականացրել է հեղաշրջում և իրեն նշանակել «ժամանակավոր նախագահ»։
1953- «New York Herald Tribune» թերթում առաջին անգամ տպագրվել է հանրահայտ ժպիտիկի (սմայլիկ) նախատիպը։
1957- ծնվել է Ալ Քաիդա ահաբեկչական կազմակերպության հիմնադիրներից մեկը հանդիսացող Ուսամա բեն Լադենը։
1958- ծնվել է դերասանուհի Շերոն Սթոունը։
1967 —ԱՄՆ-ի ավիացիան իրականացրել է Հյուսիսային Վիետնամի արդյունաբերական օբյեկտների առաջին հզոր ռմբակոծությունը։
1970 —նպատակ ունենալով դադարեցնել թեոլոգիական խմորումները և խթանել էմիգրացիան Իսրայելի Քնիսեդը որոշել է, որ հրեաներ են համարվում ոչ միայն «հրեուհուց ծնվածները», այլ նաև այն բոլոր այն ոչ հրեաները, որոնք ընդունել են հուդայականությունը։
1977-ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Հնդկաստանի, ՀԱՀ-ի աստղագետների մի քանի խմբեր հայտնաբերել են Ուրանի օղակները։
1982 —տեղի է ունեցել մոլորակների քիչ հանդիպող շքերթ․ բոլոր 9-ը մոլորակները հավաքվել են Արեգակից այն կողմ 95 աստիճանի սեկտորում։
2001 — վախճանվել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հեռուստահաղորդման հեղինակ, ռեժիսյոր, հեռուստահաղորդավար Վլադիմիր Վորոշիլովը։
2018 —վախճանվել է ֆրանսիացի մոդելյեր «Givenchy» մոդելային տան հիմնադիր Յուբեր դե Ժիվանշին։
Կ.Խաչիկյան