ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 մարտ)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Գետերի, ջրի և կյանքի պաշտպանության համաշխարհային օր, Պի թվի օր (մաթեմատիկոսների ոչ պաշտոնական տոն), Անդորրա՝ Սահմանադրության օր, Ուկրաինա՝ Ուկրաինական կամավորների օր, Ճապոնիա՝ Սպիտակ օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1918- Անդրկովկասում գերմանա-թուրքական հարձակման պայմաններում անց են կացվել Տրապիզոնի բանակցությունները Թուրքիայի և Անդրկովկասի սեյմի միջև:
1921- սկսվել է Կարմիր բանակի ընդհանուր հարձակումը Երևանի վրա, որն ապրիլի սկզբին ավարտվել է հաղթանակով։
1933 - Կարլ Մարքսի մահվան 50 ամյակի կապակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը վերանվանվել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի։
1948- ծնվել է պատմագետ, թարգմանիչ, մշակութաբան, պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանը։
1972- ծնվել է կոմպոզիտոր, բանաստեղծ, շարականագետ, նարեկացիագետ Արամ Պետրոսյանը։
1972- Ղրիմի աստրոֆիզիոլոգիական աստղադիտարանում Տ․Սմիռնովի կողմից հայտնաբերված փոքր մոլորակը անվանվել է Վիկտոր Համբարձումյանի անունով։
1978- ստեղծվել է Սևան ազգային պարկը։
1980- ծնվել է թատրոնի և կինոյի ռուսական հայազգի դերասանուհի, Յախոնտովի և Սմոլենսկու անվան մրցույթների դափնեկիր Նելլի Ուվարովան։
1984 - վախճանվել է մեծագույն բանաստեղծ Հովհաննես Շիրազը։
1990- ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների արտահերթ համագումարում ԽՍՀՄ նախագահ է ընտրել Միխայիլ Գորբաչովը, որը դարձել է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահը։
2004-Հասարակածային Գվինեայում նախագահին տապալելու նպատակով դավադրությանը մասնակցելու մեղադրանքով ձերբակալվել են երկու տասնյակ օտարերկրացիներ, որոնցից վեցը Հայաստանի քաղաքացիներ:
2007-Իսրայելի խորհրդարանը` Կնեսետը, չի ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: 120-տեղանոց խորհրդարանում նախագծին կողմ են քվեարկել 12 պատգամավոր:
2009-Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը պարտության մատնելով ամերիկացի Lայուան Սայմոնին պաշտպանել է IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը:
2013- վախճանվել է գրող, բանաստեղծ, երգիծաբան, հրապարակախոս Արամայիս Սահակյանը։
2018- «Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը հրաժարվել է Լոռու և Տավուշի մարզերի ավելի քան 18 հազար հեկտար տարածքում հանքարդյունաբերության նպատակով որոնողական աշխատանքներ իրականացնելու մտադրությունից։
2022- Պաշտոնական Բաքուն հրապարակել է, թե ինչ պայմաններով է համաձայն «հաշտվել» Հայաստանի հետ, թվարկած պահանջները, ըստ էության, ենթադրել են քողարկված հրաժարում Լեռնային Ղարաբաղի անկախությունից։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1044 —սկսվել է Դտինցի (կրեմլ) շինարարությունը Նովգորոդում։
1471 —վախճանվել է անգլիացի գրող Թոմաս Մերոլին, որը հանդիսանում է «Թագավոր Արթուրի և Կլոր սեղանի քաջարի ասպետների մասին» գրքերի հեղինակը։
1489 —թագուհի Եկատերինա Կորնարոից Վենետիկը գնել է Կիպրոս կղզին։
1709- ծնվել է ֆրանսիացի քաղաքական մտածող, ուտոպիստ կոմունիստ, պատմաբան Գաբրիել Բոննո դը Մաբլին։
1794 —ամերիկացի գյուտարար էլի Ուինտինը արտոնագիր է ստացել բամբակամաքրիչ մեքենայի համար։
1804-ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր, ջութակահար, խմբավար, վալսերի հեղինակ Իոհան Շտրաուսը։
1823 —վախճանվել է գեներալ Շառլ Դյումուրեն, որը ապստամբություն էր բարձրացրել Մեծ Ֆրանսիական հեղափոխության դեմ։
1835 — իստալացի աստղագետ Ջովանի Վիրջինիո Սկիապարելլին Մարս մոլորակի վրա հայտնաբերել է գծերի ցանց, որոնց անվանել է ջրանցքներ։
1839- անգլիացի գիտնական Սըր Ջոն Հերշելը Լոնդոնի Թագավորական Միությունում կարդացած իր դասախոսության ժամանակ առաջին անգամ օգտագործել է լուսանկարչություն բառը։
1879- ծնվել է տեսաբան ֆիզիկոս Ալբերտ էյնշտեյնը։
1883- վախճանվել է գերմանացի փիլիսոփա, տնտեսագետ, համայնավար, Մարքսիզմի հիմնադիր Կարլ Մարքսը։
1900 —համաձայն ԱՄՆ-ի Ոսկե ստանդարտի օրենքի թղթադրամները և մետաղադրամները ապահովվել են ոսկով։
1917-Կրոնշտադի գուբերնատոր, վիցե-ադմիրալ Վիրենի սպանությամբ սկսվել է Կրոնշտադի ապստամբությունը։
1930 —Լուոելլի աստղադիտարանում քվերակության արդյունքում նոր հայտնաբերված մոլորակը ստացել է 11 ամյա դպրոցական Վենեցիա Բյորնի առաջարկած «Պլուտոն» անվանումը։
1939 —գերմանական զորքերը սկսել են Չեխոսլովակիայի օկուպացիան։
1945 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի Ռազմածովային ուժերը օգտագործել են «Grand Slam» սեյսմիկ ռումբը։
1956 —«Ampex» ամերիկյան ընկերությունը առաջին անգամ ցուցադրել է «VR-1000» տեսամագնիտոֆոնը։
1973- վախճանվել է ամերիկացի ինժեներ Հովարդ Այկեն։
1978- Լիտանի գործողություն շրջանակներում Իսրայելի պաշտպանության ուժերը հարձակել և գրավել են հարավային Լիբանանը։
1994- թողարկվել է Լինուքսի առաջին տարբերակը։
2004-ԱՄՆ-ի Մոխավե կալիֆորնիական անապատում տեղի է ունեցել ռոբոտ-մեքենաների ավտոարշավ։ Մասնակիցներից ոչ մեկը չի հասել վերջնագծին։
-Վլադիմիր Պուտինը վերընտրվել է Ռուսաստանի նախագահի պաշտոնին։
2005- տեղի է ունեցել Եղևնափայտի հեղափոխությունը Լիբանանում, հարյուր հազարավոր լիբանանցիներ ցույց են արել Բեյրութում ընդդեմ Սիրիայի ռազմական ներկայության Լիբանանում և կառավարության դեմ։
2018- վախճանվել է բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքկինգը։
Կ.Խաչիկյան