Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի դեմարշը ՀԱՊԿ-ի դեմ կարող է լուրջ հետևանքներ ունենալ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանը հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։

Երեկ առավոտյան մամուլում տարածված լուրերը ի վերջո հաստատել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը, սակայն որոշման պատճառների մասին չի ցանկացել խոսել։

Հայաստանը հատկապես 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո բազմիցս է արտահայտել իր դժգոհությունը ՀԱՊԿ-ից։ Երևանը կառույցից պահանջում էր դատապարտել նաև անցած տարի ադրբեջանական ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, բայց պահանջն այդպես էլ անկատար մնաց, և հունվարին էլ Երևանը չեղարկեց Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ զորավարժությունները։ Ըստ Փաշինյանի՝ կառույցից դեռ կոնկրետ գնահատականների են սպասում, հասկանալու որևէ դաշինքի պատասխանատվության ուղին։ Թեև Հայաստանի իշխանություններն ու անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը փորձում են համոզել, թե գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելը քաղաքական ուղերձ ու դեմարշ չէ, սակայն փաստն այն է, որ այս քայլը իրականում ուղղված է ոչ միայն ՀԱՊԿ-ի դեմ, այլ նաև առաջին հերթին՝ Ռուսաստանի։ Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության՝ Հայաստանի վերջին քայլերը լիովին տեղավորվում են այս համատեքստում։

Փաշինյանական վարչախումբը փորձում է լքել Ռուսաստանի հետ կապված բոլոր կառույցները և դրանք անում է բավականին հետևողականորեն, փոքր քայլերով՝ անընդհատ վնասելով հայ-ռուսական հարաբերություններին։ Իհարկե, ողջամիտ ձայն է հնչում, թե ինչով է փոխարինվելու ՀԱՊԿ-ն Հայաստանի համար և ինչ վտանգներ կան, արդյոք փաշինյանական վարչախումբը հաշվարկել է իր այս չկշռադատված քայլի հետևանքները, որևէ ուղերձ և որևէ բացատրություն այդպես էլ չի հնչում, ընդհակառակը գործող իշխանություններն ամեն ինչ անում են ծածուկ, ծպտված և ի վերջո փաստի առաջ են կանգնեցնում Հայաստանին։

Ռուսաստանը բնականաբար ինչ-որ պահի պատասխանելու է Նիկոլ Փաշինյանի այս գործողություննրին, բայց փաստն այն է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի դեմ հերթական այս դեմարշը լրջագույն ռազմական ու քաղաքական հետևանքներ է ունենալու Հայաստանի Հանրապետության համար։

Մարինե Գալստյան

ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴ
Ամենադիտված