Ֆրանսիայի ԱԳՆ-ն պահանջել է հետաքննել Արցախում ադրբեջանցիների իրականացած դիվերսիան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՖրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան ազգային ժողովում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում մարտի 5-ին տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով զոհեր եղան, թափանցիկ հետաքննություն է պահանջում։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Կոլոննան հավելել է, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն արդեն պահանջել է, որ նման հետաքննություն իրականացվի ու արդյունքները հրապարակվեն։
«Ֆրանսիան երկիր է, որն ամենից շատ է հետաքրքրված հայերի շահերով»,-ասել է ԱԳ նախարարը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶՈՒ-ն մարտի 5-ին զինված հարձակում է գործել Արցախում ոստիկանական մեքենայի վրա, որի հետևանքով 3 արցախցի ոստիկան է սպանվել, մեկը՝ վիրավորում ստացել։